Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Գդալ-գդալ կիտեցի, շերեփ-շերեփ դուրս տվի»

Հոկտեմբերի 5, 2021
Այլք
Ipse dixit
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
162
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս բանն ասելով՝ մեր պապերն արձանագրել են ժամանակի կյանքը, սակայն մի նկարագրություն են որպես ժառանգություն թողել, որից ավելի դիպուկ դժվար է բնու-թագրել անցյալ դարի վերջին հայաստանյան «խաբված ավանդատուների» վիճակը:

Բարեկեցիկ վիճակի ճակատագրական փոփոխականությունը մյուս ազգերի առածանիում էլ է արտացոլվել. այսօր ծաղկանց մեջ, վաղը՝ արցունքի՝ ըստ ֆրան-սերեն եւ ռուսերեն ասացվածքների («Aujourd’hui en fleurs, demain en pleurs», «Сегодня в цветах, завтра в слезах»):

Գերմաներեն առածը եւս արձանագրում է բախտի վաղանցիկությունը՝ համեմա-տելով փխրուն ապակու հետ, թե՝ երջանկություն եւ ապակի, որքա˜ն հեշտ եք փշրվում («GlՖck und Glas – wie leicht zerbricht das!»):

Ոչ միայն կորուստն է ցավալի, այլեւ դրա ձեւը: Ծանր չարչարանքով ձեռք բերածը (հեշտ ձեռք բերածը ոչ թե «գդալ-գդալ» է լինում, այլ «շերեփ-շերեփ») առավել դժվար է կորցնել: Սա, իհարկե, այն դեպքը չէ, երբ կորցնողը կարող է գեթ մխիթարվել մեկ այլ ասացվածքով, թե «Ջրի բերած, ջրի տարած», այսինքն՝ հեշտ եկավ, հեշտ էլ գնաց, ուրեմն եւ՝ առանձնապես տրտնջալու բան չկա:

Ռուսերեն եւ գերմաներեն ասացվածքներն էլ վերջինիս նման են՝ ինչպես գալիս է, այնպես էլ գնում  է («Как пришло, так и ушло», «Wie gewonnen, so zerronnen»):

Եթե առաջին դեպքն անարդարության արձանագրման տեսակ է, ապա այս մյուս դեպքը, ընդհակառակը, յուրատեսակ արդարության հաստատումն է՝ թեկուզ ուշացու-մով եւ հարկադրված: Պատահական չէ, որ խոսելով խաչագողի անխոհեմ վարքագծի, մասնավորապես՝ գողացած վիթխարի գումարները մեկեն քամուն տալու մասին, Րաֆֆին գրում է. «Բայց հայի առածն ասում է, որ «քամու բերածն էլի քամին կտանի». այսպես էլ փայլուն ոսկիները նրա ձեռքում երկար չէին մնում. նա շուտով վատնում էր, դարձյալ մնում աղքատ, դարձյալ ապրում էր պարտքերով»:

Իսկ, առհասարակ, գդալ-գդալ կուտակելը շատերին է բնորոշ. կյանքը հարկա-դրում է կուտակել՝ «սեւ օրվա» համար, այլ նպատակներով (նաեւ՝ ինքնանպատակ): Թեպետ գրականության մեջ քանիցս նկարագրված է (նաեւ կյանքում՝ ոչ հազվադեպ), թե ինչպես կուտակողը չի վայելում կուտակածը՝ թողնում է ուրիշներին (լավագույն պարագայում՝ ժառանգներին): Սակայն նրան արդեն չի կարող անհանգստացնել կու-տակվածի հետ կատարվելիքը՝ շերեփ-շերե՞փ կօգտագործվի, թե՞ խնայողաբար…

Այլ բան է, երբ բախտի դաժան կամքով կամ առավել դաժան ու նենգ մարդկանց վարքով է կուտակվածը քամուն տրվում. դժվար է դրա հետ հաշտվել: Անգլերեն ա-սացվածքը վերաբերում է նման վիճակից խուսափելու կանխարգելմանը, թե բոլոր ձվերը մի դիր մեկ զամբյուղի մեջ («Don՚t put all your eggs in one basket»):

Վերնագրի ասացվածքը, այդուհանդերձ, ինքնամխիթարանքի որոշակի լիցք ունի. խոսքով արտահայտված, բառերով ձեւակերպված վիշտն անհամեմատ ավելի դյուրին է տանել, քան անկերպարան, բառային կաղապարներին չենթարկվող զգացումը:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Իրապես ազգային դպրոցը մեր իրականության գլխավոր մասը պետք է դառնա

Իրապես ազգային դպրոցը մեր իրականության գլխավոր մասը պետք է դառնա

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist