Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Հայոց բերդը»՝ լույսերի մեջ

Սեպտեմբերի 10, 2021
Այլք
«Հայոց բերդը»՝ լույսերի մեջ
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ստեփան Զորյանի տուն-թանգարանն իր հարուստ գրական ժառանգությամբ ու հետաքրքիր միջավայրով ոչ միայն Վանաձոր քաղաքի մշակութային օջախներից է: Այստեղ հաճախակի են հաճելի նորությունները: Ինչպես միշտ, հանրույթն անչափ կարեւորում է, որ այցելուները բազմակողմանի ճանաչեն Զորյան գրողին։ Իսկ արվեստի մատուցման նորարար փոխակերպումները, նրանց կարծիքով, առավել հետաքրքիր եւ հեռանկարային են դարձնում 21-րդ դարի թանգարաններն ընդհանրապես: Վերջին ժամանակներում արված գործերը համոզիչ են դարձնում վերն ասվածը:

Հաճախ են ինտելեկտուալ ժամանցային ծրագրերը, ոչ ֆորմալ ուսումնառության միջոցով ներկայացվում է մեծանուն գրողի եւ նրա ժամանակակիցների հարուստ գրական ժառանգությունը։ Օրերս աշխուժություն էր թանգարանի տարածքում: Կյանքի կոչվեց մի գեղեցիկ ավանդույթ՝ վերարժեւորելով, այս դեպքում էլ, վարպետի ընթերցանության նախասիրությունը եւ կարեւորելով մատաղ սերնդին գրքին մոտեցնելու անհրաժեշտությունը: Թանգարանի այգում բացվեց բացօթյա ընթերցարան: Աշխարհում 10 լավագույններից «Առլուպա» հավելվածը հասանելի դարձավ վանաձորցիներին: Դրա շնորհիվ Մարտիրոս Սարյանի վրձնած մեծանուն գրողի դիմանկարից հենց ինքը՝ Ստ. Զորյանը, ծրագրի ընձեռած հնարավորությամբ «խոսեց» նաեւ իր իսկ նկարի ստեղծման պատմության մասին:

Նույն օրը այցելուների համար կազմակերպվել էր թեյախմություն՝ ներկայացնելու հյուրընկալ լոռեցու այն ավանդույթը, որ նա հաճախ էր իր այգում գրչակից ընկերների հետ թեյախմություն կազմակերպում: Թեյի ընտրության նախասիրությունն էլ վարպետինն էր՝ Լոռվա հրաշագեղ սարերի ուրցն ու դաղձը: Օրվա անակնկալ ավարտն ապահովված էր. երեկոյան լուսավորվեցին առանձնատան շենքն ու այգին: Հանրույթն այն անվանեց «Հայոց բերդի լուսավորում», քանզի առանձնատունը, ի սկզբանե, մեր համաքաղաքացիները մկրտել են «Հայոց բերդ» անվանումով: Այդ լուսավորությունը կգործի մշտապես, եւ «Հայոց բերդը» կհարատեւի լույսերի մեջ:

Հետաքրքիր այլ ծրագրերի մասին խնդրեցի ներկայացնել թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանին, ով մասնագիտությամբ մանկավարժ է, թանգարանում էքսկուրսավար է աշխատել 2015-ից, իսկ տնօրեն նշանակվել է անցյալ տարի: «Հարգանքով ու պատասխանատվությամբ փորձում եմ,- ասաց նա,- պահպանել թանգարանում սիրելի հանրույթի ձեւավորած լավագույն ավանդույթները, ներկայանալ նորովի։ Ուզում ենք թանգարանը դարձնել ավելի հանրային, ավելի ժամանակակից: Առաջիկայում նպատակ ունենք թանգարանի մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններում հանդես գալ նոր տեխնոլոգիական լուծումներով ու հետաքրքիր ծրագրերով։ Խնդիր ենք դրել զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ, շեշտադրել ենք հրապարակումների կարեւորությունը: Իսկ որպես մշակութային մեծ ժառանգություն ունեցող կրթօջախ՝ փորձում ենք հանրության լայն շերտերին ներկայանալ գրավիչ եւ հետաքրքրաշարժ նոր ծրագրերով: Քայլելով ժամանակին համընթաց՝ թանգարանն իրականացնում է հետաքրքիր ծրագրեր, ինչն էլ ապահովում է այցելուների սերը, հետաքրքրությունը եւ մեծ հոսքը դեպի թանգարան։ Զարկ ենք տալու միջթանգարանային համագործակցությանը, կրթական ծրագրերին, թանգարանում տեղի կունենան գիտաժողովներ: Այսօր ունենալով բազմաթիվ մարտահրավերներ եւ կարեւորելով մշակույթի դերակատարումն այդ հարցում՝ պիտի անենք հնարավորը՝ մեր երկրին աջակից լինելու համար»։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

Կիսվել4Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ճակատագրական երկու դեպք

Ճակատագրական երկու դեպք

Մուսա լեռան հերոսամարտի երգիչը

Մուսա լեռան հերոսամարտի երգիչը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist