Շվեյցարական Նիո քաղաքում կայացավ ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Եվրոպայի կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը: Երեւանի «Արարատի» մրցակիցն առաջին փուլում կլինի հունգարական «Ֆեհերվարը»: Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Ֆինլանդիան ներկայացնող «Կուպսի» հետ, իսկ «Ուրարտուի» հակառակորդը` սլովենական «Մարիբորը»: