Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հերթական մեղրամիսը Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում

Մարտի 15, 2022
Տարածաշրջան
Հերթական մեղրամիսը Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
410
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարտի 10-11-ը Բաքվում տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան տնտեսական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը՝ համանախագահներ՝ Իրանի տրանսպորտի ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի եւ Ադրբեջանի փոխնախագահ Շահին Մուստաֆաեւի մասնակցությամբ։ Նիստի նախօրեին, որը համընկնում էր Թեհրան-Բաքու դիվանագիտական փոխհարաբերությունների 30-ամյակին, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիրաբդոլահիանը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շեշտել են փոխհարաբերությունների բազմակողմանի ընդլայնման անհրաժեշտությունը, քննարկել տարածաշրջանային հարցեր, ապա, անդրադառնալով հիշյալ նիստին, ընդգծել, որ երկու երկրներն էլ խիստ կարեւորում են տնտեսական համագործակցության ընդարձակումը։

Ղասեմին Բաքու կատարած այցի գլխավոր նպատակը գրավյալ տարածքների վերակառուցմանը Թեհրանի մասնակցության եւ Իրանի տարածքով Ադրբեջան-Նախիջեւան նոր տարանցիկ ճանապարհի կառուցման համաձայնագրի ստորագրումն է համարել։ Փետրվարի 11-ին երկու երկրների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի տարածքով 55 կմ երկարությամբ ավտոմայրուղի, երկաթգիծ եւ հաղորդակցման այլ ուղիներ կառուցելու մասին, որը Ջաբրայիլը (Ջրական) միացնելու է Նախիջեւանին՝ շրջանցելով Հայաստան-Իրան սահմանը։ Իրանական որոշ ԶԼՄ-ներ փաստաթուղթը պատմական են գնահատել՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» անցնելու է Իրանով եւ ոչ թե Հայաստանով։ Այդ նպատակով Արաքսի վրա կառուցվելու է երկու նոր կամուրջ, մեկը՝ Իրանի, մյուսը՝ Ադրբեջանի ֆինանսավորմամբ։ Եթե իրանական  կողմին հաջողվի կյանքի կոչել այդ համաձայնությունը, պետք է ասել, որ Թեհրանը, թերեւս, լուծել է 44-օրյա պատերազմից հետո իրեն խիստ անհանգստացնող  հարցը՝ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրվելուց ի վեր։ Փաստաթղթի  9-րդ կետում խոսվում է հաղորդակցության ճանապարհների վերաբացման եւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհի միասին, ինչն Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնում են որպես Հայաստանի վերահսկողությունից դուրս «Զանգեզուրի միջանցք», որը կիրականացներ համաթյուրքականների երազանքը՝ թյուրքական աշխարհի միասնությունը։ Չարաբաստիկ այդ «միջանցք» կոչվողը վերացնելու էր Հայաստան-Իրան սահմանը, ինչն ուղիղ հարված էր Իրանի աշխարհաքաղաքական դիրքին, միաժամանակ զրկվելու էր Ադրբեջանի եւ Նախիջեւանի, ինչպեսեւ Թուրքիայի ու Ադրբեջանի համար տարանցիկ ճանապարհ լինելուց։

Ահա թե ինչու Իրանը, թերեւս հանկարծակիի գալով եռակողմ հայտարարության նշյալ կետից, պատերազմից անմիջապես հետո հայտարարեց, թե միջազգային սահմանների փոփոխություն չի հանդուրժելու, իսկ Հայաստան-Իրան սահմանն այդպիսին է։ Ապա ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը շրջայց կատարեց տարածաշրջանի երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան եւ Թուրքիա՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հարցը քննարկելու։ Միաժամանակ նա ներկայացրեց, ինչպես նշել ենք տարբեր առիթներով, անիրականանալի 3+3-ի տարածաշրջանային համագործակցության նախագիծը, որը միանգամայն տարբեր է Թուրքիայի համանուն 3+3-ի առաջարկից, որի համաձայն՝ առաջին եռյակը Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստանն էր, ինչի մասին ակնարկեց Ալիեւը Ռուսաստան-Ադրբեջան դաշնային համաձայնագիրը ստորագրելուց հետո։ Այլ կերպ ասած՝ Զարիֆի շրջայցը Իրանին հուզող հարցի շուրջ լուրջ ձեռքբերումներ չարձանագրեց։ Այս առնչությամբ պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, թե նման միջանցքի մասին խոսք չի կարող լինել։ Ավելին, 2021 թ. հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Իրան կատարած այցի ընթացքում բազմիցս շեշտել է, թե նման «միջանցքը» բացառվում է։ Սակայն Թեհրանն իր շահերը, որոնք համընկնում են Հայաստանի շահերին, որոշել է պաշտպանել սեփական ուժերով, թերեւս, որոշակի մտավախություն ունենալով Հայաստանի վրա հնարավոր լուրջ ճնշումների առնչությամբ։ Փետրվարի 11-ին, Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում, Բայրամովը թուրքական «Անատոլու» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին, շեշտել է, թե Ադրբեջանը պատրաստ է առանձնահատուկ սկզբունքներով ընդլայնել Հայաստանի հետ փոխհարաբերությունները՝ ընդգծելով, թե այդ առնչությամբ 5 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել Հայաստանին՝ չնշելով դրանք։ Ըստ ամենայնի, կարելի է ենթադրել, որ կետերեց մեկը հենց այդ չարաբաստիկ «միջանցքին» է վերաբերում, որը, փաստորեն, Իրանի հետ ստորագրած փաստաթղթով պետք է լուծված համարել։

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններին, ապա դրանք վերջինիս անկախության 30 տարիներին ընթացել են լուրջ ելեւէջներով։ Դրանցում առկա «անթեղ կրակը» մերթ ընդ մերթ բռնկվում է, ինչը պայմանավորված է երկու երկրների միջեւ փոխադարձ անվստահության մթնոլորտով։ Ադրբեջանն Իրանի հյուսիսարեւմտյան թուրքախոս նահանգների նկատմամբ տարածքային հավակնություններ ունի, ինչի մասին Բաքուն երբեմն մեղմ եւ երբեմն հարձակողական տոնով է արտահայտվում։ Մյուս կողմից՝ Բաքուն խիստ մտահոգված է այդ երկրում հնարավոր իսլամական հեղափոխությամբ, կամ էլ Իրանի ազդեցության ներքո ուժերի ձեւավորմամբ, ինչը պայմանավորված է այդ երկրի բնակչության շուրջ 80 տոկոսի շիա ուղղության իրանյան աղանդի դավանումով։ Թեեւ Բաքվի իշխանությունները Թուրքիայի հետ համագործակցությամբ լուրջ ջանքեր են գործադրում՝ ի հաշիվ շիականության տարածել սունի ուղղությունը, մասնավորապես Թուրքիայի դավանած հանաֆի աղանդը, սակայն, ըստ երեւույթին, ձեռքբերումները մեծ չեն։ Թեհրան-Բաքու փոխհարաբերություններում «անթեղ կրակը» աննախադեպ բռնկում արձանագրեց 2021 թ. մայիսից, երբ Բաքուն գրավեց Գորիս-Ղափան ճանապարհի Որոտանի հատվածը, ավելի ուշ այստեղով անցնող իրանական մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներից մաքսատուրք պահանջելու, ինչպեսեւ Ալիեւի «Զանգեզուրի միջանցքի» մասին բարբաջանքների պատճառով։

Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում լարվածությունն իր գագաթնակետին հասավ նույն թվականի հոկտեմբերի 1-ին, Ադրբեջանի սահմանների երկայնքով Իրանի ցամաքային ուժերի լայնածավալ զորավարժությամբ պայմանավորված, որին մասնակցում էին անօդաչուներ եւ ուղղաթիռներ։ Էրդողանն այս առիթով, նույնիսկ սպառնալով Իրանին, հայտարարեց, թե վերջինս չի հարձակվի Ադրբեջանի վրա, քանի որ այդ երկրի թիկունքին Իսրայելն է։ Այնուհետեւ, ինչպես ենթադրվում էր, լարվածությունն սկսեց մարել, թերեւս, Ալիեւը գիտակցեց, որ չափն անցել է։ Դրան հաջորդել է երկու երկրների փոխհարաբերություննում հերթական մեղրամիսը, որը նպաստել է խնդրո առարկա փաստաթղթի ստորագրմանը։

Թեգեր: ԱդրբեջանԻրան
Կիսվել2Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Դա միայն սկի՞զբն է

Դա միայն սկի՞զբն է

Մեր երկրում սննդամթերքի պակասուրդի առարկայական պատճառներ չկան

Մեր երկրում սննդամթերքի պակասուրդի առարկայական պատճառներ չկան

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist