Թեպետ ձեր ազնվության աստիճանը ձեր բնավորության, խառնվածքի արտացոլանքն է, դա նույնպես ձեր հավատքը հավաստելու միջոց է։ Աստվածաշնչում ազնվությունը Աստված արել է իր պատվիրաններից մեկը։
Քանզի Աստված չի կարող ստել, ուրեմն Նա իր բոլոր մարդկանց օրինակ է տալիս։ Աստծո ցանկությունն է, որ մենք ամեն ինչում հետեւենք Իր օրինակին։
«Քո դրացու դէմ սուտ վկայութիւն մի անիր»։ Ելից 20։16
«Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւն է. եւ քո արդարութեան բոլոր իրաւունքները յաւիտեան»։ Սաղմոս 119։160
«Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է, Նորա գործն են մախաղի բոլոր կշռաքարերը»։ Առակաց 16։11
Ինչպե՞ս պահպանել հավատքը ամուր
Հեշտ չի տրվում՝ մշտապես լինել ազնիվ։ Մենք՝ քրիստոնյաներս, գիտենք, թե որքան հեշտ է տրվել մեղքին։ Դրա համար հարկավոր է աշխատել ազնիվ, ու դա եւս աշխատանք է։
Աշխարհը մեզ հեշտ իրավիճակներ չի առաջարկում եւ, երբեմն, մենք իրապես պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հայացքներս չիջեցնենք Աստծուց, որպեսզի գտնենք պատասխաններ։ Ազնվությունը երբեմն կարող է ցավ պատճառել, սակայն գիտակցությունը, որ դուք անում եք այն, ինչ Աստված է կամենում ձեզ համար, վերջնարդյունքում ձեզ դարձնում է առավել հավատարիմ։
Ազնվությունը միայն այն չէ, թե ինչպես եք դուք խոսում, զրուցում ուրիշների հետ, այլեւ այն, թե ինչպես եք զրուցում ինքներդ ձեզ հետ։
Լինել խստապահանջ սեփական անձի նկատմամբ, դեռեւս չի նշանակում լինել անկեղծ։ Ինչպես նաեւ ամոթալի է չափից դուրս մտածել սեփական անձի մասին։ Դրա համար ձեզ համար շատ կարեւոր է գտնել ձեր առավելությունների ու թերությունների հավասարակշռությունը, որպեսզի շարունակենք աճել։
«Ուղիղների ճշմարտութիւնը նորանց կառաջնորդէ, բայց նենգաւորների ծռութիւնը նորանց կփչացնէ»։ Առակաց 11։3
«Որովհետեւ Աստուծոյ շնորհքովն, որ ինձ տրուած է, ասում եմ ձեր մէջ ամենին, բան չմտածել նորանից աւելի, քան թէ արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպես՝ ինչպէս որ Աստուած ամեն մէկին հաւատքի չափը բաժանեց»։ Հռովմեացիս 12։3
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ