Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Միջազգային գիտաժողով՝ Ստեփանակերտում

Սեպտեմբերի 23, 2021
Այլք
Միջազգային գիտաժողով՝ Ստեփանակերտում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
218
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձին էր նվիրված Ստեփանակերտում հրավիրված միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել էին ԱՀ խորհրդարանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

Բացման խոսքում ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, կարեւորելով նման ներկայացուցչական կազմով միջոցառման կազմակերպումը, համոզմունք հայտնեց, որ գիտաժողովը լույս կսփռի 30-ամյա հայկական երկու հանրապետությունների՝ վերելքներով ու դժվարություններով ճանապարհ անցած պատմության վրա:

Գիտաժողովի մասնակիցներին ուղղված երկրի նախագահի ուղերձը ներկայացրեց նրա մամուլի քարտուղար Լուսինե Հովհաննիսյանը: Ուղերձում, մասնավորապես, նշված էր. «Գիտաժողովի ծրագրում ընդգրկված թեմաների բազմակողմանի արծարծումը, հուսով եմ, այս բարդ ռազմաքաղաքական պայմաններում օգնելու է մեզ իրավիճակը խորությամբ հասկանալու եւ արդյունավետ որոշումներ կայացնելու հարցում»:

Նիստում ողջույնի խոսքուվ հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ով անդրադարձավ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախության հռչակագրերի պատմական նշանակությանը: «Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք հայկական 2 հանրապետությունների անկախության հռչակագրերը: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում»,- իր խոսքն ընդհանրացրեց Արթուր Թովմասյանը:

Ներկաներին, հայ ժողովրդին հիշարժան իրադարձությունների առիթով հայրապետական իր օրհնանքն ու մաղթանքը հղեց Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Լիագումար նիստում «Արցախը հայոց պետականության հոլովույթում» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

ԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանի զեկուցումը վերաբերում էր Արցախի Հանրապետության 30-ամյա ձեռքբերումներին, ինչպես նաեւ պատերազմների հետեւանքով ունեցած անդառնալի կորուստներին:

Պատմական եւ իրավական հավաստի նյութեր եւ տեղեկություններ էր ներառում Մեծ Բրիտանիայից ժամանած հայազգի գիտնական, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ Ռուբեն Գալչյանի «Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը 1918-2021 թթ.» թեմայով զեկուցումը:

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի զեկուցման թեման էր՝ «Պատմական Արցախ եւ Ուտիք նահանգների սահմանաբաժան գծի խնդիրը եւ Արցախի Հանրապետության վարչական նոր սահմանները», որում տեղ գտած հավաստի աղբյուրները եւս մեկ անգամ ապացուցում են ադրբեջանական կողմի սադրիչ, հեռուն գնացող նպատակների մասին:

Ընդմիջումից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբային նիստերում: Քննարկումների արդյունքում, եզրափակիչ լիագումար նիստում ընդունվել են Արցախի Հանրապետության արդի մարտահրավերներից բխող բանաձեւ, ինչպես նաեւ համապատասխան հայտարարություն:      

Թեգեր: Արթուր ԹովմասյանԱրցախգիտաժողովգիտություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Մի անծանոթի պատմություն՝ պատերազմից առաջ ու հետո

Մի անծանոթի պատմություն՝ պատերազմից առաջ ու հետո

Երկրապահների այցը Անմահներին

Երկրապահների այցը Անմահներին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist