Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Այսօր կկայանա Տոկիո-2020-ի բացման արարողությունը

Հուլիսի 23, 2021
Այլք
Այսօր կկայանա Տոկիո-2020-ի բացման արարողությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
145
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հուլիսի 23-ին Տոկիոյում կկայանա Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Այն կկայանա Տոկիոյի Ազգային մարզադաշտում, որը 2019 թվականին վերակառուցվել է հենց Խաղերի համար:

Բացման հանդիսավոր արարողության մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին է, այն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում:

Ենթադրվում էր, որ բացման արարողությանը ներկա կլինեն շուրջ 10 հազար պաշտոնյաներ և հովանավոր ընկերությունների ներկայացուցիչներ, բայց ժամեր առաջ հայտնի դարձավ, որ նրանց թիվը նվազել , դարձել է ընդամենը 950: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կազմկոմիտեի ներկայացուցիչ Հիդեմասա Նակամուրան:

Կրճատվել է նաև շքերթի մասնակիցների թիվը: Նակամուրան, խոսելով այդ մասին ստույգ քանակը չի ասել:

Տարօրինակ մի փաստ ևս. այսօր տեղեկություն ստացվեց , որ սկանդալի պատճառով հրաժարական է տվել խաղերի բացման արարողության ռեժիսոր, 48-ամյա Կենտարո Կոբայաշին:

Դա միակ հրաժարականը չէ, որովհետև մինչ այս, նույն պատճառով, ևս չորս աղմկահարույց հրաժարական է եղել, ինչպիսին է, օրինակ, միջոցառման կոմպոզիտոր, 52 –ամյա Կեյգո Օյամադայինը:

Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն իր հերթին ասել է, որ ճապոնական կողմը բանակցություններ է վարում միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ ` խաղերի բացման արարողությունը անցկացնելու կամ չանցկացելու շուրջ:

Այուամենայնիվ,ամեն բանից անկախ, նախապես կազմված ծրագրով, յուրաքանչյուր երկիր կունենա երկու դրոշակակիր / մեկական կին և տղամարդ /: Դա ՄՕԿ-ի նորամուծությունն է: Այս խաղերն անցկացվում են գենդերային հավասարության նշանաբանով: Այդ նպատակով ծրագրում ավելացել է կանանց մրցաձևերի և խառը մրցումների քանակը:

ՄՕԿ-ն ընդհանրապես ցանկանում է հասնել բացարձակ հավասարության: Դա գործնականում կիրառվելու է: Այսպես. Տոկիոյի համաշխարհային գլխավոր մարզահանդեսում ընդգրկված են պատմության մեջ ամենաշատ կին մարզիկները, նրանք կազմում են մասնակիցների 48, 8 տոկոսը:

Փոփոխություններ են կատարվել երդման արարողությունում: Տեքստը արտասանելու են ոչ թե երեք հոգի (մարզիկ, մրցավար և մարզիչ), այլ վեցը ՝ յուրաքանչյուր անվանակարգում մեկական տղամարդ և կին: Ի դեպ, հենց երդման տեքստում ավելացվել են հավասարության և խտրականության դեմ պայքարի մասին բառերը:

Արարողության կարգախոսն է ՝ «Միավորված հույզերով» : Կազմակերպիչները ցանկացել են ուղերձ հղել ամբողջ աշխարհին , որ խաղերը կարող են նոր հույս և ոգեշնչում բերել մարդկանց՝ մարզիկների ակտիվ մասնակցությամբ և սպորտի ուժի միջոցով:

Իհարկե, արարողության մանրամասները անհայտ են: Օրինակ հայտնի չէ, թե ով է վառելու օլիմպիական կրակը:

Շքերթի ընթացքում պատվիրակությունները մուտքը ստադիոն կլինի ճապոնական այբուբենով:

Հունաստանի մարզիկներից անմիջապես հետո, որն ավանդաբար առաջինն է լինում որպես խաղերի նախահայր, կանցնի փախստականների հավաքականը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի 126-րդ կայսր Նարուհիտոն կմասնակցի օլիմպիական խաղերի բացման արարողությանը և պաշտոնապես կհայտարարի մեկնարկի մասին:

Միջոցառման սցենարը, ամենայն հավանականությամբ, կհիշատակի կորոնավիրուսի համաճարակի մասին:

Թեգեր: Տոկիո-2020Օլիմպիական խաղեր
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

Լուկաշենկոն իր լիազորությունների մի մասը փոխանցել է կառավարությանը

Լուկաշենկոն իր լիազորությունների մի մասը փոխանցել է կառավարությանը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist