Սոչիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ մեկնարկեցին երկրորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի բոլոր ներկայացուցիչները դուրս էին եկել երկրորդ տուր՝ առաջին տուրի արդյունքներով։ Երկրորդ տուրում Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, Գաբրիել Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց, իսկ Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը հաղթեցին մրցակիցներին:
Նշենք, որ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը հայտնել է, որ Արոնյանն առողջական խնդիրների պատճառով բաց է թողել առաջին պարտիան: Նա մրսածության նշաններ է ունեցել և կազմակերպիչները որոշել են, որ առաջին խաղը նա բաց կթողնի:
Արոնյանը լրացուցիչ թեստ կհանձնի, որից հետո էլ կորոշվի 2-րդ մրցափուլում նրա մասնակցությունը։ Արոնյանին առաջին պարտիայում գրանցվել է տեխնիկական պարտություն։