Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ipse dixit․ ԼԵՈ

Հոկտեմբերի 2, 2021
Այլք
Ipse dixit
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
98
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ո՞ւմ պիտի դիմեր Մեսրոպը իր սրտի խոհերն ու ցանկությունները հայտնելու համար, եթե ոչ հայոց կաթողիկոսին: Բացի իր բարձր պաշտոնից, կաթողիկոս Սա-հակը ուներ այն մեծ առավելությունն էլ, որ ամենազարգացած մարդն էր այն ժամա-նակվա Հայաստանում: Եվ նա գրկաբաց ընդունեց Մեսրոպին, որովհետեւ ինքն էլ միեւնույն մտածության մեջ էր, ինքն էլ միեւնույն եզրակացության էր հասել: Մեսրոպը իր առաջին իսկ քայլերից մի հզոր եւ հեղինակավոր աջակից ու հովանավոր ուներ: Այդ բավական չէ, հայոց թագավորն էլ միացավ նույն մտքին, նա էլ նույնպես զգացել էր ժամանակի մեծ պահանջը: Դա Վռամշապուհ թագավորն էր…. 

Վռամշապուհը նախավերջինն էր Արշակունի թագավորների մեջ: Կարծես բնազ-դով նա գիտեր, որ մոտենում է վերջը, ուստի պետք է տալ ժողովրդին ապրելու, գո-յություն պահպանելու մի այնպիսի միջոց, որ խախուտ չէ գահերի պես, քանի որ ապ-րում է սրտերի եւ մտքերի մեջ: Եվ նա իր իշխանությունն ու ամբողջ բարի կամեցողու-թյունը դնում է Մեսրոպի եւ Սահակի տրամադրության տակ՝ բարի գործը հաջողեց-նելու համար….

Մեսրոպը իր գյուտով նախ եւ առաջ բաց էր անում դարերով կապկապված լե-զուն, դուրս էր կանչում ժողովրդի մեջ թաքնված ստեղծագործական ուժերը եւ տալիս էր նրանց գործադրության լայն ասպարեզ….

Մեր ամբողջ պատմության ընթացքում սա առաջին մեծ դեպքն է, երբ հայ ժողո-վուրդը մի ճշմարիտ, նշանավոր հաղթություն տարավ: Նույնիսկ եթե տիգրանները ա-վելի սովորական երեւույթներ լինեին մեր պատմության մեջ, դարձյալ նրանց հաղ-թու-թյունները չէին կարող համեմատվել այս համեստ վարդապետի գործի հետ: Զենքերն ու անթիվ գնդերը չեն կազմում մի երկրի բախտը, այլ ժողովրդի միտքը լուսավորող հիմնարկությունները: Առանց լուսավորության չի կարող լինել ուժեղ, ինքնուրույն, կենսունակ ազգ: Տիգրանների հաղթություններից մեզ ոչինչ ժառանգություն չմնաց, մինչդեռ ամբողջ 15 դար է, ինչ հայը ունի հաստատ ու անկողոպտելի մնացած մի ժառանգություն, եւ Մեսրոպի այդ աննման հաղթությունից է մնացել….

Այբուբենն էլ, ինչպես մարդը, ինչպես մարդկային ամեն մի գործ, ենթարկված է գոյության կռվի անողոք օրենքին: Ինչպես գիտեք, այդ օրենքը ասում է, որ կռվի մեջ գոյություն պահպանում են նրանք, որոնք ավելի կատարյալ եւ լավ պատրաստված են: Մեսրոպի գյուտը 15 դարերի ընթացքում գտնվում էր գոյության ամենակատաղի կռվի դաշտում. եւ այսօր էլ նա կա, ապրում է: Այս գեղեցիկ երեւույթը ամենից առաջ, իհարկե, Մեսրոպի հանճարին է պատիվ բերում, որ տվեց հնար եղածին չափ ամենա-կատարյալը, այնպիսի մի գործիք, որից ավելի լավը հային հարկավոր չեղավ այդքան երկար ժամանակ: Հայոց լեզուն պակասություն չի զգացել, չի ճնշվել Մեսրոպյան տառերի շրջանում: Եվ այսօր էլ, բարդ պահանջների եւ մրցությունների մեր ժամանակում, տեսնում ենք, թե որքան լիակատար ու անպակաս է 1500 տարի առաջ եղած գյուտը…. Մեսրոպը իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մեջ:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: IPSE DIXIT
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը. ՄԻՊ

«Հասնում է ֆաշիզմի». Թաթոյանն Ալիևի ուղերձի որոշ մասեր ուղարկել է միջազգային կառույցներին

Վրաստանի իշխող կուսակցությունն ընտրություններում առաջատար է

Վրաստանի իշխող կուսակցությունն ընտրություններում առաջատար է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist