Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցած ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանության մասին կարծիք է հայտնել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
«Կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը։ Այս պահին մրցակցի մասին որեւէ հստակ տեղեկատվություն չունենք։ Տեղյակ ենք, որ ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Այս պահից սկսած կսկսենք լավ ուսումնասիրել մրցակցին ու պատրաստվել խաղերին»,-մարզչի խոսքերը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը: