Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայկական մամուլի օրվա առթիվ

Հոկտեմբերի 19, 2021
Այլք
Հայկական մամուլի օրվա առթիվ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
150
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հոկտեմբերի 16-ին մեր երկրում նշվում է Հայկական մամուլի օրը։ 1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանի ձեռամբ տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։ Այն գործել է մինչեւ 1796-ի մարտը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։ Հայաստանի կառավարության  2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը դարձել է «Մամուլի աշխատակիցների օր», որը հետագայում վերանվանվել է «Հայկական մամուլի օր»։

Օրվա առթիվ հոկտեմբերի 16-ին Երեւանում՝ մամուլի տանը՝ «Հայաստան» թերթի խմբագրատանը տեղի ունեցավ «Ազդարարի» մրցանակաբաշխությունը։ Մինչ մրցանակների հանձնումը մամուլի տան մուտքի մոտ՝ «Ազդարարի» հիմնադիր Հ. Շմավոնյանի արձանին տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում։ Ներկա էին Հ. Շմավոնյանի քանդակի հեղինակ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը, ՀՀ ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի լրագրության բաժնի ուսանողներ, լրագրողներ։

Լ. Թոքմաջյանը պատմեց, թե ինչպես է ծնվել Հ. Շմավոնյանի քանդակի միտքը, որն իրականություն է դարձել 2004 թ.՝ ԿԳ նախարարության եւ Վեհափառ հայրապետի օժանդակությամբ։ Հայ առաջին հրատարակչի քանդակը կերտելու համար քանդակագործը երկար ուսումնասիրել է նրա կենսագրությունը, որն այնքան էլ հարթ չի եղել։ Երեւանում Շմավոնյանի հուշարձանը տեղադրելուց 1 տարի անց Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայկական Սուրբ Նազարեթ եկեղեցու բակում են տեղադրել նրա կիսանդրին։ Հիացմունքով խոսեց այս սրբատան մասին, որի բակում այստեղ գործունեություն ծավալած հոգեւորականների շիրիմներն են։ Սուրբ Նազարեթ եկեղեցին Կալկաթայի Հայկական փողոցում է՝ Բարաբազարի հյուսիսարեւմտյան անկյունում։ Այն համարվում է ամենահին եկեղեցին Կալկաթայում, որտեղ եւս երկու հայկական վանք կա՝ Սուրբ Աստվածածինը եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Սերգո Երիցյանը համառոտ ներկայացրեց Հարություն Շմավոնյանի կենսագրականը եւ խոսեց «Ազդարարի» մասին։ Հ. Շմավոնյանը ծնվել է 1750 թ. Իրանի Շիրազ քաղաքում, սովորել ծննդավայրում, քահանա ձեռնադրվել Ամենափրկիչ վանքում։ Մինչեւ 1777 թ. պաշտոնավարել է Շիրազում։ 1777-84 թթ. անցել է մենակեցության, ինքնուրույն ուսումնասիրել պարսկերեն եւ արաբերեն, գրականություն։ 1784 թ. որպես ավագ քահանա ուղարկվել է Մադրաս։ Տեղի հայությանը ծանոթացրել է բրուտագործության, ձիթհանության եւ այլ արհեստների գաղտնիքներին։ 1789-ին հիմնադրել է Մադրասի երկրորդ հայկական տպարանը, որտեղ հրատարակել է հայալեզու ութ գիրք։ 1794 թ. լույս է ընծայել հայ առաջին հանդեսը՝ «Ազդարարը»։ Սկզբում հանդեսը տպագրվել է գրաբարով, որն էլ դժգոհություն է առաջացրել իրանահայ եւ հնդկահայ գաղութների ընթերցողների շրջանում։ Ստիպված Շմավոնյանը որոշ նյութեր տպագրել է նրանց խոսվածքներով։ Տպագրել է բազմաբնույթ նյութեր։ 1809-ից տպարանը հանձնել է իր աշակերտներին, ամբողջապես նվիրվել գաղութի հասարակական-լուսավորական կյանքին։ Մահացել է 1824 թ. բրիտանական Հնդկաստանի Չեննայ քաղաքում։

Հայ մամուլի օրվա առթիվ ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին՝  «Ազդարարի» գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը մասնավորապես ասաց. «2007 թ. վերջերին Գառնիկ Անանյանի հետ վերահիմնադրեցինք հանդեսը Մադրասում: Այսօր արդեն «Ազդարարը» հրատարակվում է Հայաստանում։ 2010-ից Լեւոն Թոքմաջյանի հետ ստեղծեցինք «Հարություն Շմավոնյան» մրցանակը՝ փոքր մարմարե քանդակներ: Մրցանակը տրվում է ամեն տարի՝ լավագույն լրագրողներին եւ լրատվամիջոցներին…»:

 Ընթացքում Երեւանի մանկավարժական համալսարանի ուսանողները ծանոթացան նաեւ «Հայաստան» թերթի (հանդես) պատմությանը։

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Դահլիճներ կախարդանքի մեջ պահած երգչուհին…

Դահլիճներ կախարդանքի մեջ պահած երգչուհին…

Վանաձորի նախկին վաստակաշատ ղեկավարի հիշատակին

Վանաձորի նախկին վաստակաշատ ղեկավարի հիշատակին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist