-1995 թ. մարտի 16-ին Հայաստանը եւ Ռուսաստանը կնքեցին պայմանագիր ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին։
-1913 թ. մարտի 16-ին ծնվել է Էդուարդ Աղայանը՝ բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), (մահ.՝ 1991 թ.):
-1936 թ. մարտի 16-ին ծնվել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը՝ հայազգի գյուտարար, ով հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։
-1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանը բաժանվեց քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի միջեւ:
-1935 թ. մարտի 16-ին Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը՝ ֆաշիստական Գերմանիայի բանակը:
-1751 թ. մարտի 16-ին ծնվել է Ջեյմս Մեդիսոնը՝ ԱՄՆ 4-րդ նախագահը (մահ.՝ 1836 թ.):
-1789 թ. մարտի 16-ին ծնվել է Գեորգ Օհմը՝ գերմանացի ֆիզիկոս (մահ.՝ 1854 թ.):
-1859 թ. մարտի 16-ին ծնվել է Ալեքսանդր Պոպովը՝ ռուս ֆիզիկոս, ռադիոյի գյուտարարը (մահ.՝ 1906 թ.):
-1940 թ. մարտի 16-ին մահացել է Սելմա Լագերլյոֆը՝ շվեդ գրող, Նոբելյան մրցանակակիր (ծնվ.՝ 1858 թ.):
-1521 թ. մարտի 16-ին պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասավ Ֆիլիպինների ափերին:
-37 թ. մարտի 16-ին մահացել է Տիբերիոսը՝ Հռոմի կայսր (Ք. ծ. ա. 46 թ.):
-37 թ. մարտի 16-ին Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։