Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Թաթոյանների ջրաղացում

Հայաստան աշխարհում շատ են գեղատեսիլ ու պատմական վայրերը, որոնք էլ կարող են դառնալ զբոսաշրջության զարգացման հրաշալի վայրեր:

Սեպտեմբերի 8, 2021
Այլք
Թաթոյանների ջրաղացում
20
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստան աշխարհում շատ են գեղատեսիլ ու պատմական վայրերը, որոնք էլ կարող են դառնալ զբոսաշրջության զարգացման հրաշալի վայրեր:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում՝ պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի Սյունիքի նախարարական տան Հայկազունների իշխանանիստ Կոթ քաղաքում, որը 9-10-րդ դարերում առեւտրական կարեւոր հանգույց էր Դվին-Պարտավ քարավանային ճանապարհին, ինչպես նաեւ Բագրատունիների արքունական ձկնորսարանը, 9-րդ դարում կառուցվել է Կոթավանքը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սրբատունը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը՝ Սյունիքի տեր Վասակ Սյունու եւ Հայոց թագավոր Աշոտ Բագրատունու աղջկա՝ Մարիամի որդին։ Մինչեւ Շահ Աբասի արշավանքները, Գեղարքունիքի գավառը, չնայած շատ ասպատակություններ էր տեսել (այստեղով անցել են թուրք-սելջուկները, մոնղոլ-թաթարները, Հյուսիսային Կովկասի թալանչիները), կանգուն էր, ու այստեղ հայն արարում էր: Դա են վկայում տարածքում պահպանված հարյուրավոր միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը: 19-րդ դարի սկզբներին Գեղարքունիքը նույնպես գրեթե դատարկ էր իր տերերից: Ռուս-պարսկական պատերազմից հետո, 1828-30-ական թվականներին Արեւմտյան Հայաստանից շատ ընտանիքներ տեղափոխվեցին Արեւելյան Հայաստան, եւ վերաբնակեցվեց նաեւ Գեղարքունիք գավառը:

Ներկայիս Մարտունու տարածաշրջանի բնակավայրեր եկան հիմնականում ալաշկերտցիներ եւ մշեցիներ: Կոթ բնակավայրը Սեւանա լճի հարավային կողմում է՝ լիճ թափվող ամենամեծ գետի՝ Ագրիճիի ափերին փռված լայնարձակ հարթությունում: Այս բնակավայրում Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից գաղթածների մի մասը բնակություն հաստատեց: Թուրքական նվաճողները ճիշտ չեն կարողացել Կոթ անունը արտասանել եւ բնակավայրը կոչել են Ադիյաման՝ անունը վատ է, սոսկալի է։ Ներքին Ադիյամանում բնակչության գաղթը ղեկավարում էր մելիք (իշխան) Հակոբ Եղյանը։ Գաղթականների հետ էին նաեւ Թաթոյանները, ովքեր, հիմնավորվելով Կոթում, Ագրիճի գետի ափին ձեռնարկեցին ջրաղացի կառուցումը, որն ավարտվեց 1830 թ.: Ըստ տեղեկությունների՝ 19-20-րդ դարերում Ագրիճիի ափին գործել են 16 ջրաղաց, որոնք ծառայել են տարածքի բնակչությանը:

Հիմնադրման օրվանից Թաթոյանների տոհմից ջրաղացը ժառանգաբար աշխատեցրել են 10 ջրաղացպան՝ սկսած Ավետիսից: Թաթոյանների ջրաղացն այսօր էլ կանգուն  է, աշխատել է նաեւ 20-րդ դարի 90-ական թվականներին, երբ սկսվել էր արցախյան պատերազմը, իսկ մեր երկրում կային բազում տնտեսական խնդիրներ: Ջրաղացը Կոթավանքի հարեւանությամբ է: Այն վերջինն աշխատեցրել է Գեորգի Թաթոյանը, ում թոռ Արտաշեսն այժմ իր ընտանիքով բարեկարգել է տարածքը, վերակառուցել ջրաղացի շենքը, իսկ մոտակայքում գործում է նրանց բազալտակերտ, եռահարկ գեղեցիկ հյուրատունը: Զրույցի ընթացքում Արտաշեսն ասաց՝ կա ծրագիր, որ շուտով կգործի պապենական ջրաղացը, կարտադրեն ալյուր ու ձավարեղեն: Ինչ վերաբերում է հյուրատանը, այն մշտապես գործում է, ընդունում հյուրերի: Մինչ համավարակը այցելուներ շատ են եղել, այժմ քիչ է նրանց թիվը, բայց կա հույս, որ շուտով կավելանան: Հնաոճ տեսք ունի նաեւ հյուրատան ներսը՝ փայտյա մահճակալներ, դռներ, ձեւավորված աթոռակներ: Ջրաղացի տարածքում կան ու ավելանալու են տաղավարներ, որտեղ կարելի է լավ հանգիստ կազմակերպել ընտանիքներով:

43-ամյա Արտաշեսն ասաց, որ 3 տարեկանից այստեղ է անցկացրել կյանքը, ներկա եղել, թե ինչպես էր պապն աշխատեցնում ջրաղացը, ճանապարհում ոչ միայն Ներքին Գետաշենի, այլեւ հարեւան բնակավայրերի բնակիչներին: Արտաշես Թաթոյանն ասաց նաեւ, որ նախատեսել է գյուղի կենտրոնում արցախյան բոլոր մարտերում զոհվածներին նվիրված հուշակոթող կանգնեցնել: Այսպես կոչված՝ գրատախտակին կգրվեն Ներքին Գետաշենից զոհված անմահ հերոսների անունները: Արդեն ընկերների հետ սկսել է աշխատանքները: Նշեմ՝ բացի այս համալիրից, Ներքին Գետաշենը հարուստ է նաեւ այլ պատմական հուշարձաններով: Գյուղի կենտրոնում են Սբ Գրիգոր Լուսավորիչ (19-րդ դ.) եւ Սբ Վարդան (9-10-րդ դդ.) եկեղեցիները, Սբ Ամենափրկիչ մատուռը (12-13-րդ դդ.)։ Գյուղի արեւմտյան կողմում` բլրի վրա, նշանավոր Կոթավանքն է (9-րդ դ.), բազմաթիվ խաչքարեր կան։ Գյուղի մոտ կան նաեւ դամբարանադաշտ, միջնադարյան գյուղատեղի եւ 11-13-րդ դարերի Իշխանհատիկ եկեղեցին, որն Ագրիճիի ձորում է՝ Վերին Գետաշեն տանող ճանապարհի մոտ: Իշխանհատիկի (Իշխանհատակ) հարեւանությամբ կան խաչքարեր, ինչպես նաեւ՝ ավերված եկեղեցի: Այս ամենը կարող են մեծ խթան դառնալ տարածքում զբոսաշրջության զարգացման համար։

Հ. Գ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունի քաղաքից 2 կմ հյուսիս-արեւմուտք` Ագրիճի գետի ափին, Սեւանա լճից ոչ հեռու։ Ունեցել է Ներքին Ադիյաման անունը։ Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ անցնելու ընթացքում Ադիյաման անվան տակ ընդգրկված է եղել Երեւանի նահանգի Նոր Բայազետի գավառում: Այժմ ունի մոտ 8500 բնակիչ, գտնվում է ծովի մակերեւույթից 1950 մ բարձրության վրա:

Թեգեր: Գեղարքունիքի մարզջրաղաց
Կիսվել8Tweet5Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ավանդական միջազգային մրցաշարը՝ Վանաձորում

Ավանդական միջազգային մրցաշարը՝ Վանաձորում

Բերձորում թյուրքական պետությունները սադրում են Հայաստանին եւ ՀԱՊԿ-ին

Բերձորում թյուրքական պետությունները սադրում են Հայաստանին եւ ՀԱՊԿ-ին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist