2032 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կկայանան ավստրալական Բրիսբեն քաղաքում: Նման որոշում է կայացվել Տոկիոյում ընթացող Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ համաժողովի ընթացքում: Բրիսբենը միակ թեկնածուն էր, որը հայտ էր ներկայացրել ՄՕԿ-ին:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո 2024 թվականին ՕԽ-ը կկայանան Փարիզում, 2028 թվականին էլ կացնցկացվեն ամերիկյան Լոս Անջելես քաղաքում:
Ավստրալիան մինչ այս միայն երկու անգամ է ընդունել Օլիմպիական խաղերը: 1956 թվականին ՕԽ մայրաքաղաքը Մելբուռնն էր, իսկ 2000 թվականի խաղերը կայացան Սիդնեյում: