Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության J խմբի որակավորման փուլի շրջանակներում հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային 10 րոպեներին գրեթե հավասար պայքար էր ծավալվել` թիմերը մի քանի վտանգավոր պահեր ունեին, սակայն չէին օգտագործում իրենց հնարավորությունները: Հայաստանի հավաքականը գրագետ պաշտպանվում էր և փորձում սուր հակագրոհել, սակայն ինչ-որ բան պակասում էր գրոհների վերջնամասում: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում էլ առաջին կեսի զարգացումներն էին կրկնվում` գրոհներ կար` արդյունք`ոչ: Ի վերջո այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և խաղն ավարտվեց 0:0:
Նույն J խմբում Գերմանիան 0:2 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ, իսկ Ռումինան նույն հաշվով հաղթեց Իսլանդիային:
Այս խաղից հետո Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակի առաջատարն է 10 միավորով: Գերմանիան ունի 9, Հյուսիսային Մակեդոնիան` 7: Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կանցկացնի սեպտեմբերի 5-ին` մրցելով Գերմանիայի ազգային հավաքականի հետ: