Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը դարձել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի «Վինձոր Պարկ» մարզադաշտում կայացած խաղում միմյանց դեմ մրցեցին Լոնդոնի «Չելսի»-ն և իսպանական «Վիլիառեալ»-ը: Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեցին «Չելսի»-ի ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Հակիմ Զիեշը: Երկրորդ կեսի 73-րդ րոպեին «Վիլիառեալ»-ին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշվիը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ժերար Մորենոն: Ի վերջո, խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ ևս դարպասի գրավում չարձանագրվեց և որոշիչ եղան հետխաղյա 11-մետրանոց հարվածները: 6։5 հաշվով առավել դիպուկ գտնվեցին «Չելսի»-ի ֆուտբոլիստները:
Լոնդոնի «ազնվականները» իրենց պատմության մեջ երկրորդ անգամ` 1998 թվականից ի վեր, նվաճեցին ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը: