-1937 թ. հոկտեմբերի 7-ին ծնվել է Ռաֆիկ Խաչատրյանը՝ հայ նշանավոր քանդակագործ (մահ.՝ 1993 թ.)։
-1937 թ. հոկտեմբերի 7-ին մահացել է Գեւորգ Ասատուրը՝ հայ բանասեր, մանկավարժ եւ թարգմանիչ (ծնվ.՝ 1868 թ.)։
-1944 թ. հոկտեմբերի 7-ին մահացել է Միքայել Մանվելյանը՝ հայ դերասան, արձակագիր, դրամատուրգ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։
-1952 թ. հոկտեմբերի 7-ին ծնվել է Վլադիմիր Պուտինը՝ ռուս պետական եւ քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահը։ Ռուսաստանի Դաշնության երկրորդ նախագահը (2000 թ. մայիսի 7-2008 թ. մայիսի 7)։ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո կատարել է նախագահի պարտականությունները 1999 թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2000 թ. մայիսի 7-ը։ 2008 թ. մարտի 8-ից մինչեւ 2012 թ. զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 2012 թ. կրկին ընտրվել է երկրի նախագահ։
-1967 թ. հոկտեմբերի 7-ին ծնվել է Թոնի Բրեքսթոնը՝ ամերիկացի երգչուհի։
-1996 թ. հոկտեմբերի 7-ին եթեր հեռարձակվեց «Fox News Channel» նորությունների ամերիկյան հեռուստաալիքը։
-2001 թ. հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ը պատերազմ սկսեց Աֆղանստանում։
-1571 թ. հոկտեմբերի 7-ին Հոնիական ծովում տեղ ունեցավ Լեպանտոյի ծովամարտը, Սրբազան լիգան հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության դեմ։
-1849 թ. հոկտեմբերի 7-ին մահացել է Էդգար Ալան Պոն՝ ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր, համարվում է դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը (ծնվ.՝ 1809 թ.)։
-1926 թ. հոկտեմբերի 7-ին ծնվել է Մարտունի Պողոսյանը՝ հայ ճարտարագետ:
-1927 թ. հոկտեմբերի 7-ին ծնվել է Էդուարդ Աբալյանը՝ հայ դերասան, կինոռեժիսոր (վախճ.՝ 1987 թ.):
-1947 թ. հոկտեմբերի 7-ին ծնվել է Արմեն Տեր-Կյուրեղյանը՝ Կալիֆորնիայի համալսարանի քաղաքացիական ճարտարագիտության պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, պրոֆեսոր։ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ (2015-2019 թթ.):
-1954 թ. հոկտեմբերի 7-ին ծնվել է Լեւոն Մութաֆյանը՝ հայ թատերագետ, թատերագիր:
Ա. Հ.