«Քիչ բանի մէջ հաւատարիմը, շատ բանի մէջ էլ հաւատարիմ է. եւ քիչ բանի մէջ անիրաւը, շատ բանի մէջ էլ անիրաւ է»
Ի՞նչ է ազնվությունը եւ ինչո՞ւ է այն այդքան կարեւոր։ Իսկ ի՞նչ կասեք փոքրիկ, «սպիտակ» ստի մասին։ Իրականում Աստվածաշունչը շատ բան է ասում ազնվության մասին։ Նույնիսկ փոքրիկ, ինչ-որ մեկի զգացմունքները պաշտպանելու համար ասված «անմեղ» սուտը կարող է վտանգել ձեր հավատքը։
Աստված, ազնվություն եւ ճշմարտություն
Քրիստոսն ասել է, որ Ինքն է Ճանապարհը, Ճշմարտությունը եւ Կյանքը։ Եթե Քրիստոս ճշմարտություն է, ուրեմն սուտը բացառվում է Քրիստոսից։ Լինել ազնիվ, նշանակում է գնալ Աստծո հետքերով։ Եթե նորաթուխ քրիստոնյայի նպատակն է ավելի ու ավելի նմանվել Աստծուն եւ կենտրոնանալ աստվածայինի վրա, ապա ազնվությունը պետք է լինի առանցքում։
«Որով Աստուած առաւել եւս կամենալով խոստմունքի ժառանգողներին ցոյց տալ իր խորհրդի անփոփոխ լինելը, երդումը մէջ բերաւ. Որ երկու անփոփոխելի բանով, որոնցով անկարելի է որ Աստուած սուտ խօսի, հաստատուն մխիթարութիւն ունենանք, մենք որ ապաւինեցանք մեր առջեւը դրած յոյսը բռնելու»։ Եբրայեցիս 6։17-18
Ազնվությունը բացահայտում է մեր բնավորությունը
Ազնվությունը ձեր ներաշխարհի ուղղակի արտացոլանքն է։ Ձեր գործողությունները ձեր հավատքի ուղիղ անդրադարձն են, իսկ ճշմարտության արտացոլանքը ձեր գործողություններում դրականի վկայությունն է։
Շատ կարեւոր է մարդու կերպարը, ում հետ կյանքի տարբեր հանգամանքներում շփվում եք։
Ազնվությունն այն որակն է, որ գործատուները կամ հարցազրույց վերցնողները փնտրում եւ գնահատում են ձեր մեջ։ Եթե դուք ազնիվ եւ հավատարիմ եք, ապացուցեք դա։
«Քիչ բանի մէջ հաւատարիմը, շատ բանի մէջ էլ հաւատարիմ է. եւ քիչ բանի մէջ անիրաւը, շատ բանի մէջ էլ անիրաւ է»։ Ղուկաս 16։10
«Ունենալով հաւատք եւ բարի խղճմտանք, որ մի քանիսը դէն գցելով հաւատքումը նաւակոծութիւն քաշեցին»: Ա Տիմոթեոս 1։19
«Արդարների մտածողութիւնները իրաւունք են, իսկ ամբարիշտների խորհուրդները՝ նենգութիւն»։ Առակաց 12։5
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ