Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»

Դասականը՝ եղեռնից մազապուրծ

Սեպտեմբերի 18, 2021
Այլք
«Ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
556
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կրթությամբ կատարյալ եվրոպացի՝ նա գիտեր իր մեջ սանձահարել այն, ինչ որ կարող էր գրգռել դիմացինի նողկանքը կամ ատելությունը: Նրա հոգեկան հարստություններն էին բարությունը, մարդասիրությունը եւ սերը դեպի գեղեցիկը: Նա արտիստ էր ոչ միայն էպիկուրյան իմաստով, այլեւ հոգեկան բարձր ու աննյութական պահանջներով…»:

Ալեքսանդր ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

Ստամբուլ. զարմանալ կարելի է, թե քանի՜-քանի՜ հայ հանճարներ են ծնվել հայոց ճակատագրի սեւ ոստայնը հյուսած թուրքական այս որջում, քանի՜արեւորդիներ, որոնցից շատերը ողջակիզվելու էին մեծ եղեռնի դժոխքում… Այստեղ է աչքերը բացել նաեւ Հակոբ Պարոնյանից հետո «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանի» կոչումը նվաճած Երվանդ Օտյանը, որին բախտ էր վիճակվել հրաշքով փրկվելու ենիչերու յաթաղանից…

Գիտության, արվեստի, գրականության հանդեպ պաշտամունք ունեցող ընտանիքում ծնված ապագա գրողը դեռ պատանի հասակից էր տիրապետում օտար լեզուների, կարդացել էր ընտանեկան հարուստ գրադարանի հայերեն եւ ֆրանսերեն գրքերը, Պերպերյան վարժարանից հետո մեկուկես տարի ուսումը շարունակել էր տանը՝ հրավիրված մանկավարժների ղեկավարությամբ:

Տասնութ տարեկան էր, երբ առաջին անգամ հանդես է գալիս քրոնիկ-ֆելիետոններով, պատմվածքներով ու նովելներով: Այդ ընթացքում նա «Հայրենիք» թերթի խմբագրի օգնականն էր, այնուհետեւ՝ խմբագիրը: Արփիար Արփիարյանի ստեղծած այս պարբերականում են տպագրվում երիտասարդ հեղինակի «Սիրո նահատակ», «Վաշխառուն», «Կաղանդի վիպակ», «Միջնորդ տեր պապան» եւ այլ գործեր: Իսկ մինչ այդ, նրան բախտ էր վիճակվել հորեղբոր՝ Գրիգոր Օտյանի նախաձեռնությամբ 9-ամսյա ուղեւորություն կատարել Եվրոպայում, լինել Փարիզում, Վիշիում, Հռոմում, Նեապոլում: Ի դեպ, նա արդեն իսկ հասցրել էր գրավել թուրքական բարբարոս իշխանությունների ուշադրությունը՝ հայտնվելով «անբարեհույս անձանց» սեւ ցուցակում: 1896 թ., երբ Պոլսում սկսվել էին հայկական ջարդերը, Օտյանին հաջողվել էր գաղտնի հեռանալ այնտեղից, այցելել Աթենք, Կահիրե, Վիեննա, Լոնդոն, Բոմբեյ:

1908 թ. եղեռնագործ երիտթուրքերի հեղափոխությունից հետո Օտյանը վերադառնում է Պոլիս: 1915-ի հայասպանդի ժամանակ ձերբակալվում եւ աքսորվում է Դեյր Էլ-Զոր: Եվ, բարեբախտաբար, կրկին փրկվում հրաշքով: Երեք տարի անց նորից ծննդավայրում է: 1924-ին տեղափոխվում է Բուխարեստ, այնտեղից՝ Տրիպոլի եւ վերջնական հանգրվանում փարավոնների երկրի մայրաքաղաք Կահիրեում: Ցավոք, այստեղ էլ լինելու էր նրա հավերժական կացարանը. 59 տարեկան հասակում քաղցկեղը հաղթում է նրան…

Գրող, երգիծաբան, լրագրող-հրապարակախոս Երվանդ Օտյանը, որ հանդես էր գալիս նաեւ Ս. Ժիրայր, Երօտ, Դեր-Կոմս ծածկանուններով, տարբեր երկրներում հրատարակել է մի շարք երգիծական պարբերականներ՝ «Ազատ խոսք», «Ազատ բեմ», «Կրակ», «Կառափնատ», «Սեւ կատու», «Մանանա», «Իգնատ աղա» եւ այլն: Մամուլում տպագրել է հազարավոր հրապարակախոսական հոդվածներ, ֆելիետոններ, ծանակագրեր, պարսավագրեր, այլաբանական զրույցներ, երգիծական դիմանկարներ: Այսուհանդերձ, նրա վաստակը հայ դասական արձակում նժարվում է սքանչելի այնպիսի գործերով, ինչպիսիք են «Հեղափոխության մակաբույծները», «Պատերազմ եւ… խաղաղություն», «Պրոպագանդիստը», «Ընկեր Փանջունի» ստեղծագործությունները, որոնցում երգիծանքի հզոր զենքով ծաղրում ու ձաղկում է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ձեւանում են հեղափոխական, հայրենասեր  ու ազգային հերոս, մինչդեռ իրականում ոտնահարում, արատավորում են ամեն մի բարձր ու սուրբ գաղափար:

Սուր է ու առանձնացող Օտյանի սոցիալական երգիծանքը: «Վաշխառուն», «Կաղանդի վիպակ», «Վաճառականի մը նամակները», «Բարի դահիճը», «Համբարձում աղա», «Թաղականին կնիկը», «Ազգային բարերարը» վիպակներում ու վեպերում ռեալիստական գրչով ոչնչացնող ծաղրի է ենթարկում աշխարհիկ եւ կրոնական հարստահարիչներին, հղփացած դրամատերերին, կեղծ բարերարներին, ազնվաշուք ձեւացողներին:

Մեծ երգիծաբանը գրել է նաեւ պատմա-արկածային դետեկտիվ վեպեր՝ «Ապտյուլ Համիտ եւ Շերլոք Հոլմս», «Սալիհա հանըմ կամ բանակը բռնավորին դեմ»: Այս երկերում պատկերվում է համիդյան արյունոտ բռնատիրության դեմ մղվող պայքարը, դրանք հագեցած են ազատության, ազգերի հավասարության, հայրենասիրության ու հումանիզմի գաղափարներով:

Ականատես եւ դեպքերի մասնակից գրողն անդրադարձել է նաեւ առաջին աշխարհամարտի եւ հայոց ցեղասպանության տարիների իրադարձություններին, մեր ժողովրդի ողբերգական ճակատագրին: Իսկ նորաստեղծ հայ սփյուռքին նվիրված «Հայ Տիասբորան» առաջին ընդգրկուն վեպում գրողի հավատամքն այն է, որ հայապահպանության երաշխիքը հայրենադարձությունն է ու մայր հայրենիքը:

Անուրանալի է Երվանդ Օտյանի նաեւ թարգմանական վաստակը համաշխարհային դասականներից՝ Լ. Տոլստոյ, Է. Զոլա, Ֆ. Դոստոեւսկի, Մ. Գորկի, Մ. Տվեն:

«Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին…». իր խոսքերն են: Իսկ նրա ո՞ր գիրն է, որ մոտիկ չէ հայ մարդու հոգուն ու սրտին…

Թեգեր: Ալեքսանդր ՇԻՐՎԱՆԶԱԴԵԵրվանդ Օտյան
Կիսվել2Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

«Ադրբեջանական սպառնալիքը՝ Հայաստանի սահմաններին». France24-ի ռեպորտաժ (Video)

«Ադրբեջանական սպառնալիքը՝ Հայաստանի սահմաններին». France24-ի ռեպորտաժ (Video)

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist