Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Եվրոպան հույս ունի նվազեցնել ռուսական գազի պահանջարկը

Առաջարկվում է նաեւ աֆրիկյան վառելիք օգտագործել

Մարտի 10, 2022
Միջազգային
Եվրոպան հույս ունի նվազեցնել ռուսական գազի պահանջարկը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
129
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպայում գազի գները թարմացրել են հերթական պատմական առավելագույնը՝ 1000 խմ գազի դիմաց հասնելով մոտ 4000 դոլարի: Այսքանով հանդերձ՝ եվրոպացիներից ոմանք մտադիր են իջեցնել ռուսական գազից կախվածության մակարդակը: Առաջարկվում է հրաժարվել ՌԴ-ի հետ գազային երկարաժամկետ պայմանագրերից, ավելացնել ատոմային էներգիայի արտադրությունը եւ գազային նոր մատակարարներ փնտրել, այդ թվում՝ Աֆրիկայում:

Ուշագրավ է, որ երկուշաբթի է գազի գինը նման աճ արձանագրել, մինչդեռ ուրբաթ այն կազմել էր 2.15 հազար դոլար: Այս մասին վկայում են «Futures ICE»-ի տվյալները: Համեմատության համար նշենք, որ փետրվարին գազի միջին գինը 935 դոլար էր:

Հաղորդվում է, որ վառելիքի գները բարձրանում են ռուսական էներգակիրների՝ նավթի, ածուխի, բնական հեղուկ գազի մատակարարման հարցում աճող անորոշության պատճառով: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ռուսական նավթի ու գազի արգելքի մասին: Այդ որոշումը կհարվածի նաեւ ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը, ըստ Բայդենի, կարծում է, որ պետք է կատարի այդ քայլը: Նախագահն ավելացրել է, որ արդյունքում բենզինի գները կաճեն, եւ ամերիկյան ընտանիքները կզգան դա բենզալցակայաններում: Կապված դրա հետ՝ նա նավթային ընկերություններին կոչ է արել չափից ավելի չբարձրացնել գները:

Բայդենը միեւնույն ժամանակ ասել է, թե հասկանում է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցները չեն կարող միանալ ՌԴ-ից էներգակիրների ներմուծման արգելքին:

Անցած շաբաթ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը խոսել է ռուսական գազից, նավթից ու ածուխից լիովին հրաժարվելու անհրաժեշտության մասին: Միեւնույն ժամանակ նա կոչ է արել զանգվածային ներդրումներ կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրներում:

Տնտեսագետների կարծիքով՝ ռուսական գազի մատակարարման ցանկացած խախտում կարող է ուժգնորեն հարվածել Եվրոպային: Ինչպես «Goldman Sachs»-ում են ենթադրում, Ռուսաստանը 2021 թ. բավարարել է համաշխարհային պահանջարկի 17 եւ Արեւմտյան Եվրոպայի՝ գազի սպառման ծավալի 40 տոկոսը: «Goldman Sachs»-ը հաղորդում է, որ եթե գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով կրճատվի, ապա եվրագոտու ՀՆԱ-ն կնվազի 1 տոկոսով, իսկ այն դեպքում, եթե ռուսական գազի հոսքը լիովին դադարեցվի, 2.2 տոկոսով:

Ինչպես տեղեկացնում է «Bloomberg»-ը, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԵՄ-ն մարտի 8-ին պետք է ընդունի ռազմավարություն, որը կմեծացնի մայրցամաքի էներգետիկ անվտանգությունը, կթուլացնի գազի գնի կտրուկ աճի հետեւանքները եւ կարագացնի էներգիայի վերականգնվող աղբյուրների ու էներգարդյունավետության ընդլայնումը: Բայց, ինչպես պարզվեց, Եվրամիությունը մտադիր չէ արգելել Ռուսաստանից էներգակիրների ներկրումը: Այս մասին հենց մարտի 8-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Մենք չենք արգելի ռուսական գազի ներկրումը: Այս հարցում չենք հետեւի Բայդենին»,- ասել է Բորելը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն, որը համոզված է, որ «ունի գործընկեր, ում հետ չի կարելի հույսեր կապել», մշտապես գազի ստացման այլընտրանքային աղբյուրներ է փնտրում:

Մարտի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան կբախվի լուրջ խնդիրների, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը: «Ֆրանսիան այնքան էլ կախված չէ ռուսական գազից: Բայց եթե Ռուսաստանը դադարեցնի գազի առաքումը, առաջիկա ձմռանը Եվրոպան լուրջ դժվարություններ կունենա»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Գերմանիան ու Իտալիան ավելի շատ են կախված Ռուսաստանից գազի ոլորտում:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես հաղորդել է, որ Ռուսաստանից էներգամատակարարումը հանվել է պատժամիջոցների ցուցակից, քանզի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման այլ միջոցներ չկան ջեռուցման, տրանսպորտի, էլեկտրամատակարարման ու արդյունաբերության համար: «Դաշնային կառավարությունն աշխատում է ԵՄ-ում եւ նրանից դուրս իր գործընկերների հետ՝ ռուսական էներգիայի այլընտրանք ունենալու համար: Բայց դա մեկ ժամում տեղի չի ունենա»,- շեշտել է Շոլցը:

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը նույնպես նշել է, որ երկիրը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ցանկում էներգակիրների ներկրման արգելքի ներգրավումն անընդունելի է համարում: «Ներկա պահին մենք այլընտրանք չունենք, չափազանց ուժեղ է կախվածությունը»,- հայտարարել է Պետկովը «Reuters»-ին տված հարցազրույցում:

Գերմանիայի արդյունաբերողների միության նախագահ Զիգֆրիդ Ռուսվուրմը նախազգուշացրել է, որ ՌԴ-ից էներգակիրների ներմուծման արգելքը կսպառնա Գերմանիային ու Եվրամիությանը: Նրա հետ համամիտ է Եվրահանձնաժողովի պատգամավոր Տյերի Մարիանին՝ շեշտելով, որ եթե Եվրամիությունը շարունակի առաջ ընթանալ իր պատժամիջոցային քաղաքականության մեջ՝ որոշելով հրաժարվել ռուսական գազից ու նավթից, դա նրա համար կվերածվի աղետի:

Գազի գնի բարձրացումը վերջին տարիներին Եվրոպայի էներգետիկ քաղաքականության ձախողման հետեւանքն է: Այն, որ մայրցամաքային էներգետիկ ճգնաժամի մեջ առանց հիմնավորումների մեղադրում են Ռուսաստանին, «Հյուսիսային հոսք-2»-ի վրա արգելքի կիրառումը Մոսկվային լիարժեք իրավունք է տալիս «հայելային» որոշում կայացնել եւ էմբարգո դնել «Հյուսիսային հոսք-1»-ով գազի մատակարարման վրա:

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւն ավելի վաղ, երբ գազի գինը հասել էր 3500 դոլարի, եվրոպացի պաշտոնյաներին «շնորհավորեց» այդ առթիվ: Ընդամենը մեկ օր անց պարզվեց, որ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու բալթյան երկրների դիրքորոշումը ծայրահեղ հակասության մեջ է ԵՄ անդամ երկրներից շատերի ղեկավարների տեսակետների հետ:

Էներգետիկ էմբարգոյի կիրառման սպասումն է խուճապ առաջացրել գազի շուկայում, ինչի հետեւանքով գինը գրեթե հասել է 4 հազար դոլարի սահմանագծին: Դա արեւմտյան արդյունաբերության համար ռացիոնալ գին չէ: Ի դեպ, Ռուսաստանում 1000 խմ գազի գինը մոտ 40 դոլար է, այսինքն՝ 100 անգամ էժան, քան Եվրոպայում:

Այն, որ Ռուսաստանի դեմ կոալիցիա գոյություն ունի, փաստ է: Եվրամիությունը կոշտ պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի դեմ, որովհետեւ անդամ երկրները մի շարք հարցերում կարողացել են համաձայնության հանգել: Իսկ երբ խոսքը վերաբերում է էներգետիկային, ի հայտ են գալիս լուրջ հակասություններ: Բրիտանիան կոչ է անում հրաժարվել ռուսական գազից՝ գնելով ռուսական հեղուկ գազ եւ նավթամթերք: Դանիան հայտարարել է, որ նոր պայմանագրեր չի կնքի, սակայն հներից, որոնք ուժի մեջ են մինչեւ 2030 թ., չի հրաժարվի:

Այն ուժերը, որոնք Եվրոպային կոչ են անում հրաժարվել ռուսական գազից, առաջարկում են փոխարենը ավելացնել ներմուծումն այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կատարը, Նորվեգիան, Եգիպտոսը, Ալժիրը եւ Ադրբեջանը: Գերմանական բիզնեսի աֆրիկյան ասոցիացիայի նախագահ Ստեֆան Լիբինգը Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկին խորհուրդ է տվել դիտարկել կապույտ վառելիքի ներկրման հնարավորությունն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ալժիրը, Նիգերիան, Եգիպտոսը եւ Անգոլան:

Էներգետիկայի գծով եվրակոմիսար Կադրի Սիմսոնն իր հարցազրույցներից մեկում հաղորդել է, որ Եվրամիությունը կկրճատի գազի սպառումը՝ հօգուտ էներգիայի այլ աղբյուրների: «Հիմա այնպիսի ժամանակներ ենք ապրում, երբ Եվրոպայում գազի պահանջարկն զգալիորեն նվազել է: 2022 թ. 20 տոկոսով պակաս գազ կսպառենք, քան հունվարին, իսկ ապրիլին՝ արդեն 40 տոկոսով»,- նշել է եվրոպական պաշտոնյան՝ առաջարկելով կապույտ վառելիքը փոխարինել էներգիայի այլ աղբյուրներով: Նրա խոսքերով՝ հեղուկ գազի մատակարարումները բավարար չեն լինի եվրոպական գազային շուկայի պահանջարկը բավարարելու համար, եւ այստեղ միջոցառումների փաթեթ է հարկավոր: «Անհրաժեշտ է գազ գնել արտադրողներից, ովքեր կարող են այն առաջարկել ավելացված ծավալներով, ներկայացնել էներգիայի այլ աղբյուրներ՝ արեւ կամ քամի»,- ասել է Սիմսոնը՝ չբացառելով նաեւ այնպիսի «կեղտոտ բրածոների» օգտագործումը, ինչպիսիք են ածուխն ու թերթաքարը:

Սիմսոնը նաեւ խնայողությունների կոչ է արել: Նրա խոսքով՝ Եվրոպան ջեռուցման ու ճաշ պատրաստելու համար տարեկան սպառում է մոտ 90 մլրդ խմ բնական գազ: «Եթե ինչ-որ տեղ խնայենք, արագացնենք շենքերի վերանորոգումը կամ գազով չջեռուցենք, ապա զգալի առաջընթաց կլինի»,- պնդել է պաշտոնյան:

Իսկ ահա «Tesla»-ի եւ «SpaceX»-ի ղեկավար Իլոն Մասկը թվիթերում գրել է, թե միանգամայն ակնհայտ է, որ Եվրոպային անհրաժեշտ է ավելացնել ատոմային էներգիայի արտադրությունը:

Միջազգային էներգետիկ գործակալությունն առաջարկում է 10 կետից բաղկացած պլան՝ նվազեցնելու համար ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազից: Ըստ պլանի՝ ՌԴ-ից մատակարարումը մեկ տարում կնվազի 1/3 մասով: Միջոցառումներով առաջարկվում է հրաժարվել Ռուսաստանի հետ նոր պայմանագրերի կնքումից, առավելագույն չափով գազ ներկրել այլ աղբյուրներից, արագացված կերպով զարգացնել արեւային ու քամու էներգետիկան, առավելագույնս օգտագործել թափոնների ցածր մակարդակ ունեցող՝ գոյություն ունեցող աղբյուրները:

Թեգեր: գազԵվրոպաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչ է ցույց տվել մոլեկուլագենետիկական դիտարկումը

Ինչ է ցույց տվել մոլեկուլագենետիկական դիտարկումը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ինչպե՞ս կարելի է ապրել Աստծո նախանշած արդարությամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    38 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 10
  • Ի հիշատակ տասնութամյա հերոսի

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist