Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մեր երկրում սննդամթերքի պակասուրդի առարկայական պատճառներ չկան

Հայաստանյան շուկայի փոքր պահանջարկը ՌԴ-ից բավարարելը խնդիր չէ

Մարտի 15, 2022
Հանրապետություն
Մեր երկրում սննդամթերքի պակասուրդի առարկայական պատճառներ չկան
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
614
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում սպառողական զամբյուղի հիմնական սննդամթերքների առումով տագնապային իրավիճակ է ստեղծվել: Դա սկսվեց այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ապրանքատեսակների արտահանումը ժամանակավորապես արգելելու մասին, չնայած հետագայում ՌԴ կառավարությունը որոշ ապրանքների մասով ԵԱՏՄ երկրների համար բացառություն սահմանեց: Այսօր նման հասարակական տագնապ է ստեղծվել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանին սահմանամերձ այն երկրներում, որոնք սննդամթերքի առաջնային տեսակները ներմուծում են ՌԴ-ից: Մասնավորապես, նման տագնապային վիճակ է ստեղծվել նաեւ Թուրքիայում եւ  Վրաստանում, որտեղ 1-2 օրվա ընթացքում խանութների դարակաշարերից անհետացել են շաքարավազը, ալյուրը, հացահատիկեղենը, մակարոնեղենը եւ բուսական յուղը:

Թուրքիան զգալի քանակի սննդամթերք է ներմուծում ՌԴ-ից, մասնավորապես՝ ցորեն եւ ձեթ: Եթե այդ երկիրն ու Վրաստանը լուրջ մտահոգվելու առիթ ունեն եւ տեղի հասարակությունների մեջ տագնապային երեւույթն ինչ-որ կերպ հասկանալի է, ապա Հայաստանում այս պահի դրությամբ այն առարկայական հիմքեր չունի: Մարտի 10-ին էլ ՌԴ տնտեսական զարգացման եւ ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային եւ ոչ մաքսային սակագնային կարգավորման, արտաքին առեւտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովը որոշել է մինչեւ օգոստոսի 31-ը արգելել Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի եւ շաքարի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, սակայն բացառություն է արված, ըստ որի՝ դրանց մատակարարումը հնարավոր կլինի ՌԴ գյուղատնտեսության նախարարության տված թույլտվությունների հիման վրա։

Հայաստանը եւ Արցախը տարեկան սպառում են 500-550 հազար տոննա ցորեն: Այդ քանակից մոտ 480 հազար տոննան 2021 թ. ներմուծվել է արտասահմանից, որից  98 տոկոսը՝ ՌԴ-ից: Մինչեւ արցախյան պատերազմը Հայաստանն Արցախից ստանում էր միջին հաշվով 100 տոննա ցորեն, բայց քանի որ ռազմական գործողությունների հետեւանքով վարելահողերի 95 տոկոսը (դրանց միայն 90 տոկոսը ցորենի մշակման հողատարածքներն էին) անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, այդ չափաբաժինը ներկայումս ամբողջովին ներկրվում է: Օրինակ՝ 2019 թ. Հայաստան էր ներմուծվել ընդամենը 250 հազար տոննա հացահատիկ, եւ մոտ 200 հազար տոննա հացահատիկ արտադրվել էր տեղում, իսկ 100 հազար տոննայից ավելին՝ Արցախում:

Հայաստանում հացահատիկի արտադրության ծավալները 2019 թ. մակարդակին հասցնելու դեպքում Հայաստանի եւ Արցախի բնակիչների կարիքները բավարարելու համար անհրաժեշտ կլինի մոտ 350-400 հազար տոննա ցորեն ներկրել ՌԴ-ից: Այդ ցուցանիշին հասնելու համար պետք էր դեռ նախորդ տարի աշնանացան ցորենի ցանքատարածքներն ավելացնել, քանի որ գարնանացան ցորենի ցանքատարածքներն ավելացնելով՝ ցորենի պահանջարկի հնարավոր բացը դժվար կլինի ապահովել: Սակայն նախորդ տարի ուկրաինական հակամարտության մեկնարկի հավանականությունը քիչ էր, եւ, բնականաբար, նման ռիսկեր չէին գնահատվել:

Հայաստանին անհրաժեշտ 400-450 հազար տոննա ցորենը կամ համապատասխան չափով ներկրվող ալյուրը, բոլոր դեպքերում, ՌԴ-ի շուկայի համար շատ փոքր թիվ է, ինչը ռուսական կողմի հետ բանակցությունների միջոցով, անկասկած, լուծելի է: Մյուս կողմից՝ Հայաստան ներմուծվող ցորենի արժեքն առավելագույնը հասնում է 100 մլն դոլարի, եւ, ծայրահեղ դեպքում, տնտեսավարողներին պետական համապատասխան օժանդակություն ցուցաբերելով՝ այն հնարավոր կլինի ձեռք բերել ցորենի միջազգային բորսաներից:

ՌԴ-ից ներմուծվող մյուս խոշոր ապրանքատեսակը բուսական յուղն է, որի դեպքում ՌԴ-ն ապահովում է Հայաստան ներմուծման 95-97 տոկոսը, սակայն այս ապրանքի վրա դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման սահմանափակում չկա: ԵԱՏՄ երկրներ արտահանման արգելք է սահմանված նաեւ շաքարավազի վրա: ՌԴ-ից Հայաստան ներմուծվող շաքարը կազմում է ներմուծման ծավալի 48-49 տոկոսը: Կրկին հաշվի առնելով Հայաստանի սպառման փոքր շուկան եւ ծավալները, հավանականությունը մեծ է, որ ՌԴ գյուղնախարարության հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի որոշակի լուծման գալ, եթե ոչ, ինչի հավանականությունը փոքր է, ապա այդ ապրանքները պետք է ձեռք բերվեն միջազգային շուկաներից:

Այլ կերպ ասած՝ այս պահին որեւէ առարկայական հիմք չկա տագնապային իրավիճակ ստեղծելու համար, դա միայն կարող է պահանջարկի ծավալների արհեստական ավելացման պատճառով գների չհիմնավորված թռիչքի հանգեցնել, իսկ դրանից կօգտվեն միայն խոշոր ներկրողները, որոնք հին գներով ներմուծած եւ պահեստավորած ապրանքները կվաճառեն թանկ գներով՝ ստանալով գերշահույթներ:

Ուկրաինական ճգնաժամը, բոլոր դեպքերում, որոշակիորեն կազդի տարածաշրջանի երկրներ այդ ապրանքների մատակարարման գործընթացի վրա, որն անխուսափելիորեն կբերի գների բարձրացման, թեկուզ լոգիստիկ ծախսերով պայմանավորված, ինչին կարող է գումարվել նաեւ համաշխարհային գների աճը:

Թեգեր: ԵԱՏՄՀայաստանպատժամիջոցներՌուսաստանսննդամթերք
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հոգեւոր աճ

Նրանց հանդիպեցի Բերձորի հարավում…

Նրանց հանդիպեցի Բերձորի հարավում…

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist