Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ipse dixit

Մայիսի 18, 2021
Այլք
Ipse dixit
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
142
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տասնիններորդ դարի վերջին վաթսուն տարիները փիլիսոփայության համար ամենից անբարենպաստն էին: Դա հակափիլիսոփայական ժամանակաշրջան էր: Եթե մարդն ունակ լիներ վերջնականապես ազատվելու փիլիսոփայությունից, ապա ես չեմ կասկածում, որ հատկապես այդ տարիներին փիլիսոփայությունն անհետ վերա-նալու էր: Ի վիճակի չլինելով մարդկային բանականության տարածքից հեռացնել մշակույթին միտված փիլիսոփայական չափումը՝ որոշեցին վերջինս նվազագույնի հասցնել: Բայց այժմ արմատապես փոխվել են այն ոգին եւ տրամադրությունը, որով փիլիսոփան ձեռնամուխ է լինում իր զբաղմունքին. փիլիսոփան այժմ կրքոտ ցանկու-թյուն ունի կրկին բաց ծով հանելու փիլիսոփայության նավը, սպառիչ պատասխան-ներ տալու փիլիսոփայական բոլոր հարցերին, միով բանիվ՝ տալու առավելագույն փիլիսոփայություն…

Ամեն մի գիտություն կամ աշխարհի ճանաչողության եղանակ ուսումնասիրության իր առարկան ունի՝ այն, ինչը նա ճանաչում է կամ փորձում է ճանաչել: Մաթեմա-տիկայի ուսումնասիրության առարկան՝ թվերը եւ տարածության չափման եղանակները, տարբերվում է կենսաբանության առարկայից՝ օրգանիզմների կյանքից: Դրա-նից բացի, նրանք օգտվում են գիտելիքի ստացման տարբեր մեթոդներով. տարբեր է առարկային նրանց մոտեցումը…. Կարող ենք ասել, որ գիտություններին տրված է ու-սումնասիրության նրանց առարկան, մինչդեռ փիլիսոփայությունը՝ որպես այդպիսին, չունի նախապես տրված առարկա, քանի վերջինս ներառում է աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչը….

Հիշեցնեմ, որ ֆիզիկայի գլխապտույտ հաջողությունը պայմանավորված է բնավ էլ ոչ ճանաչողության նրա մեթոդի բացառիկ հատկություններով: Պատճառները սո-ցիալական են: Հասարակությունը ֆիզիկայով հետաքրքրվեց շնորհիվ այն օգուտի, որ հնարավոր է կորզել այդ գիտության զարգացումից…. Փիլիսոփայությունը երբեք համաքայլ չի գնալու ինքնահավան, ինքնագոհ բուրժուայի հետ: Փիլիսոփայությունը հոմանիշն է տեսական վսեմ հերոսության: Ինչպես փիլիսոփայությանը, այնպես էլ նրա առարկային վիճակված է, հավանաբար, մշտապես գտնվելու սեփական բացար-ձակության եւ համապարփակության որոնումների մեջ: Զուր չէ, որ Արիստոտելը փի-լիսոփայությունն անվանում է «ինքն իրեն հարատեւ փնտրող գիտություն»….

Ուշագրավ մի փաստ. մինչ փիլիսոփաները աստվածացնում էին աշխարհի ճանաչողության այն եղանակները, որ առաջարկում էր ֆիզիկան, իրենք՝ տեսաբան ֆի-զիկոսները հայտնաբերեցին, որ ֆիզիկան իմացության ստորին ձեւ է, քանզի ճանաչում է աշխարհը խորհրդանիշների օգնությամբ…. Ձեւական տեսակետից՝ ֆիզիկական իրականությունը կարծեցյալ իրականություն է, այսինքն՝ ոչ բացարձակ իրականություն, այլ կախյալ, քանի որ կախված է մարդուց եւ մարդուն է վերաբերում: Հակիրճ՝ ֆիզիկոսը իրականություն է անվանում այն գործընթացը, որ գոյանում է օբյեկտի հետ իր ձեռնածությամբ: Նրա այդ իրականությունը գոյություն ունի այնքանով, որքանով գոյություն ունեն ձեռնածություններ:

Ի տարբերություն ֆիզիկայի եւ նմանատիպ գիտությունների, փիլիսոփայությունը որոնում է մի այնպիսի իրականություն, որը կախված չլինի մեր գործողություննե-րից, այլ նպաստավոր լինի այն բանի համար, որ մեր գործողությունները կախված լինեն այդ իրականությունից:

Խոսե ՕՐՏԵԳԱ-Ի-ԳԱՍԵՏ

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: IPSE DIXIT
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Սփյուռքի հայկական գործոնը լիարժեք օգտագործման կարիք ունի

Սփյուռքի հայկական գործոնը լիարժեք օգտագործման կարիք ունի

Գյուղը կանգուն է իր պաշտպաններով

Գյուղը կանգուն է իր պաշտպաններով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist