Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Մուսա լեռան հերոսամարտի երգիչը

Աշխարհին պարզելով հայոց ազատատենչ ու ըմբոստ ոգու նկարագիրը

Սեպտեմբերի 10, 2021
Այլք
Մուսա լեռան հերոսամարտի երգիչը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
242
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օտարազգի թանկ անուններ կան, որոնք նույնքան հոգեհարազատ են մեզ, մեր ինքնությանը եւ նույնքան սիրելի են, որքան մերը՝ սեփականը: Մարդասիրության, արդարության ու խղճի մարմնացումներ են այդպիսի անհատները՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից, կրոնից ու դավանանքից: Այդպիսի անունները երբեւէ չեն ջնջվելու մեր ժողովրդի հիշողությունից, եւ մեր երախտագիտության զգացումը՝ հանդեպ նրանց, երբեւէ չի նվազելու: Այդ անուններից է «Մուսա լեռան 40 օրը» հանճարեղ վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելը:

Մեզ համար նվիրական անուն դարձած գրողը ծնվել է 1890 թ.՝ ժամանակին ավստրո-հունգարական կայսրությանը պատկանող Բոհեմյա նահանգի Պրահա քաղաքում: Հայրը՝ Ռուդոլֆ Վերֆելը, մեծահարուստ վաճառական էր՝ տեղի գերմանախոս հրեական համայնքի ճանաչված դեմքերից: Ապագա գրողը մտերիմ էր Ֆրանց Կաֆկայի՝ իր ուսումնարանային դասընկերոջ հետ: Բուհական կրթությունն ստացել է Լայպցիգի եւ Համբուրգի համալսարաններում: Զինվորական ծառայության տարիներին՝ 1911-1912 թթ., բանտարկվում է երկրում տիրող ռազմամոլության դեմ ըմբոստ ելույթների համար: Առաջին աշխարհամարտին մասնակցում է որպես ավստրիական բանակի զինվոր, զորացրվելուց հետո մեկնում Լայպցիգ, որպես խմբագիր աշխատանքի անցնում Քութ Վոլֆ հրատարակչությունում:

Ֆրանց Վերֆելն էքսպրեսիոնիզմի վիեննական ուղղության հիմնադիրներից է, Ռիլկեի ու Կրաուսի գաղափարակիցը:

Բանաստեղծությամբ է սկսվում Վերֆելի մուտքը գրական աշխարհ: 1920-30-ականներին նա արդեն բազմաթիվ նովելների, վեպերի ու վիպակների հեղինակ էր, որոնցից հայտնի էին «Վերդին», «Համադասարանցիները», ավելի ուշ՝ «Բերնադետի երգը»: 1933 թ. է լույս աշխարհ գալիս նրա երգերի երգը՝ «Մուսա լեռան 40 օրը» հռչակաբեր վեպը: Այս ստեղծագործության համար հիմք են ծառայել Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարն ու մաքառումները թուրքական ջարդարարների դեմ, երբ տեղի բարբարոս իշխանությունները ջանում էին ի կատար ածել ոճրագործ կառավարության հրամանը՝ տեղահանել կամ ոչնչացնել հայության մինչեւ վերջին բեկորը նաեւ այստեղ: Հայերը, քաջ գիտակցելով սպասվելիք նախճիրը, վճռում են ըմբոստանալ եւ դիմադրել՝ բարձրանալով անմատչելի Մուսա լեռը: Խելամտորեն կազմակերպված ինքնապաշտպանությունը շարունակվում է 53 օր, հաջողությամբ հետ են մղվում թուրքական արյունռուշտ զորքերի հարձակումները, եւ նրանք, ի վերջո, փրկվում են մահվան երախից…

Վեպը գրելիս Վերֆելն օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, հասել Եգիպտոս, որտեղ հանգրվանել էին մազապուրծ մուսալեռցիներից շատերը, խորապես ուսումնասիրել մեր ժողովրդի վաղնջական պատմությունը, կրոնն ու մշակույթը: Այս վեպը շռնդալից ապտակ էր հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու մոլուցքով տարվածներին: Այն նաեւ հայոց անկոտրում ոգու ցուցադրման գրական մեծածավալ կտավ էր, որի գույները երբեւէ չեն խունանալու… Ասենք, որ հեռավոր 1934 թ. այս գլուխգործոցային արարումն արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին եւ համարվում է արդարադատ գրողի առանցքային ստեղծագործություններից մեկն ու մեր գրադարակների գանձարանային զարդը: Այն թարգմանվել է շուրջ 20 լեզվով՝ աշխարհին պարզելով հայոց ազատատենչ ու ըմբոստ ոգու նկարագիրը:

Այսօր հավերժորեն մեր երախտագիտությանն արժանի մեծանուն գրողի ծննդյան օրն է, որն ապրեց ընդամենը 55 տարի՝  ԱՄՆ-ի Բեւեռլի Հիլզում հանկարծահաս մահով հրաժեշտ տալով երկրային կյանքին: Նրա աճյունը հանգչում էր այստեղ այնքան ժամանակ, մինչեւ երախտագետ հայերի մի խումբ այն փոխադրում է Վիեննա եւ խոնարհումով հանձնում անմահ գրողի հայրենի սրբազան հողին…

Թեգեր: Ֆրանց Վերֆել
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ռուսաստանը չի ծրագրում հինգ տարի հետո դուրս բերել խաղաղապահներին ԼՂ-ից. Վլադիմիր Եվսեև

Ռուսաստանը չի ծրագրում հինգ տարի հետո դուրս բերել խաղաղապահներին ԼՂ-ից. Վլադիմիր Եվսեև

Հորիզոնակա՞ն, թե՞ ուղղահայաց հարաբերություններ

Հորիզոնակա՞ն, թե՞ ուղղահայաց հարաբերություններ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist