Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Անառակ կնկա գլխին հարիր լաչակ կա»

Հունիսի 30, 2021
Այլք
Ipse dixit
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
208
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արձանագրված է մարդ արարածին բնորոշ հոգեբանական մի երեւույթ՝ ինքնարդարացումը: Բարոյական, առաքինի կինը կարիք չունի եւ կարիք էլ չի զգում ինքն իրեն արդարացնելու այլոց առջեւ: Անբարոյականն է հենց, որ բարոյականություն է խաղում՝ «հարյուր լաչակ» է քաշում գլխին (գլխաշորը՝ իբրեւ ամոթխածության նշան):

Ժողովրդի հավաքական իմաստությունը, ահավասիկ, արձանագրել է այդ երեւույթը եւ մեզ խորհուրդ է տալիս չխաբվել արտաքինին, չենթարկվել խաբուսիկ տպավորությանը. «Անառակ կնկանը լչակավը խափվես վեչ», «Լաչառին օխտը լեչակ կինի», «Անթառամ ծաղկին թոռմել չը կա, անառակին՝ պառավել», «Անառակին տասերկու շապիկ ունի»:

Նմանապես՝ սիրային հաղթանակների մասին շաղակրատող տղամարդը ոչ թե «սեռական հսկա» է, այլ հաստատապես պակասավոր, եթե ոչ՝ արատավոր անձնավորություն: Իր քաջագործություններից անվերջ խոսողը վախկոտի մեկն է, «պարծենկոտ նապաստակ»: Ազնվությունից շարունակ խոսողին առհասարակ չի կարելի վստահել որեւէ բան:

Ռուսներն ասում են՝ ով անվերջ Աստծու անունով է երդվում, նրան վստահել չի կարելի («Кто без числа божится, на того нельзя положиться»): Եվս մեկ ռուսերեն ասացվածք արձանագրում է, թե պարծենկոտը բանի պետք չի լինում («Кто гордится, тот никуда не годится»):

Լինում են իրավիճակներ, երբ անբարոյական կնոջ «գլխին» մեկ ուրիշն է «լաչակ» կապում, այսինքն՝ նրա համար սեփական վարվեցողությունն արդարացնող ցանկալի հիմնավորում տալիս: Ահա թե ինչ է ասում Հակոբ Պարոնյանի կերպարներից մեկն իր սիրուհուն, որից ամուսինն ուզում էր բաժանվել՝ կնոջ անհավատարմության պատճառով. «Անբարոյականության նշույլն անգամ չեմ նշմարեր ես. Աստված մի՛ արասցե, որբոց իրավո՞ւնքն հափշտակած ես, այլոց ժառանգությո՞ւնն կորզած ես, գողությո՞ւ ըրա ես, մա՞րդ սպաննած ես… բնավ երբեք, քավ լիցի… այլ պարզապես էրիկդ չես սիրեր եւ անոր տեղ զիս կը սիրես, այս չէ բոլոր թերությունդ, եթե երբեք կրնա թերություն համարվիլ այսպիսի վարմունք մը» («Պաղտասար աղբար»): Պակաս նախահարձակ չէ հենց տիկինը՝ իր «հարյուր լաչակի» դիրքերից խաբված ամուսնուն ամոթանք տալիս. «Ափսո˜ս, բյուր ափսո˜ս քեզի բարձր դասու ընկերությանց մեջ մտցնելուս համար. կարգված ժամանակդ շենքով շնորհքով բարեւ մը տալ չէիր գիտեր: Ավա˜ղ այն ջանից, զոր դրի վրադ գլուխդ շտկելու, մարդու պես հագվեցնելու համար, ավա˜ղ այն հոգերուն, զոր բարձի քեզի պարել սորվեցնելու համար. կարգված տարիդ շիտկե շիտակ քալել անգամ չէիր գիտեր: Ափսո˜ս, ափսո˜ս իմ զոհողությանցս… հետս կարգվելեդ ի վեր է, որ քիչ մը մարդ ճանչցար…. եւ այսօր, որ քիչ մը մարդու կարգ անցար, ես անառակ եղա, անպատիվ եղա, այնպես չէ՞…»: 

Ահա թե ինչու ըստ արժանվույն գնահատենք 17րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Բլեզ Պասկալի խորհուրդը. «Ուզո՞ւմ եք, որ մարդիկ հավատան ձեր բարեմասնություններին: Մի՛ գովեք դրանք»:

Բայց այս օգտակար խորհուրդը պիտանի չէ «լաչակով» քողարկվողին. այդպիսին հենց շարունակ խոսում է չեղած բարեմասնություններից, ինքն իրեն անվերջ գովաբանում եւ… դրանով իսկ իրեն մատնում:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Թեգեր: ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Մեր երկրորդ Շառլոն՝ Սիմոն Տերյան

Մեր երկրորդ Շառլոն՝ Սիմոն Տերյան

ԱՄՆ-ը հերքել է դեպի Ղրիմ ամերիկյան Էսկադրային ականակրի շարժվելու մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները

ԱՄՆ-ը հերքել է դեպի Ղրիմ ամերիկյան Էսկադրային ականակրի շարժվելու մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist