Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հակարի գետի միջին եւ ներքին ավազան-2

Դեկտեմբերի 16, 2021
Այլք
Հակարի գետի միջին եւ ներքին ավազան-2
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
532
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարար

Պատմական այս գյուղը Հակարի գետի ձախակողմյան բարձրադիր վայրում է՝ գետից մոտ 10 կմ արեւելք։ Նախկինում Արցախի Դիզակի մելիքության, այնուհետեւ Բերդաձոր գավառի կազմում գտնված Հարար գյուղում կիսավեր վիճակում պահպանվել է մոտ 10×5 մ արտաքին չափեր ունեցող միջնադարյան եկեղեցին: Ծովի մակերեւույթից մոտ 1300 մետր բարձրությամբ գտնվող այս սրբատունը կառուցվել է 12-13-րդ դդ., հնարավոր է՝ ավելի վաղ: 16-րդ դ. այն վերակառուցվել է եւ, ըստ 1671 թ. նույն եկեղեցում գրված Ավետարանի հիշատակության, կոչվել է Սուրբ Ստեփանոս: 1841 թ. եկեղեցին նորից է վերակառուցվել եւ վերանվանվել Սուրբ Հռիփսիմե: Ըստ մատենագրության՝ այս սրբատանը միջնադարում գրվել է 3 Ավետարան:

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող «Մաշտոց» ժողովածուներից մեկի մասին հիշատակվում է. «Ստեղծվել է Պաղտասար դպիրի ձեռքով եւ Մարտիրոս քահանայի պատվերով, 1666 թվականին Հագարան երկրի Հարար գյուղում»: 2 տարի անց ստեղծվել է մեկ այլ «Մաշտոց», որի հիշատակարանում գրված է եղել՝ «ՌՃԺԷ թուին [=1668 թ.] … յերկիրս Հագարեան ի գեօղն, որ կոչի Հարար»: Եվ մի 3-րդ գրչագրի Ավետարանի հիշատակարանում կարդում ենք. «…արդ, գրեցաւ կենսաբեր սուրբ Աւետարանս ձեռամբ մեղապարտ եւ սուտանուն Պաղտասար դպրի, ի թուաբերութեանս Հայոց ՌՃԻ [=1671 թ.], ի յերկիրս Հագարեան, ի գեօղս որ կոչի Հարար, ընդ հովանեաւ Սրբոյս Ստեփաննոսի…»: Դեռեւս 20-րդ դարասկզբին Հարարի եկեղեցին գործող է եղել: «Արարատ» հանդեսը գրում է, որ 1905 թ. ապրիլին եկեղեցու քահանա է ձեռնադրվել Համբարձում Գրիգորյան Աղանյանցը: Այժմ պահպանված է Հարարի եկեղեցու հարավային պատը, որոշ չափով նաեւ՝ արեւմտյանը, որի մեջ խաչքար է ագուցված: Մուտքը հարավային կողմից է՝ սրբատաշ քարերով: Բարավորը խաչաքանդակով տապանաքար է: Մուտքի շեմը նույնպես տապանաքար է՝ 108x70x 35 սմ չափերով, որի աջ կողմում հազիվ երեւացող երկտողանի արձանագրություն կա: Ըստ Ս. Կարապետյանի՝ տապանաքարը 12-13-րդ դդ. գործ է՝ հետեւյալ գրությամբ. «… /ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽ/Ա/ՉՍ ԲԱՐԵԽ/ԱՒՍՈՒԹԻՒՆ ՄԱՒՐ ԻՄՈՅ ԹՈՒ … Ե …»: Մկրտության ավազանը, որ համարվում էր կորած, վերջերս գտնվել էր եւ պահվում էր գյուղի բնակիչներից մեկի տանը: Եկեղեցին կառուցված է հիմնականում սպիտակ թերթաքարերից՝ կրաշաղախով, պատերի մեջ ագուցված են մի քանի տապանաքար ու խաչքար: Հյուսիսային պատը կից է հողապատնեշին, եւ նրա կեսից ավելին քանդված է: Սուրբ խորանին կից ավանդատներ չկան: Միանավ շինության թաղը նստած է եղել 2 կամարի վրա, որոնցից այժմ միայն հետքերն են մնացել:

Այստեղ պահպանված 2 խաչքարն էլ արձանագրություն չունեն: Անմշակ սեւագույն բազալտե խաչքարերից մեկն ունի մոտ 75x75x30 սմ չափեր, մյուսը՝ 100x85x28 սմ: Գերեզմանոցը պահող բլրակի գագաթին են՝ հարավարեւմտյան կողմում, թփերի տակ: Տապանաքարերը  բլրակի ներքին մասում են, տեղահանված են: 121x80x36 սմ չափերով ուղղանկյուն տապանաքարն ունի հետեւյալ արձանագրությունը. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՀԱՐԱՐԵՑԻ / ՄԱՐՏԻՐՈՍԻ ՈՐԴԻ ԴԱՎԻԹԻՆ, /ՕՎ ՈՐ ԳԱՐՏԱՅ. ՌՄՂԵ [1846 թ.] / ՄԵԿ ԲԵՐԱՆ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՈՂՈՐՄԻ ԱՍԻ»: Մոտակա մեկ այլ՝ գրեթե նույն չափերի տապանաքարի եռատող արձանագրությունն է. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՀԱՐԱՐԵՑԻ ԴԱՎԻԹԻՆ, ՈՐԴԻ ՊՕՂՈՍԻ, / ԹՎԻՆ ՌՄՁԶ [1837 թ.]»: Տապանաքարի աջակողմյան անկյունը կոտրված է. բարեբախտաբար, կոտրված մասը տեղում է, ունի զարդանախշեր: Երրորդ արձանագիր տապանաքարն ունի 95x40x30 սմ չափսեր: Նույն արձանագրությունը շրջափակված է զարդանախշ շրջանակով. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ48 / ՄԵԿ ՈՐԴԻ Ս/ԱՐ/ԳՍԻ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՈՂՈՐՄԻ. / 1871 ԱՄԻ»: Տապանաքարի հակառակ երեսին 2 խաչ է քանդակված՝ մեջտեղում՝ հավերժության նշանը: Գերեզմանոցի հյուսիսարեւմտյան կողմում ճանապարհի հետք կա, որի 2 կողմում քարեր են շարված: Հնարավոր է՝ դրանք շիրմաքարեր են, որոնք թյուրքերը շարել են ճանապարհի եզրերին. Քաշաթաղի շրջանի մի շարք գյուղերում եւս այդպես են վարվել՝ Մազրայում, Զիրիկում, Մովսեսաշենում եւ այլն: Հին գերեզմանատեղից մի ճանապարհ է իջնում դեպի Հակարի գետի ափ: Ճանապարհն անցնում է քարանձավային համալիրի մոտով: Կա 40-ից ավելի քարանձավ, եւ դա, հավանական է, ժամանակին բնակատեղի է եղել:

Եղեգնու ձորի սրբատունը

Քաշաթաղի շրջանի Ներքին Ջիջիմլի գյուղից 1 կմ հյուսիս-արեւելք՝ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից 2.3 կմ հարավ-արեւելք, կտրտված ռելիեֆով անմարդաբնակ, անջրդի ու անօգտագործելի ձորում, որին կոռնիձորցիները «Եղեգնու ձոր» անունն են տալիս, կա մեկ այլ ժայռափոր եկեղեցի: Այն փորված է ձորի հարավահայաց լանջի հրաբխային բռեկչայի (հատակապատում) տակ նստած մանրահատիկ կավահողի հաստ շերտի մեջ եւ ամբողջովին ձեռակերտ է: Հուշարձանի կոորդինատներն են՝ 39 32 08,5 N.  46 33 10,2 E.  Alt.1000 մ.: Եկեղեցու դիմաց բացվում է մոտ 3 մ լայնությամբ փոքր հրապարակ, որից հետո կտրուկ զառիթափ է: Եկեղեցու արեւմտյան եւ արեւելյան կողմերի բռեկչայի ուղղահայաց մերկացումների եւ նրա կրնկի շփման գծի մեջ բացված են բնական ու ձեռակերտ ոչ խորը անձավներ ու ժայռածածկեր: Շրջակայքում բնակավայրի, գյուղատեղիի հետքեր չեն նկատվում:

Եկեղեցին միանավ բազիլիկ է՝ ուղղանկյուն խորանով: Հարավային ճակատից բացված միակ մուտքի եզրագծերը փլուզված են: Ուղղանկյուն սրահը պսակված է երկկենտրոն թաղ հիշեցնող, մինչեւ 3.28 մ բարձրությամբ առաստաղով: Ուղղանկյունուն մոտեցող սեղանաձեւ խորան առանձնանում էր սրահից նեղ, ելուստավոր, ժամանակին կամարակիր մույթերով:  Խորանն ունի բարձր (0.8 մ) բեմ եւ այնտեղ տանող մեկ աստիճան՝ հյուսիսային մույթի տակ: Այն, ի տարբերություն սրահի, պսակվում է կտրած կիսագնդի նմանվող ցածր գմբեթարդով: Խորանի բեմի ճակատային գիծը քայքայված է եւ այսօր ներկայացնում է կոր բացվածք: Խորանի հյուսիսային պատին պահպանվել է նեղ, կամարակապ որմնախորշ: Սակայն չկա մկրտության ավազան, որը հուշում է՝ մատուռ-եկեղեցին եղել է աղոթարան տարածքի ճգնավորների համար: Այդ է վկայում նաեւ այն, որ տարածքում գերեզմանոցի հետք չկա, այսինքն՝ ժայռափորը որեւէ բնակավայրի չի պատկանել: Սրահի ու խորանի հատակները հողածածկ են: Եկեղեցու պատերն ու առաստաղը ներքուստ սվաղված են եղել հունցած կավի սեւացած սվաղով, որը հիմնականում պահպանվել է: Ուշագրավ է եկեղեցու լուսավորության կազմակերպումը: Ամենայն հավանականությամբ, մուտքի վրա՝ հարավային ճակատից, բացված է եղել հիմնական լուսավորությունն ապահովող պատուհանը, որը ներկայումս փլուզված է:

Եկեղեցաշինության կանոնիկ պահանջներից է արեւմտյան ճակատի լուսամուտը եւ խորանի արեւելահայաց պատուհանի առկայությունը: Այս պարագայում, երբ եկեղեցին արեւելքից եւ արեւմուտքից, առանցքով ամբողջ ծավալով ընկղմված է կավաշերտի մեջ, խորանին արեւելքից պատուհան բացելը գործնականում անհնարին է: Ուստի խորանի հարավային պատի վերնամասից փորված-բացված է 3 մ երկարությամբ, 0.7 մ տրամագծով կլոր օդանցք-պատուհան, որ, մասամբ ուղղված լինելով դեպի արեւելք, կրում էր արեւելյան պատուհանի իմաստը: Մոտավորապես նման սկզբունքով լուծված է նաեւ արեւմտյան պատուհանի խնդիրը: Արեւմտյան պատի կենտրոնի վերնամասից մի կոր, դեպի դուրս լայնացող սողանցք-պատուհանը՝ մոտավորապես Զ շրջագծով, շրջանցելով մուտքի եզրագիծը, դուրս է գալիս հարավային ճակատ: Այսպիսով՝ լուծվում է երկու պարտադիր պատուհանների խնդիրը, որոնք, ճիշտ է, բավարար  լուսավորություն չեն տալիս, բայց ելքը դեպի արեւելք ու արեւմուտք ապահովում են: Եկեղեցում որեւէ արձանագրություն կամ զարդարանք չկա: Նրա կառուցման ու գոյատեւման մասին լռում են նաեւ սկզբնաղբյուրները: Դատելով կառուցվածքից ու շինարարական տեխնիկայից՝ եկեղեցին կարելի է թվագրել 14-15-րդ դարերի: Ըստ ամենայնի՝ այն կառուցել ու օգտագործել են այս ձորերի անձավներում ծվարած ճգնավոր հոգեւորականները:

Հուշարձանը հայտնաբերել է ԵՊՀ հնագիտության եւ ազգագրության ամբիոնի եւ հայագիտական ինստիտուտի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի համատեղ  արշավախումբը՝ Կոռնիձորի բնակիչ Անդրանիկ Հայրապետյանի տեղեկատվությամբ:

Թեգեր: գետՀակարի
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Աբովանի հուշարձանի ոդիսականը

Աբովանի հուշարձանի ոդիսականը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist