Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Ուշ լինի, նո՛ւշ լինի»

Հուլիսի 14, 2021
Այլք
Ipse dixit
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շատ կարեւոր ասացվածք է անձի ինքնամխիթարանքի առումով:

Խիստ հազվադեպ է մեր ուզածը «ուշ» կատարվելիս իրականում նաեւ «նուշ» լի-նում: Չէ՞ որ շատ բաներ ցանկանում ենք ստանալ ոչ թե առհասարակ, վերացականո-րեն, այլ միանգամայն որոշակի պահի եւ որոշակի պայմաններում: Ահա դրանց բա-ցակայությամբ կատարված, այլ կերպ ասած՝ ուշացած «նուշ»-ը, բացառիկ դեպքե-րում է կարող մեզ լիովին գոհացնել: Մինչդեռ բացեիբաց չենք ընդունում մեր նպա-տակների ձախողումը. դա տհաճ է, կորստաբեր անձի ինքնազգացողության, ինքնա-գնահատականի, ինքնահարգանքի համար:

Այդ հոգեվիճակը ստույգ նկարագրել է մեծն Շեքսպիրը. «Այն բանը, ինչ որ կուզե-ինք անել, // Պետք էր անեինք, երբ որ կուզեինք. // Քանզի մշտապես այդ կուզեինքը փոփոխվող բան է // Եվ ունի այնքան տկարացումներ եւ հապաղումներ, // Որքան ձեռ-քեր կան, որքան լեզուներ եւ որքան դեպքեր: // Հետո, «պետքերը» նման են վատնող մի հառաչանքի, // Որ հովացնում է, բայց եւ վնասում» («Համլետ»):

Ահավասիկ, «հառաչանքի» մի տեսակն էլ անձի հոգեբանական պաշտ-պանության կարեւոր մեխանիզմներից մեկն է՝ ինքնարդարացումը, որ մեզ է «հրամց-նում» այդօրինակ «հովացնող» մխիթարություն. «Ուշ էղնի, պուպուշ կ’եղնի», «Թե-կուզ էրած, թեկուզ կերած», «Ուշ կենե, պուպուշ կենե», «Ուշ բուսավ, թեզ ուսավ»:

Դժվար չէ հասկանալը, որ ուշ լինելը ինքնին չի երաշխավորում ցանկալի «նուշ» արդյունքը. նման հույս չենք ունենում եւ հիմք էլ չունենք հատկապես, երբ ուշացումը մեր մեղքով է եղել: Դա էլ արձանագրում է գերմաներեն ասացվածքը, թե ով չի գալիս ճիշտ ժամանակին, նա պետք է տեսնի, թե ինչ է մնացել («Wer nicht kommt zur rechten Zeit, der muss seh՚n, was Ֆbrig bleibt»): Իսկ այդ մնացածը, անտարակույս, հեռու է լինե-լու մեր ակնկալիք «նուշ»-ից:

Համաձայնենք նաեւ, որ «ուշ լինելու» ապավինողը վստահ է լինում եւ հուսավառ, թե անպայման լինելու է «նուշ»: Րաֆֆին է մեզ հիշեցնում նման պայմանի պարտա-դիր առկայությունը. «Չէ՞ որ առածը ասում է. «երբ որ չունիս հույս, բարին քեզնից կտա խույս»» («Սալբի»):

Հուսադրման առումով ավելի իրատեսական է, թերեւս, «Լավ է ուշ, քան երբեք» ասացվածքը, որը յուրովի լրացնում, ճշգրտում է պատկերը. այստեղ արդեն մենք մեզ չենք հուսադրում, թե իբր ուշ կատարված մեր ցանկությունը «նուշ» է լինելու, այլ անթաքույց խոստովանում ենք՝ միայն թե կատարվի:

Կենսափիլիսոփայական այս ճշմարտությունը, ընդսմին՝ բառացիորեն նույն կերպ, արձանագրված է շատ լեզուներում, մասնավորապես՝ ֆրանսերեն («Mieux vaut tard que jamais»), ռուսերեն («Лучше поздно, чем никогда»), իտալերեն («Meglio tardi che mai»), անգլերեն («Better late than never»), գերմաներեն («Besser spՊt als gar nicht») եւ իսպաներեն («Mas vale tarde que nunca»):

Արդ, ընդունենք եւ տեղին գործածենք վերնագրի ասացվածքի կիսով չափ մխի-թարական, կիսով չափ էլ հուսադրող լիցքը, բայց չմոռանանք նաեւ չափի մասին. այնպես չլինի, որ դրան ապավինելով ինքներս չուշացնենք այն, ինչ ժամանակին պի-տի արվի. «Ժամանակը քեզ չի հարմարի, դու ժամանակին հարմարի», «Ծառը ժամա-նակին պետք է տնկես», «Թազա-թազա՝ մի պուտ ջրով, որ հնացավ՝ մի կո՛ւժ ջրով», «Բանը էքուցվա մնաց, իմացի՝ կորավ գնաց», «Ո՛չ առտվան բան իրիկուն, ո՛չ իրիկ-վան բան առտուն»: 

Թեգեր: ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
Կիսվել4Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
ՀՊՏՀ-ն եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական եւ գիտահետազոտական ոլորտներում

ՀՊՏՀ-ն եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական եւ գիտահետազոտական ոլորտներում

Վրաստանը դեպի Ռուսաստան նոր միջանցք է կառուցում, որից կարող է օգտվել Հայաստանը (Video)

Վրաստանը դեպի Ռուսաստան նոր միջանցք է կառուցում, որից կարող է օգտվել Հայաստանը (Video)

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist