Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ipse Dixit.ԿՈՆՖՈՒՑԻՈՍ

Հուլիսի 1, 2021
Այլք
Ipse dixit
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
105
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եթե իշխանավորի ասածն արդարացի է, ապա մի՞թե վատ է, որ ոչ ոք նրան չի առարկում: Բայց եթե ասածը հոռի բան է, եւ նրան ոչ ոք չի առարկում, ապա այդ դեպքում մի արտահայտությունը մի՞թե չի կարող պետություն կործանել….

Ինչպե՞ս կարելի է չհամաձայնել արդարացի դիտողությանը: Բայց համաձայնվելով հանդերձ՝ առավել կարեւոր է ինքն իրեն ուղղելը: Ո՞ւմ համար հաճելի չէ նրբանկատորեն տրված խորհուրդը: Բայց առավել կարեւոր է դրա իմաստը հասկանալը: Ես չեմ կարող օգնել նրանց, ովքեր միայն համաձայնում են, բայց իրենց չեն ուղղում եւ ուրախանում են, առանց իմաստը հասկանալու….  

Անօգուտ է ուսումը առանց խորհրդածության: Խորհրդածությունն առանց ուսման վտանգավոր է…. Գիտելիքդ համարիր այն, ինչ գիտես, չգիտությունդ՝ ինչ չգիտես: Հենց սա է ճշմարիտ իմացությունը…. Ավելի շատ լսիր՝ բացառելով ամեն մի անհստակություն, իսկ մնացածի մասին զգուշորեն խոսիր եւ այդ պարագայում հազվադեպ կարժանանաս պարսավանքի….

Եթե խոսքդ անկեղծ է եւ շիտակ, իսկ արարքներդ ազնվաբարո են եւ հարգալից, ապա կկարողանաս քեզ դրսեւորել նույնիսկ բարբարոսների երկրներում: Բայց ինչպե՞ս կարող ես դրսեւորվել, անգամ քո հարազատ եզերքում, եթե խոսքդ կեղծավոր եւ ստապատիր, իսկ արարքներդ զուրկ են բարեխղճությունից եւ պատկառանքից: Երբ կանգնած ես լինում, մտովի պատկերացրու այս ամենը քո առաջ այնպես, ինչպես կառապանը ձիերի սանձը: Իսկ եթե ինքդ ես կառապանը, ապա պատկերացրու, որ դրանք լծված են քո կառքին: Այդ դեպքում միայն կարող ես քեզ դրսեւորել….

Եթե դուք չեք խոսում այն մարդու հետ, որի հետ խոսել է հարկավոր, ապա տաղանդներ ենք կորցնում: Եթե խոսում եք նրա հետ, ում հետ չարժե խոսել, ապա բառերն եք զուր կորցնում: Իմաստունը նա է, ով չի կորցնում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը….

Եթե կարողանում ես ինքդ քեզ ուղղել, ապա ի՞նչ կարող է լինել կառավարման մեջ, որ գլուխ չհանես: Բայց  եթե  չես կարողանում ինքդ քեզ վրա ազդել, ապա ինչպե՞ս կարող ես ուրիշների վրա ազդել…. 

Եթե մարդիկ արդարացի լինեն, ապա ամեն ինչ կարելի է անել առանց հրամանի: Իսկ եթե մարդիկ արդարացի չեն, ապա կարելի է շատ հրամայել, սակայն ոչնչի էլ չհասնել….

Եթե իշխանավորը նվիրված է օրինավորությանը, ապա նրա համար դյուրին է ժողովրդին կառավարելը….

Ինչպե՞ս է հնարավոր ստորակարգ մարդու հետ միասին ծառայել պետությանը:  Քանի դեռ պաշտոն ձեռք չի բերել, նրա միակ հոգսը դրան հասնելն է: Հենց որ հասնում է պաշտոնի, նրա միակ հոգսն այն չկորցնելն է: Եվ հանուն պաշտոնը  չկորցնելու՝ պատրաստ է ամեն ինչի….

Կառավարեք ժողովրդին արժանապատվությամբ, եւ նա կլինի հնազանդ: Երբ դուք ինքներդ դրա օրինակը տաք, ապա նա կլինի հավատարիմ: Խրախուսեք նրանց, ովքեր արժանի են, խրատներ տվեք նրանց, ովքեր ոչինչ չգիտեն, եւ մարդիկ կձգտեն միմիայն բարի գործեր կատարել….

Կառավարել հանուն ժողովրդի բարօրության, բայց չլինել վատնող: Ժողովրդից պահանջել աշխատանք, բայց նրան չչարացնել: Ցանկությունները զերծ պահել ագահությունից: Վեհապանծ լինել, բայց գոռոզամտության մեջ չընկնել: Հարգանք պահանջել, բայց չլինել դաժան:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: IPSE DIXITԿՈՆՖՈՒՑԻՈՍ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստին կսկսվի ապացույցների հետազոտման փուլը

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստին կսկսվի ապացույցների հետազոտման փուլը

Արցախը ճանաչած Նյու Ջերսիի ուղերձն ադրբեջանաթուրքական զույգին

Արցախը ճանաչած Նյու Ջերսիի ուղերձն ադրբեջանաթուրքական զույգին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist