Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Որտեղ զուռնա՝ դու պար բռնա»

Հունիսի 16, 2021
Այլք
Ipse dixit
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
297
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անսկզբունքայնությանը, անքննադատ հաճոյակատարությանը վերաբերող առավել պատկերավոր, ազդեցիկ ասացվածքներից է: Ձեւով՝ հորդոր է, բովանդակությամբ՝ հակահորդոր. ասվում է, թե ինչպես չպիտի վարվի արժանիք ու արժանապատվություն ունեցողը: Մինչդեռ մարդիկ կան, որ հանուն սեփական շահերի, պատրաստ են համաձայնելու տրամագծորեն հակադիր տեսակետների, հեշտորեն փոխում են իրենց դիրքորոշումը, դավաճանում սկզբունքներին:

Դրանց մասին է ասված՝ «Ում սելին որ կը նստի, նրա հոռովելը կը կանչա», «Ինչ ղայդա (եղանակ) որ ածեն, էն ղայդեն կը խաղա», «Դվորը փչում են, դեն ես էթում», «Որ կեմին (նավ) մտնե, անոր ղափտանը (նավավար) կը գովե», «Անլվա ամանի պես ամեն աման կը մտնի», «Ջուրը տեսնա՝ ձուկ կըլլա, կատուն տեսնա՝ մուկ կըլլա», «Ով հարս՝ ինք փեսա»:

Գերմաներեն ասացվածքն առավել քան անսքող է, թե ում հացն ուտում եմ, նրա երգն էլ երգում եմ («Wess Brot ich ess, dess Lied ich sing»):

Հակոբ Պարոնյանը «Շողոքորթն» կատակերգության մեջ դասական մի կերպար է ստեղծել զրուցակցի ամեն ասածին անմիջապես հարմարվող մարդու: Հիշենք մի հատված երկխոսությունից. «Թադե – Ուստի պետք է, որ հարսնիքը գալ շաբթու ընենք: Պապիկ – Այո, գալ շաբթու ընելու է, որովհետեւ ուշացնելու ըլլաք նե՝ բամբասանքի տեղի կուտաք: Թադե – Չէ, քիչ մը ուշացնելու է: Պապիկ – Ես պիտի ըսեի, քիչ մը ուշացնելու է, որովհետեւ շուտ ըլլա նե՝ ամեն մարդ կասկածի կ’երթա: Թադե – Բայց չէ, շուտ ընեմ պիտի: Պապիկ – Իմ միտքս ալ ան եկավ, շուտ ընելու է, որովհետեւ ուշ ըլլա նե՝ չար լեզուները ուզածներուն պես մեկնություն կուտան»:

Իհարկե, վերնագրի ասացվածքը երբեմն գործածվում է նաեւ կատակի ձեւով, որպես ընկերական կշտամբանք: Այդուհանդերձ, ասացվածքի պաթոսն առավելապես քննադատական բնույթի է: Չէ՞ որ «պար բռնում» են զուտ հանուն սեփական շահի, վերջինս էլ պայմանավորում է «զուռնայի» ընտրությունը: Րաֆֆին դա բացահայտում է որոշ կուսակցականների վարվելակերպի օրինակով, թե դրանք «ճիշտ կատարում են այն առածի իմաստը, թե «ում հացը որ ուտում են, նրա շահերի համար էլ հաչում են». այդպիսի մարդիկ անձնական շահեր միայն ունեն, ընդհանուր, ազգային շահը անհասկանալի է նրանց» («Դեռեւս ուշ չէ»):

Այդօրինակ վարքի տեր մարդիկ միայն իրենց օգուտը չէ, որ ապահովում են. նրանք վնասում են իրենց պես չվարվողներին՝ «ամեն զուռնայի տակ պար» չբռնողներին: Թե՛ առանձին կազմակերպության ներսում, թե՛ ամբողջ հասարակության մեջ դյուրին «պար բռնողների» ախտածին եռանդի պատճառով սկզբունքային, հետեւողական մարդիկ հաճախ ծառայողական առաջխաղացման եւ հանրային հեղինակության առումով հայտնվում են անբարենպաստ վիճակում: Այդկերպ՝ իշխանափոխությունների, անգամ արմատական հեղաշրջումների ժամանակ իշխանավորներին մշտապես շրջապատող քծնողների ու ստորաքարշների պարսի մեջ հանդիպում ենք անփոփոխ դեմքերի:

Արդ, նմաններին սաստելը, այդ թվում՝ ժողովրդական ձաղկող դիտողության միջոցով, կարող է բարերար անդրադառնալ ինչպես հանրության առողջության, այնպես էլ նրա ամեն մի օղակի արդյունավետ կառավարման վրա:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Թեգեր: ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Շուշիում ոտնահարվեցին հայերի իրավունքները եւ Ռուսաստանի շահերը

Շուշիում ոտնահարվեցին հայերի իրավունքները եւ Ռուսաստանի շահերը

«Իրանի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես կարեւոր հակազդող խաղացող…»

«Իրանի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես կարեւոր հակազդող խաղացող...»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist