Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Մկան համար կատվիցը մենձ գազան չկա»

Հուլիսի 22, 2021
Այլք
Ipse dixit
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
249
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամեն ինչ հարաբերական է, ճանաչվում է համեմատության միջոցով: «Մկան» եւ կատվի հավիտենական անհաշտության իրողությանն այսկերպ անդրադառնալով՝ ասացվածքը մեզ օգնում է լավ ճանաչելու շրջապատի մարդկանց, հորդորում է ճիշտ ընտրել հաղորդակցման ոճը եւ արդյունավետ կարգավորել մեր փոխհարաբերությունները:

Իսպաներեն ասացվածքը նման է հայերենինб թե՝ մկան համար կատվից ավելի սարսափելի գազան չկա («Para el ratón no hay fiere más terrible que el gato »): Ռուսերեն ասացվածքի իմաստն էլ է գրեթե նույնը՝ փոքրինչ մեղմացված՝ մկան համար կատուն էլ է գազան («По мыш­ке и кошка зверь»):

Ինքնին հասկանալի է, որ շրջապատի անձանց հետ բնականոն փոխհաբերություններ հաստատելու եւ արդյունավետորեն հաղորդակցվելու համար ամենից առաջ մեզ հարկավոր է հասկանալ դիմացինի դիրքորոշման եւ վարվելակերպի հիմքում ընկած հիմնական դրդապատճառները: Իսկ այն, ինչն ինքնին պարզ է մկան եւ կատվի առնչությամբ, այլ պարագաներում, մարդկային հարաբերությունների բարդ աշխարհում մեկեն դյուրին չէ ընկալելը:

Իսկ չէ՞ որ մկան փորձառությունն է նրան հանգեցրել իր այդ կենսափիլիսոփայությանը: Մկան համար կատուն է շոշափելի, կենսական իրողություն, դատ ու դատաստանի, կյանքի ու մահվան յուրատեսակ ատյան: Մուկը տեղյակ է, անտարակույս, կատվից շատ ավելի զորեղ արարածների գոյության մասին, գուցե տեղյակ է նաեւ, որ իր համար այդ «մենձ գազանը» ինքն էլ է այլ զորեղներից կախված: Դրանց հետ առնչությունը, սակայն, միջնորդավորված է, հեռավոր, անիրական, ուստի եւ՝ չսպառնացող մկան անմիջական կեցությանը:

Հիշենք միջնադարյան ավատական պետությունների գլխավոր սկզբունքը՝ «իմ վասալի վասալը իմ վասալը չէ», ինչը կարող ենք նաեւ կարդալ որպես «իմ վասալն իր վասալն ունի»: Իսկ բուն վասալի տեսակետից՝ «իմ տիրոջ տերը իմ տերը չէ»: Այլ կերպ ասած՝ վասալի կյանքն ու կայքը լիովին կախված են անմիջական գերապետից (սենյոր), այլ ոչ թե վերին ատյանի իշխանավորներից:

Նույն բանն է, ըստ էության, խստիվ աստիճանակարգված մեծ կազմակերպություններում. շարքային անդամի համար ավելի մեծ հեղինակություն է իր անմիջական ղեկավարը, քան ամենաբարձր դիրքում գտնվող կառավարիչները կամ տնօրենների խորհուրդը. չէ՞ որ հատկապես տվյալ ստորաբաժանման պետից է կախված այդ շարքային անդամի աշխատանքի ոչ միայն գնահատականը, այլեւ հնարավոր շահեկան մատուցումը վերին մակարդակի ղեկավարներին:

Արդ, եթե անգամ ենթադրենք, թե «մկանը» դժվար չի լինի բացատրել կատվից հզոր գազանի գոյությունը, ապա միեւնույն է, այդ փաստարկմամբ անհնարին է ուղղակիորեն ազդել նրա վարքի վրա, գործադրել որպես դրդապատճառ: Ուստի, պետք է պարզել, թե ո՛րն է ամեն մեկին հատուկ «մենձ գազանը» եւ ըստ այդմ կողմնորոշվել:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Թեգեր: ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները

Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները

Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ Պետդումայի ընտրություններին

Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ Պետդումայի ընտրություններին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist