Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ծիծեռնավանքի հրաշքը

Սեպտեմբերի 30, 2021
Այլք
Ծիծեռնավանքի հրաշքը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
740
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախորդ հրապարակման մեջ նշեցինք, որ վանքը կոչվել է նաեւ Ագռավի գերեզման։ Ըստ մի ավանդության՝ երբ կառուցել են եկեղեցին, նաեւ ճաշ են եփել աշխատավորների համար։ Ընթացքում մի օձ է ընկել ճաշի մեջ։ Ագռավը, տեսնելով այդ, ինքնազոհության է գնացել, ընկել է եռացող ճաշի մեջ եւ նահատակվել։ Բնական է՝ ճաշը համարել են հարամված եւ թափել են։ Տեսնելով օձը՝ մարդիկ հասկացել են, թե որն էր ագռավի զոհողության պատճառը, եւ նրան թաղել են եկեղեցուց մոտ 1 կմ արեւմուտք ընկած ժայռի մեջ եւ կոչել Ագռավաքար։ Եկեղեցու սյուներից մեկի վրա կա օձի քանդակ, հնարավոր է՝ այն կապված է տվյալ ավանդության հետ։

Կա մեկ այլ հիշատակություն՝ կապված վանքի անվան՝ Ծիծեռնավանքի հետ։ Հռչաս գյուղի մելիք Թումանը շարունակ նեղացնում է գյուղի քահանային։ Մելիքից ազատվելու համար սա մի անեծքաթուղթ է գրում, գցում նրա սենյակն ու ինքը փախչում։ Այդ թղթի ուժով մելիքը կորցնում է կնոջը, որդիներին եւ ողջ հարստությունը։ Հասկանալով, որ բոլոր դժբախտությունների պատճառը քահանայի անեծքն է, մելիքը գնում է նրանից թողություն խնդրելու։ Անցնելով շատ քաղաքներ՝ հասնում է Հռոմ եւ իմանում, որ քահանան արդեն վախճանվել է։ Հուսահատված մնում է Հռոմի վանքերից մեկում իբրեւ լուսարար եւ միշտ աղոթում իր հոգու փրկության համար։

Ժամանակ անց մելիքը, կծելով Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռնը, պահում է բերանում։ Դրանից վանքի սրբապատկերները գետին են թափվում։ Քահանաներն ուզում են հանել մելիքի բերանից մասունքը եւ իրեն էլ սպանել։ Սեղանից մի ձայն ասում է՝ «Մի մերձենաք մելիքին»։ Մելիքն անվտանգ գալիս է հայրենի երկիրը։ Պաշտամունքի առարկա մի շլորի ծառի տեղում մելիքը վանք է կառուցում, որտեղ եւ ամփոփում է Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռնը։ Դրա համար էլ վանքը կոչվում է Ծիծեռնավանք։ Ծիծեռնավանքի հիմնանորոգման ժամանակ, երբ մաքրում էինք տարածքը, բերձորցի աշակերտները գտան հարավային հիմնական մուտքի վերեւի արձանագրության մի բեկոր։ Այն հանձնեցինք պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանին։ Բեկորն այժմ տեղում է։ Նույն պատի տակ հայտնաբերվեցին  2 նահատակների գերեզմաններ, մեկը՝ 7-րդ, մյուսը՝ 9-րդ դարերի։ Եկեղեցու պատերին, պատուհաններին եւ այլ մասերում պահպանվել են 20-ից ավելի արձանագրություններ։

Ըստ պատմաբան Ալեքսան Հակոբյանի, ով վերծանել է արձանագրությունները, Ծիծեռնավանքի տաճարը 11-րդ դարում հերթական նորոգման է ենթարկվել աշխատավոր, այսինքն՝ շինարար Գիորգի կողմից։ Այս առումով Ա. Հակոբյանը գրում է. «Եւ քանի որ Ծիծեռնավանքի կառուցման չորրորդ փուլն առնուազն կառուցողական արուեստի (կոնստրուկտիւ) տեսանկիւնից չի զիջում առաջին երեք փուլերին, ուրեմն յանձին Գիորգի՝ ունենք միջնադարի մի շնորհալի քարգործ-ճարտարապետի՝ «գաղատոսի» (ինչպէս Զուարթնոցի տաճարի հեղինակին իր «Պատմութիւն Աղուանից»-ում կոչում էր Ժ դարի պատմիչ Մովսէս Դասխուրանցին) թանկագին անունը: Աղբիւրագիտական պրպտումները թոյլ են տալիս Ծիծեռնավանքի «Գիորգ աշխատաւորին» համադրել Բղենոյ Նորավանքի կառուցող [նաեւ Տաթեւը վերանորոգող] «Հայր Գիորգ աշխատաւորի» հետ»:

Կապված տաճարի անվան հետ՝ Ալեքսան Հակոբյանը վկայակոչում է Մովսես Դասխուրանցու «Աղուանից աշխարհի պատմութիւն»  գրքից մի եղելություն: Արաբ ասպատակողներից մեկը ՄՂԵ թվին  (846 թ.) արշավում է Հայաստանով մեկ: «…Եւ յետ  այսորիկ  արշաւանս  առնէր յաշխարհն Սիւնեաց եւ գերի վարեալ զԲաղացն սահմանս՝ գայ իջանէ յԱղահէջ գաւառ՝  յաւան  մի՝ Արքուգետ կոչեցեալ, եւ իսկոյն հրամայէ այրել զեկեղեցին, որ Սրբոյն Գրիգորի էր անուանադրեալ: Եւ յայն ժամ զօրութիւն աստուածային հասեալ՝ հեծեալ մի ի ձի ճերմակ ճեպով ելանէ յեկեղեցւոյն  արտաքս ակն յայտնի ամենեցուն եւ ընթացեալ ի բանակն՝ շփոթեալ զայրն անօրէն հանդերձ զօրօքն իւրովք դարձուցանէ ի փախուստ ընդ սարն, որ կոչի Եղջիւր խոյի. եւ անդ հողմ դժնդակ մրրկեալ շրջապատեաց զնոսա. եւ միայն ի ձի ապաստանքն փախուցեալ զերծան. իսկ պաղանաւորքն եւ առապուրք իլերանց վերայ կորեան. եւ գերեալքն մնացին խաղաղութեամբ՝ փառս Աստուծոյ տալով»։

 Ա. Հակոբյանը տեղեկացնում է՝ նույն գրքի որոշ ձեռագրերում Գրիգորի անվան փոխարեն գրված է ԳԷՈՐԳ կամ Գիորգ։ Միջնադարում հայտնի սուրբ Գեւորգ սպիտակ ձիավորի հետ է կապում եղելությունը։ Այսինքն՝ 9-8-րդ դարերում արդեն եկեղեցին կոչվել է Սուրբ Գեւորգ։

Թեգեր: ԾիծեռնավանքՔաշաթաղ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Ֆիլմերիդ հերոսներն էկրանի վրա ապրում են հայերեն…»

«Ֆիլմերիդ հերոսներն էկրանի վրա ապրում են հայերեն…»

Իրանը հոկտեմբերի 1-ին կսկսի նոր զորավարժություններ՝ ներգրավելով հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ

Իրանը հոկտեմբերի 1-ին կսկսի նոր զորավարժություններ՝ ներգրավելով հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist