Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հերթական ցուցադրությունը

Հոկտեմբերի 7, 2021
Այլք
Հերթական ցուցադրությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
140
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերությամբ հեռարձակվող՝ Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի «Գծանկարի վարպետը» ֆիլմը: Այն պատմում է Հայաստանի եւ ՌԴ նկարիչների միությունների անդամ, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր, Մարգահովիտի պատվավոր քաղաքացի, գեղանկարիչ Կառլեն Քոչինյանի արվեստի մասին: Ֆիլմը նկարահանվել է 2017 թ. Վանաձորում՝ վարպետի արվեստանոցում, տանը եւ Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում՝ «Մարգահովիտի Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Սարդարյանի նախաձեռնությամբ: Ֆիլմի  հեղինակն ու ռեժիսորն Իվան Անտոնյանն է: Ֆիլմում օգտագործվել են Դմիտրի Շոստակովիչի եւ Ռիչարդ Քլայդերմանի երաժշտությունները, արժեքավոր արխիվային կադրեր, նկարներ ու փաստաթղթեր՝ Կ. Քոչինյանի անձնական արխիվից:

ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը, կարեւորելով նման հանդիպումները, իր խոսքում մասնավորապես ասաց. «Դիտել եմ Իվան Անտոնյանի գրեթե բոլոր ֆիլմերը. ամեն մեկը ուրույն պատմություն է: Թվում է՝ ասելու ոչինչ չկա, քանի որ ֆիլմում շատ մանրամասն ներկայացվեց գեղանկարչի գործունեությունը: Ուրախ եմ, որ իմ տարեկիցը գեղանկարչության ասպարեզում հասել է նման բարձունքի: Նկարիչն այն մարդն է, ով տեսնում է այն ամենը, ինչ մենք չենք տեսնում: Ավելին՝ տեսածն իր արվեստի միջոցով փոխադրում է կտավի վրա, որպեսզի մենք էլ կարողանանք տեսնել: Նկարչին դժվար է հասկանալ, որովհետեւ չի խոսում՝ նկարում է ու տալիս մեզ: Կառլեն Քոչինյանը երեւելի է, որովհետեւ նկարում է ոչ թե այն, ինչ բոլորս ենք տեսնում, այլ այն, ինչ կա իր աշխարհում, իսկ նկարչի աշխարհը շատ ավելի մեծ է, որովհետեւ ընդգրկում է ոչ միայն իր, այլեւ իր մեծ նախորդների ստեղծագործական աշխարհները, իսկ դրանք անչափելի հարստություններ են»:

Ծափերի ներքո բեմ հրավիրվեց գծանկարի վարպետը՝ Կ. Քոչինյանը: Գեղանկարիչն իր մտահոգությունը հայտնեց գեղագիտական չափանիշների նահանջի առիթով՝ ընդգծելով դպրոցներում, հատկապես մատաղ սերնդի հետ այդ ուղղությամբ տարվող աշխատանքի կարեւորությունը:

«Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի ցանկացած ֆիլմի ցուցադրություն եւ միջոցառում այս դահլիճում ավարտվում է Ամենայն հայոց բանաստեղծի անմահ գործերից մեկի ասմունքով: Այս անգամ Ջիվան Սարգսյանն ասմունքեց Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը:

Թեգեր: Գծանկարի վարպետԻվան ԱնտոնյանցուցադրությունՖիլմ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
ՀՀ ՄԻՊ-ը Հռոմի Պապին է ներկայացրել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումներն ու ՀՀ սահմանին խախտումները

ՀՀ ՄԻՊ-ը Հռոմի Պապին է ներկայացրել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումներն ու ՀՀ սահմանին խախտումները

Հայը մշտապես ապրելու է իր բնօրրանում

Հայը մշտապես ապրելու է իր բնօրրանում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist