Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Միջուկային դարաշրջանի առաջին զոհերից մեկը

Սեպտեմբերի 15, 2021
Այլք
Միջուկային դարաշրջանի առաջին զոհերից մեկը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
207
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2000 թ. մայիսի 20-ին՝ ամերիկյան զինված ուժերի օրը, Նյու Լոնդոնում հանդիսավորությամբ մի հուշաքար է բացվում, որին գրված էր. «Մանհեթենյան նախագծի մասնակից, փայլուն գիտնական Հարրի Դաղլյանի հիշատակին: Նրա աշխատանքը նվիրված էր կրիտիկական զանգվածի որոշմանը: Խոտորված գիտափորձի արդյունքում նա դարձավ ամերիկացի զոհը միջուկային դարաշրջանում: Թեեւ ոչ համազգեստով՝ նա մահացավ ծառայելով իր երկրին…»:

Ո՞վ էր տաղանդավոր այս հայորդին, որ ամերիկյան իշխանությունների կողմից հետմահու արժանացել էր նման վերաբերմունքի:

Հարություն (Հարրի) Գրիգոր Դաղլյան՝ ամերիկահայ ֆիզիկոս, որի նախագծած եւ ստեղծած ռումբերն օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Նա արմատներով Արեւմտյան Հայաստանից էր, ծնողները ԱՄՆ էին ներգաղթել 1913 թ.: Ապագա ֆիզիկոսը ծնվել է 1921 թ. Նյու Լոնդոնում, այստեղ էլ ստացել նախնական կրթություն: Հայրը տեխնիկ էր ռենտգենյան ճառագայթների լաբորատորիայում, ով հետագայում դառնալու էր քաղաքի հիվանդանոցներից մեկի նույնանման լաբորատորիայի վարիչ: Տակավին պատանեկան հասակում են ի հայտ գալիս նրա նախասիրությունները մաթեմատիկայի եւ բնական գիտությունների նկատմամբ, իսկ ակնհայտ ունակություններն ապշեցնող էին: Հանդարտ բնավորությամբ Հարությունը նաեւ երաժշտության սիրահար էր՝ ջութակ էր նվագում դպրոցական նվագախմբում: 1938-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան ընդունված ուսանողը, մասնավորապես մասնիկային ֆիզիկայի  հանդեպ աճող հետաքրքրությունից դրդված, ուսումը կիսատ թողնելով՝ տեղափոխվում է Ինդիանա նահանգ՝ ընդունվելով Պերդյուի համալսարան: 1942-ին բակալավրի աստիճան ստանալով՝ սկսում է աշխատել ցիկլոտրոնների վերաբերյալ դոկտորական թեզի վրա: 1944 թ. միանում է Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում Մանհեթենյան նախագծի վրա աշխատող Օտտո Ֆրիշի՝ միջուկի կրիտիկական զանգվածի հետազոտությամբ զբաղվող խմբին: Նա ներգրավվում է միջուկային նախագծի ամենաբարդ ու վտանգավոր հատվածի՝ կրիտիկական զանգվածի (ռադիոակտիվ նյութի նվազագույն զանգված, որի դեպքում կարող է ընթանալ ատոմային միջուկների տրոհման ինքնապահպանվող շղթայական ռեակցիան) որոշման գիտափորձում: Նա լաբորատորիայում 6.2 կգ զանգվածով պլուտոնիումի միջուկի շուրջ պետք է ձեռքով միջուկից ճառագայթող նեյտրոնների անդրադարձման համար նախատեսված վոլֆրամի կարբիտից պատրաստված հատուկ աղյուսներ դասավորեր: Աղյուսների շարքերը հերթով դասավորելու ընթացքում նեյտրոնային հատուկ հաշվիչները պետք է փորձարարին նախազգուշացնեին աղյուսների սահմանային քանակների մասին, որից հետո հաջորդ աղյուսի տեղադրումը կհանգեցներ կրիտիկական զանգվածի առաջացման: Այնուհետեւ Դաղլյանը որոշում է նույն փորձը կրկնել արդեն այլ չափի նմանատիպ աղյուսներ դասավորելու դեպքում: Ճաշից հետո շտապում է դասախոսություն լսելու, սակայն լսարանում մտադրվում է փորձի համար լաբորատորիա վերադառնալ նույն օրը՝ երեկոյան, չնայած այդպես չէր նախատեսված: Ու թեեւ լավ գիտեր, որ միայնակ լաբորատորիա մտնելն անվտանգության կանոնների խախտում է, այդուհանդերձ գնում է այդ քայլին: Նրան չի խանգարում նաեւ լաբորատորիայի մուտքի մոտ նստող հսկիչը, որի պարտականությունների մեջ մտնում էր միայն հակահրդեհային անվտանգությունը պահպանելը: Երեկոյան անհամբեր ֆիզիկոսը պահեստից հանում է աղյուսներն ու սկսում շարել պլուտոնիումի միջուկի շուրջ: Հինգերորդ շարքի կեսին հասնելուց հետո՝ ձախ ձեռքով միջուկի վրայով աղյուսն անցկացնելիս, հաշվիչն ազդանշան է տալիս, որ չի կարելի նոր աղյուս ավելացնել: Հարրին իսկույն ձեռքը հետ է քաշում եւ պատահաբար, ըստ էության ձեռքը դողալու հետեւանքով, աղյուսը գցում է միջուկի վրա, ինչը հանգեցնելու էր միջուկի գերկրիտիկական վիճակի: Դաղլյանն աջ ձեռքով ակնթարթորեն մի կողմ է հրում աղյուսը՝ այդ կերպ կասեցնելով վերահաս շղթայական ռեակցիան: Հսկիչը, աղյուսի անկման ձայնը լսելով, ներս է մտնում ու տեսնում իրադրությունը գնահատել փորձող երիտասարդ գիտնականին: Ռիսկը նվազեցնելու համար նա որոշում է մասնակիորեն քանդել նաեւ միջուկը շրջապատող աղյուսների շարքը եւ ապա հսկիչին տեղեկացնում կատարվածի մասին:

Նրան անմիջապես տեղափոխում են Լոս Ալամոսի հիվանդանոց, սակայն ճառագայթահարման հետեւանքներն անդառնալի էին: Բժիշկների գործադրած ջանքերն անզոր էին նրան փրկելու: Բարձր դոզայով ճառագայթահարված գիտնականի առողջությունը քայքայվում էր արագ ընթացքով: Քսանհինգօրյա մաքառումներ, եւ քսանվեցամյա տաղանդավոր հայորդու հոգին համբարձվում է երկինք…

Ահա թե ինչու էին ամերիկյան իշխանություններն արժանապատվորեն անմահացնում Հարություն-Հարրի Դաղլյան պայծառանուն հայորդու հիշատակը…

Թեգեր: Հարրի Դաղլյանմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Եռյակ դաշինքը վախեր ունի Արցախի հարցում

Եռյակ դաշինքը վախեր ունի Արցախի հարցում

Քաբուլը բաժանեց ՇՀԿ-ի անդամ երկրներին

Քաբուլը բաժանեց ՇՀԿ-ի անդամ երկրներին

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist