Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Թարգմանական արվեստի անխաթար շնչառությունը

Ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը՝ Հայոց Այբուբենին նվիրված հուշարձանի մոտ

Հոկտեմբերի 12, 2021
Այլք
Թարգմանական արվեստի անխաթար շնչառությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
102
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց բազմադարյա գրական գանձարանի հարստացման գործում իր ուրույն դերակատարումն ունի թարգմանական արվեստը, որի նվիրյալներին՝ Աստվածաշունչն առաջինը հայացնողներին, Հայ առաքելական եկեղեցին դեռ վաղ միջնադարում է դասել եկեղեցու սրբերի շարքը եւ սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Այն նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը՝ Օշականում, որտեղ հանգչում է Ուսուցչապետը՝ Մեսրոպ Մաշտոց խնկելին:

Եվ ահա տոնի կապակցությամբ կրկին կայացավ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը՝ Հայոց Այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Մրցանակակիրներ դարձան Կառլեն Մատինյանը, Արտաշես Էմինը, Վահե Արսենը, Գարուն Սարգսյանը, Բեթինա Վյորմանը:

Ինչպես նշեց ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ չնայած որ անկախության առաջին տարիներին տպագրական, հրատարակչական գործը որոշակի դժվարությունների էր հանդիպել, այնուամենայնիվ, հետագա ընթացքը ոչ միայն բարեհաջող էր լինելու, այլեւ՝ զարմանալիորեն արգասավոր ու վերընթաց. բազմաթիվ լեզուներից հայերեն են թարգմանվել նախորդ դարերում ու նոր ժամանակներում ստեղծված ոչ միայն գեղարվեստական, այլեւ պատմագիտական, արվեստաբանական, տարաբնույթ բազմաթիվ գրքեր: Ավելին՝ վերջին երկու տասնամյակներին հայ գրականության շատ ու շատ արժեքավոր գործեր են թարգմանվել օտար լեզուներով՝ պարսկերեն, գերմաներեն, շվեդերեն, իսպաներեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն: Լույս են տեսել հարյուրավոր գրքեր, երկլեզու, եռալեզու ալբոմներ, դրանք ներկայացվել են միջազգային ցուցասրահներում:

Ինչպես նշեց Է. Միլիտոնյանը՝ այս տարվա մրցանակակիրներից Բեթինա Վյորմանը Շտուտգարտում հրատարակել է ժամանակակից հայ բանաստեղծների 450 էջանոց մի հատոր, որն, անշուշտ, հսկայածավալ աշխատանք է եւ երախտագիտության արժանի:

Ասենք, որ նշյալ գրքում ընդգրկված ստեղծագործությունները նախապես թարգմանվել են ռուսերեն, այնուհետեւ՝ գերմաներեն: Թարգմանչի խոստովանությամբ՝ հայ բանաստեղծների ստեղծագործությունները հոգեհարազատ են իրեն, եւ որ թարգմանելիս ինքն «զգացել ու հասկացել է յուրաքանչյուր հեղինակի բնավորությունն ու էությունը»:

Բավականին ծանրաբեռն է Կառլեն Մատինյանի վաստակն այս ասպարեզում՝ շուրջ երեսուն թարգմանված գիրք, որոնցից երեքը՝ մայրենիից գերմաներեն:

«Տարբեր գրքերի հետ կապված հետաքրքիր զգացողություններ եմ ունենում,- ասում է նա ու շարունակում.- երբ թարգմանում էի «Օծանելիքը», որը հոգեբանական է, իսկ լեզուն՝ կախարդական, զարմանում էի, իսկ «Մայրաքաղաք»-ում, որը հայտնի է Գերմանիայում, ակնհայտորեն տեսնում ենք Եվրամիության ներքին խոհանոցը, այն շատ հետաքրքիր է…»:

Կ. Մատինյանն այժմ ընկերոջ՝ Արա Առաքելյանի հետ թարգմանում է աշխարհահռչակ Կաֆկայի հինգհատորյակը: Նա տպավորված է գրողի հատկապես «զգացմունքային ու խորը, ցնցող նամակներով…»:

Դե ինչ, շնորհավորենք «Կանթեղի» մրցանակակիրներին, որոնց կատարած աշխատանքը ոչ միայն ոգեղենի խորհուրդ ունի, այլեւ ազգերի փոխադարձ ճանաչման, մերձեցման ու բարեկամացման: Իսկ մեր հարատեւող ազգը մանավանդ վերջինի կարիքն առավել քան ունի հենց այսօր՝ փոթորկվող ու անկանխատեսելի այս ժամանակներում…

Թեգեր: Էդվարդ Միլիտոնյան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արցախն օրենքով ամրագրում է իր քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը

Արցախն օրենքով ամրագրում է իր քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը

ՆԱՏՕ-ից ու ԱՄՆ-ից Թուրքիայի կախվածությունը շատ մեծ է

ՆԱՏՕ-ից ու ԱՄՆ-ից Թուրքիայի կախվածությունը շատ մեծ է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist