Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Սիլլեն երեսի կեորա կը զարնեն»

Հուլիսի 8, 2021
Այլք
Ipse dixit
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ասացվածքը լավագույն ձեւակերպումներից մեկն է համարժեքության հրամայականի՝ մի կարեւորագույն սկզբունքի, որ գործում է գործարար կյանքում, մարդկանց փոխանակային հարաբերություններում, միջանձնային հաղորդակցման մեջ, գրեթե ամեն քայլափոխի: Զուր չի ասվում՝ «Տախտակի գյորա մեխ կը զարնեն», «Տամարի գյորա արին կառնեն», «Փուշը մեկմեկ կը հանեն», «Տախտակի գյորա մեխ կառնեն», «Գաթան ալ խնամուն գեորե պիտի»:

Մարդկանց փոխհարաբերությունների կարգավորման մեջ իրենց տեղն ու դերն ունեն ե՛ւ պարգեւը, ե՛ւ պատիժը: Երբ դրանք համարժեք են (պարգեւը՝ վաստակին, պատիժը՝ հանցանքին), մարդիկ, սովորաբար, ընկալում են որպես բնականոն, պատշաճ, ընդունելի երեւույթներ, իսկ համարժեքության խախտումը ընկալվում է իբրեւ մեծ անարդարություն: «Անհամաչափ ուժի գործադրում» արտահայտությունը, որ հիմնականում գործածվում է ցուցարարների հանդեպ իրավապահ մարմինների գործողությունները բնութագրելիս, իրականում վերաբերում է ավելի լայն երեւույթների, որտեղ խախտվում է արարքի եւ դրա հանդեպ վերաբերմունքի համարժեքությունը: 

Համարժեքության անհրաժեշտությունն է նշում ֆրանսերեն ասացվածքը, թե մեծ փորձանքին՝ մեծ ճար («Aux grandes maux les grands remedes»), իսկ մեկ ուրիշը, ընդհակառակը, երեւույթների պատճառահետեւանքային կապի անմտությունն է արձանագրում, թե բազում աղմուկ վասն ոչնչի («Beaucoup de bruit pour rien»): Իսկ եւս մեկը հորդորում է, թե փոքր անցքով ասեղը պետք է դանդաղ թելել («Il faut enfiler lentement l՚aiguille dont le chas est petit):

Դաժան պատիժը փոքր զանցանքի համար ինքնին ավելի մեծ անարդարություն է, քան՝ թեթեւ պատիժը ծանր հանցանքի համար: Վերջինս էլ է, անշուշտ, անարդարություն, որովհետեւ խախտվում է համարժեքության սկզբունքը, մեղավորին արժանին չի հատուցվում, բացի դրանից՝ թուլանում է պատժի կանխարգելիչ, զսպող գործառույթը: Առաջին դեպքում, սակայն, անտեղի է տուժում պակաս մեղավորը:

Գերմանացի փիլիսոփա Գեորգ Լիխտենբերգը ակնարկում է նման անարդարացի վարվելակերպի պատճառը. «Եթե որեւէ փոքր արարքի համար մարդու հետ սկսում են արհամարհանքով վարվել, ապա դա տեղի է ունենում ոչ այնքան արարքի, որքան այն ենթադրության պատճառով, թե ինչի է ընդունակ այդ մարդը այլ դեպքերում»:

Նման ենթադրությունը, իհարկե, գոյության իրավունք ունի: Պատահական չէ առածանու վստահությունը. «Հավկիթի գողը հավ ալ կը գողանա», «Ձվի գողը ձի էլ կը գողանա», «Ձվի գողը ձիագող կը դառնա», «Ինչ ձվի գող, ինչ ձիու գող», «Ասեղի գուղն ու ուղտի գուղը մեկ է»: Բայց դա ավելի շատ բարոյական նախատինք է, թերեւս, նաեւ գողին ուղղված նախազգուշացում, թե իր սխալ ճանապարհը ի՛նչ ավելի մեծ փորձանքի է հանգեցնելու: Սակայն ոչ միայն չկատարած հանցանքի համար պատժելը, այլեւ, ինչպես տեսնում ենք, անհամաչափ պատիժը առածանին մերժում է:    

Արդ, բոլորս էլ, թեպետ, կրկնում ենք «մի՛ դատիր» խոսքը, սակայն գրեթե միշտ աճապարում ենք դատելու եւ դատապարտելու մեկս մյուսին՝ հաճախ անտեսելով ասացվածքի իմաստուն խորհուրդը: Մինչդեռ երբեմնակի հիշելով եւ տեղին գործածելով ասացվածքը, ոչ միայն ինքներս կկարգավորենք մեր վարվելակերպը, այլեւ հավանական է, որ դիմացինից էլ ի տրիտուր արժանանաք արդարացի վերաբերմունքի:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Թեգեր: ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Լեզվաբանական գիրք, որը նույնքան հետաքրքիր է գրականագետի համար

Լեզվաբանական գիրք, որը նույնքան հետաքրքիր է գրականագետի համար

Թուրքիայի մեջլիսում հարգել են Ջիվան Գասպարյանի հիշատակը

Թուրքիայի մեջլիսում հարգել են Ջիվան Գասպարյանի հիշատակը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist