Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գուրգեն պապիկ նվիրյալ հայորդին

Նա այսօր էլ շարունակում է շրջապատին փոխանցել հայրենիքը շենացնելու և հայրենիքի համար առաքինանալու անդավաճան համոզմունքը

Դեկտեմբերի 16, 2021
Սոցիում
Գուրգեն պապիկ նվիրյալ հայորդին
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
851
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թավ բեղերով ու միշտ ժպիտը դեմքին Գուրգեն Մելիքյանին Քաշաթաղում բոլոր երեխաներն էին ճանաչում ու կոչում Գուրգեն պապիկ։ Ինչպիսի՜ սիրով էին դիմավորում նրան, երբ հանդիպում էր երեխաներին։ Հատկապես՝ Ամանորին ընդառաջ…

Տարեցներից շատերի համար ամենաշատ ծառ տնկած մարդն է Գ. Մելիքյանը, շատերի համար՝ բարեգործ, ընկեր, հարազատ։ Լրացավ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր, «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի տնօրեն, նույն բարի Գուրգեն պապիկի 85-ամյակը, ինչի առթիվ մայր բուհում կայացել է միջոցառում։ Իր ելույթում հոբելյարը ներկաներին խորհուրդ է տվել՝ սիրով ապրել, չխաբել, լինել ճշմարիտ, այդ դեպքում կարող են քայլել ազատ, հպարտ: Եվ ասել է. «Հայաստանը զորանալու է, Հայաստանը ոտքի է կանգնելու ի հեճուկս թշնամիների»:

Լեզվաբան, արևելագետ, իրանագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ (1996) Գուրգեն Մելիքյանը ծնվել է 1936 թ. Իրանում: Ավարտել է Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» և Աբադանի «Ադաբ» հայկական դպրոցները։ 1958 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժին, որն ավարտել է 1962 թ. և աշխատանքի անցել նույն բաժնում։ 1984 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1985-ին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1992 թ.  նշանակվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 2008 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Գուրգեն Մելիքյանը հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի։ Զբաղվել է պարսից լեզվի թարգմանական, ինչպես նաև պարսկերենի հարադիր բառակապակցությունների, բառաքերականական, բարդ բառերի, իրանական բարբառների հետ կապված հիմնահարցերի ուսումնասիրությամբ։

Գնդապետ Մելիքյանը 1988-1994 թթ. գործուն մասնակցություն է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժմանը։ Արցախ է ուղարկել կապի միջոցներ, մարդասիրական օգնություն, մասնակցել է Մաճկալաշենի կամավորական ջոկատի կազմավորման, զինելու և հանդերձավորելու աշխատանքներին։ Արցախյան ազատամարտի ընթացքում եղել է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ (1993-1999 թթ.): 1995 թ. Քաշաթաղի շրջանի վարչակազմը հիմնադրել է «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը, որի շրջանակներում իրականացվում են հայրենասիրական-բարեգործական բազմաբնույթ միջոցառումներ։ 2011 թ. Գ. Մելիքյանին Բերձորի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց։ Գորիս-Ստեփանակերտ կյանքի ճանապարհի՝ Բերձորի ողջ հատվածը՝ մոտ 20 կմ, աջ ու ահյակ պատված է պուրակներով ու ծառուղիներով, հուշակոթողներով, աղբյուրներով. Գուրգեն Մելիքյանի ներդրումն է հարազատ Արցախ աշխարհի այս հատվածում։

Ուսանում էի Երևանի պետական համալսարանում, երբ առաջին անգամ հանդիպեցի Գուրգեն Մելիքյանի հետ ԵՊՀ ճամբարում՝ Դիլիջանի Բլդան գյուղում։ Երեկո էր, ու նրա նախաձեռնությամբ հնչում էին միայն հայ ազգագրական երգեր։ 2 տարի անց սկսվեց Արցախյան շարժումը, և Գուրգենը դարձավ զինվոր ու Հայոց մարտնչող բանակին օժանդակող՝ զենք ու հագուստ, բուժսարքավորումներ ու դեղորայք… Նրա շնորհիվ արտերկրի տարբեր քաղաքական գործիչներ, մտավորականներ ճանաչեցին Արցախը, դարձան նրան բարեկամ։ 1994 թ. մեծ թափով սկսվեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցումը, և շուտով կազմավորվեց «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը: Քաշաթաղցի բազում վերաբնակիչ ընտանիքների սոցիալական խնդիրներ էին լուծվում այդ հիմնադրամի շնորհիվ։ Շատ ընտանիքներ հիմնադրամի կողմից ստացան կթու կովեր։ Սակայն միայն բազմազավակներին չէր օժանդակում Գ. Մելիքյանը: Նույն Քաշաթաղի շրջանից շատ ուսանողների վարձավճարները դարձյալ այս հիմնադրամը հոգացել է տարիներ շարունակ, նաև՝ այսօր։

25 տարուց ավելի բնակվել եմ Բերձորում, աշխատել կրթության համակարգում, շրջանային «Մերան» թերթի խմբագիրն եմ, մշտապես համագործակցել եմ Գ. Մելիքյանի հետ։ Այդ 25 տարվա ընթացքում Գ. Մելիքյանը գարնանն ու աշնանը կազմակերպում էր ամենաբարի միջոցառումներից մեկը՝ ծառատունկ։ Իսկ նույն ծառատունկը հետապնդում էր մի քանի նպատակ։ Նախ պետք էր Բերձորի տարածքը ծառապատել եւ տնկել բերքատու ծառեր, հատկապես՝ ընկուզենի, որ երկարակյաց է ու դիմացկուն, իսկ բերքը՝ օգտավետ։ Երկրորդը՝ ծառատունկին մասնակից էին լինում հարյուրավոր ուսանողներ ՀՀ մայր բուհից, դասախոսներ, հաճախ՝ ԵՊՀ ռեկտորը, տեղակալներ։ Նույն ուսանողները, այցելելով Արցախ, կատարելով ծառատունկ, արդեն կապվում էին Արցախ աշխարհին։ Գրեթե մասնակից եմ եղել բոլոր ծառատունկներին, լուսաբանել, լուսանկարել, զրուցել ուսանողների, դասախոսների, այլ մասնակիցների հետ։ Բոլորն էլ, թեկուզ մեկ անգամ լինելով Արցախում, արդեն սիրում էին հայոց երկրի այս հատվածը, նրա բնակիչներին, հողն ու ջուրը։ Եվ պատահական չէ, որ երկրորդ, երրորդ ու այլ անգամներ դարձյալ պատրաստ էին նորից մասնակցելու ծառատունկ-ուխտագնացության։ Առավել կարևոր էր նաև այն, որ նույն ծառատունկների ժամանակ հիմնվում էին պուրակներ՝ նվիրված հայ նշանավոր մտավորականների, Արցախյան ազատամարտի հերոսների, հայ ժողովրդի բարեկամների, կարևոր երևույթների։

Այսօր էլ նույն ճանապարհաեզրին է Մոնթեին նվիրված պուրակը՝ բազալտե հուշակոթողով՝ վրան հերոսի հայտնի խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ Քիչ հեռվում Թաթուլ Կրպեյանի անվան պուրակն է, Բերձորի մուտքի մոտ Լեոնիդ Ազգալդյանի պուրակում հուշակոթող կա՝ «Սա Հայաստան է, և վերջ…» հայտնի կոչով։ Արցախյան պատերազմի հերոս Վարդան-Դուշման Ստեփանյանի անվան պուրակում ծառեր տնկեց նաև հերոսի մայրը։ Լեդի Քոքսի անվ. պուրակի հարևանությամբ նաև ծառուղիներ կան՝ հիմնադրամի հոգաբարձուների, նրանց ծնողների, հարազատների անուններով։ Գ. Մելիքյանը երբեմն ծառատունկին մասնակից էր դարձնում արցախյան գոյամարտի մասնակիցների, առաջնագծում տարբեր ժամանակներում հերոսաբար մարտնչած, վիրավորում ստացած ու առողջացած տղաների, մշակութային գործիչների, խմբերի։ Եվ այս ամենն ուներ մի կարևոր նպատակ՝ ճանաչել ու տեր մնալ Արցախին։ Նույն ուխտագնացությունների ընթացքում ուսանողներն ու դասախոսներն այցելում էին նաև զորամասեր, մարտական հենակետեր, հանդես գալիս համերգներով, բարեգործական ծրագրերով։

Երևանի պետական համալսարանին, Հայոց մեծ եղեռնի զոհերին, Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված և այլ պուրակների հիմնադրմանը ուսանողների, դասախոսների, նրանց ուղեկցող այլ անձանց հետ մասնակից էին նաև Արցախի նախագահը, նախարարներ, քաղաքական գործիչներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարն ու աշխատակիցներ, հյուրեր։ Առավել կարևոր էր հատկապես քաշաթաղցի դպրոցականների մասնակցությունը։ Ծանոթանում էին ուսանողների հետ, բարեկամանում, ընկերանում։ Անցած տարի՝ համավարակի ընթացքում էլ Գ. Մելիքյանը նոր հուշակոթող-աղբյուր հիմնեց եւ ծառատունկ կազմակերպեց Բերձորում, իհարկե, ոչ մարդաշատ նախկին ձևաչափով։ Այսօր էլ, երբ Քաշաթաղից մնացել է ընդամենը Կյանքի ճանապարհը, և գործում է ընդամենը 1 դպրոց Աղավնո գյուղում, Մելիքյանն ամեն ինչ անում է, որ հայոց կյանքը շարունակվի այստեղ։ Իր ղեկավարած բարեգործական հիմնադրամի միջոցներով Աղավնոյի, Բերձորի, ինչպես նաև Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի բնակիչներին ցուցաբերում է աջակցություն՝ տրամադրելով անասուն, կենցաղային տեխնիկա, այլ անհրաժեշտ պարագաներ։ Մելիքյան բարերարի մասին սա ընդամենը Քաշաթաղի շրջանում իրականացրած կարևոր ծրագրերի վերաբերյալ էր։ Իսկ նա նաեւ բազում այլ բարեգործական ծրագրեր է իրականացրել և շարունակում է Արցախում ու ՀՀ ողջ տարածքում։

Իր շնորհավորական ուղերձում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը գրել է. «Այսօր իրանագետ, արևելագետ, հասարակական գործիչ ու պարզապես մեծ հայի` Գուրգեն Մելիքյանի ծննդյան 85-րդ տարեդարձն է։ Գալիքն այսօր նվաճողը. ահա այսպիսին է ինձ համար մեր փոքր, բայց համաշխարհային ազգի էթնոկիր ներկայացուցիչը։ Մարդ, որն իր վարքականներով ստիպում է քեզ մտածել ու գործել այլ կերպ։ Հարգելի՛ պարոն Մելիքյան, Ձեր կենսագրությանը ծանոթացա ուսանողության տարիներին, որն ինձ համար վավերագրային, անձը հաստատող փաստաթղթի ուժ ուներ։ Եվ դա Ձեր նվաճումն է։ Ձեր կերպարն ունի առանձնահատուկ հմայք, օրինակելիություն` մտածող ու պայքարող հայ տեսակի բարոյականությամբ։ Ձեր անսասան խառնվածքը ցայսօր չի ենթարկվել և ոչ մի պայմանականության։ Արդարև, Դուք մեզ փոխանցել ու շարունակում եք փոխանցել հայրենիքը շենացնելու և հայրենիքի համար առաքինանալու անդավաճան համոզմունքը։ Դուք վաղուց վերադարձել եք հայրենիք, սակայն Ձեր վերադարձի ու հայրենիքը տուն բերելու գործընթացը շարունակական է։ Այսօր էլ, այս ծանր օրերին, մեզ հետ եք, ու արյունով ոռոգված այս հողում Ձեր ներկայությունը հողը դարձնում է ոգեղինացյալ, կենսատու և նվիրական։ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք ենք մաղթում, որպեսզի շարունակենք ստանալ Ձեր ուժն ու իմաստնությունը»։ Քաշաթաղի շրջանի Հարար գյուղի դպրոցի նախկին տնօրեն Վլադիմիր Հակոբյանը, ով, դժբախտաբար, դարձավ հաշմանդամ, գրում է. «Ծննդյանդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ, հայ ժողովրդի սիրելի զավակ, Աստված պահապան։ Շարունակիր երկար տարիների քո ազգանվեր գործունեությունը։ Քաշաթաղցին քո կողքին է»։

Թեգեր: Գուրգեն ՄելիքյանՔաշաթաղ
Կիսվել4Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
«…Իսկ Շուշիից ե՛ւ Եվրոպան է երեւում, ե՛ւ աշխարհի մյուս կողմերը»

«…Իսկ Շուշիից ե՛ւ Եվրոպան է երեւում, ե՛ւ աշխարհի մյուս կողմերը»

Հակարի գետի միջին եւ ներքին ավազան-2

Հակարի գետի միջին եւ ներքին ավազան-2

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist