Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ֆրանսուա դը ԼԱՌՈՇՖՈՒԿՈ . IPSE DIXIT

Հունիսի 18, 2021
Այլք
Ipse dixit
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
290
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ես ինձ բավական ուսումնասիրել եմ, որպեսզի կարողանամ լավ ճանաչել, եւ ինձ ո՛չ համարձակությունը կպակասի, որպեսզի խոսեմ իմ արժանիքների մասին, ո՛չ էլ անկեղծությունը, որպեսզի առանց վարանելու խոստովանեմ իմ թերությունները: Նախ եւ առաջ, պիտի ասեմ, որ բնավորությամբ մելամաղձոտ եմ, եւ այն աստիճան, որ վերջին տարիներս հազիվ երեք չորս անգամ ինձ տեսած լինեն ծիծաղելիս: Բայց եւ այնպես, ինձ թվում է, որ մելամաղձոտությունը բավական տանելի եւ բավական մեղմ կլիներ, եթե միայն խառնվածքիցս գար, մինչդեռ դրա համար ես այնքան պատճառներ ունեմ, եւ դրանք այնպես են բորբոքում իմ երեւակայությունն ու գրավում միտքս, որ մեծ մասամբ ես լուռ մտորումների մեջ եմ կամ ասում եմ բաներ, որոնք կապ չունեն դրա հետ: Ես շատ փակ եմ նրանց հետ, որոնց չեմ ճանաչում, բայց եւ ծանոթներիս մեծ մասի հետ էլ շատ բաց չեմ: Ես լիովին գիտակցում եմ, որ դա թերություն է, եւ բնավ առիթը չէի փախցնի այն շտկել, սակայն դեմքիս որոշ մռայլությունը եղածից ավելի ինքնամփոփ է ցույց տալիս ինձ, եւ քանի որ մեր կարողություններից վեր է բնությունից տրված դիմագծերի խստությունը վերացնել, ապա կարծում եմ, որ ներքինս փոխելով՝ չեմ կարող դեմքիս արտահայտությունը իսպառ փոխել….

Ես լի եմ առաքինի զգացմունքներով, բարի ցանկություններով եւ այնպիսի մեծ ձգտում ունեմ պարկեշտ մարդ լինելու, որ իմ բարեկամները միայն հաճույք կպատճառեին, եթե անկեղծորեն ասեին իմ թերությունները: Նրանք, ովքեր ինձ քիչ թե շատ ճանաչում են եւ նրանք, ովքեր բարի են եղել ասելու այդ մասին, գիտեն, որ միշտ ընդունել եմ աներեւակայելի հրճվանքով եւ մտքի ողջ հնազանդությամբ….

Ես սիրում եմ, որ զրույցը լինում է լուրջ, եւ որ բարոյախոսությունը մեծ բաժին է ունենում այնտեղ: Բայց եւ կարող եմ զվարթ զրույցներից էլ հաճույք ստանալ ու եթե ծիծաղեցնող բաներ չեմ ասում, չի նշանակում, թե սրամտությունները, կատակելու այդ զվարճալի ձեւը, որի մեջ շուտ ըմբռնող միտքը մեծ հաջողության է հասնում, գնահատել չգիտեմ:

Ես սիրում եմ կարդալ ընդհանրապես եւ հատկապես՝ միտքը ձեւավորող ու հոգին զորացնող գրքեր: Ինձ չափազանց հաճելի է ընթերցել մի խելացի մարդու հետ, քանզի նման պարագայում, յուրաքանչյուր րոպե խորհրդածում ես կարդացածի վրա, իսկ խորհրդածություններից ծնվում է աշխարհի ամենահաճելի եւ ամենաօգտակար զրույցը:

Ես կարողանում եմ բավական ճիշտ գնահատել իմ դատին հանձնված չափածո եւ արձակ երկերը, բայց, թերեւս, այդ մասին ասում եմ առանց կաշկանդվելու: Իմ թերություններից մեկն էլ այն է, որ քննադատելիս երբեմն չափազանց մանրակրկիտ եւ չափազանց խիստ եմ լինում: Ես դեմ չեմ ներկա լինել վիճաբանությունների, երբեմն էլ հաճույքով խառնվում եմ այդ բանավեճերին, բայց, սովորաբար, իմ կարծիքը պաշտպանում եմ մեծ ջերմեռանդությամբ եւ երբեմն, կողմնապահ ու անարդար կարծիքներից այնպիսի կրքով եմ պաշտպանվում, որ ինքս էլ եմ կորցնում ողջամտությունս…. 

Ես սիրում եմ իմ բարեկամներին եւ այնպես եմ սիրում, որ ոչ մի րոպե չեմ տատանվի՝ իմ շահերը զոհելու հանուն նրանց: Ես զիջող եմ նրանց հանդեպ, համբերությամբ տանում եմ բարեկամներիս վատ տրամադրությունը եւ հեշտությամբ ներում սխալները, բայց շատ չեմ փայփայում նրանց եւ երբեք չեմ անհանգստանում, երբ բարեկամներս սիրալիր չեն լինում իմ հանդեպ:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: IPSE DIXIT
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հունիսի 20-ին ընտրում ենք հայրենիքը

Հունիսի 20-ին ընտրում ենք հայրենիքը

Ադրբեջանը խրախուսում է թրաֆիքինգը

Ադրբեջանը խրախուսում է թրաֆիքինգը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist