Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Անհանգստացած են եւ ահազանգում են

Արցախի Հանրապետությունում նշմարվող մարդասիրական աղետի կապակցությամբ

Մարտի 16, 2022
Տարածաշրջան
Անհանգստացած են եւ ահազանգում են
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
402
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կրկին ակտիվացրել է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի գնդակոծումը։ Ավելին՝ այդ գնդակոծումների պատճառով պայթեցվել է հանրապետությունը սնող գազատարը։ Արցախն արդեն մեկ շաբաթ է, ինչ առանց գազ ու ջեռուցում է ապրում, նաեւ էլեկտրամատակարարման ընդհատումներ են սկսվել: Եվ այդ ամենը՝ ներկա սառնաշունչ օրերին, երբ գարունը դեռ լիակատար չի մտել իր իրավունքների մեջ: 

Այս անհանգստացնող փաստի վրա է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՌՀԿ ՀԽ) հրավիրում Ռւսաստանի Դաշնության իշխանությունների, պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ուժերի հրամանատարության ուշադրությունը: Օրերս նրանց ուղղված բաց նամակում կազմակերպությունը Արցախում ներկա իրավիճակը որակել է որպես «մարդասիրական աղետ»: 

«Ադրբեջանական կողմը ցուցադրաբար անտեսում է ռուսաստանյան խաղաղարարների կողմից խնդիրը խաղաղ միջոցներով լուծելուն ուղղված բոլոր ջանքերը,- արձանագրում են դիմումի հեղինակները:- Ըստ ամենայնի՝ Ադրբեջանի իշխանությունները, որոնց ակնհայտորեն առաջ են մղում թուրքական եւ ուկրաինական կողմերը, պատրաստ են, օգտվելով Ուկրաինայի շուրջ ծագած ռազմական հակամարտությունից, Կովկասում ստեղծել լարվածության նոր օջախ՝ Ռուսաստանի ուժերն ու ուշադրությունը շեղելու, այսպես ասած՝ «երկրորդ ռազմաճակատ» բացելու նպատակով»:

ՌՀԿ ՀԽ-ն փաստում է, որ Ռուսաստանում որոշ ադրբեջանամետ ուժեր ջանում են ԶԼՄ-ներում անընդհատ զրպարտել Հայաստանը, տարածել ակներեւաբար ստահոդ տեղեկատվություն: Ընդ որում՝ զրպարտիչները դիտավորյալ «չեն նկատում», որ Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայ համայնքն այն սակավներից էր, որ հայտարարեց Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որդեգրած քաղաքականությանը լիովին, հաստատակամ ու գործնական սատարելու մասին: Այդ կապակցությամբ հիշեցվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները  2022 թ. փետրվարի 22-ին պաշտոնապես ողջունեցին Ռուսաստանի Դաշնության կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը:

Ռուսաստանյան կողմի ուշադրությունը հրավիրվում է նաեւ այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն կոպտորեն խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան իր իսկ ստանձնած պարտավորությունները: Մինչդեռ հենց այդ հայտարարության հիման վրա է ԼՂ-ում տեղակայվել ռուսաստանյան խաղաղարար քանակակազմը: Այդ կապակցությամբ համակարգող խորհուրդը Ռուսաստանի ղեկավարությանը կոչ է անում ձեռնարկել տվյալ հայտարարությունից, ինչպես նաեւ Արցախում ռուսաստանյան խաղաղարար ուժերի իրավունքներն ու պարտականությունները հաստատող Վ. Պուտինի համապատասխան հրամանագրերից բխող բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սպասվելիք մարդասիրական աղետը կանխելու համար:

«Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, ՌԴ պաշտպանության նախարարությանը եւ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղարար ուժերի հրամանատարությանը՝ հաստատուն կամք դրսեւորելու եւ Հարավային Կովկասում իրավիճակն անկայունացնելու փորձերի առաջն առնելու կոչով: Հորդորում ենք, որ ռուսաստանյան խաղաղարար զորամիավորումը հնարավորինս շուտ նպաստի Լեռնային Ղարաբաղ մտնող գազատարի բնականոն աշխատանքի վերականգնմանը: Կոչ ենք անում նաեւ գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի տարածքից Արցախի խաղաղ գյուղերի գնդակոծումները կանխարգելելու ուղղությամբ»,- նշվում է բաց նամակում: 

Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ       

Թեգեր: Արցախգազճանաչումսադրանք
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ՆԱՏՕ-ն Ուկրաինային հակահարձակման է պատրաստում

ՆԱՏՕ-ն Ուկրաինային հակահարձակման է պատրաստում

Որոշել էր մենակ… չմեռնել

Որոշել էր մենակ… չմեռնել

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Գետաշենի արծիվը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist