Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Դահլիճներ կախարդանքի մեջ պահած երգչուհին…

«Բավական է, բավական է, Կոմիտաս, աղջկան սպանեցիր…»

Հոկտեմբերի 19, 2021
Այլք
Դահլիճներ կախարդանքի մեջ պահած երգչուհին…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
346
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«1902 թվականին էր, Թիֆլիս. երազուն ու չքնաղ գարնան մի օր Տիրայր վարդապետը, գալով մեզ մոտ, հայտնում է, որ Կոմիտաս նոր եկած էր Էջմիածնից եւ կփափագի ծանոթացնել մեզ հետ: Հայտնում է, թե վարդապետն ուրախությամբ պիտի երգի մեզ համար, միայն կփափագի, որ այդ լինի մի մեծ սրահում, ոչ թե հասարակության առաջ, այլ մի քանի ընտրյալների համար:

Ամենամեծ հոժարությամբ շտապում եմ թույլտվություն առնելու Թիֆլիսի նոր կառուցված շքեղ երաժշտանոցի վարչությունից եւ նույն երեկոյին մի քանի բարեկամներից շրջապատված, սրտատրոփ սպասում ենք: Ծառան մի աղոտ լույս է վառում մի անկյունում, համարյա մթի մեջ ենք: Եվ ահա բեմ է բարձրանում մի նիհար սեւազգեստ երիտասարդ եւ նստում դաշնամուրի առաջ: Խորին տպավորիչ լռության մեջ առաջին անգամ լսում եմ նրա ձայնը, որ իր կրակոտ հոգուն երաժշտավառ ու կարծես արցունքներով շաղախված լարերից գնում, գնում, բարձրանում է մինչեւ բարձրերը: Արցունքներս անխնա հոսում են աչքերիցս, մինչեւ որ Տիրայր վարդապետը, տեսնելով անասելի հուզմունքս, կանգնեցնում է ոգեւորված երաժշտին. «Բավական է, բավական է, Կոմիտաս, աղջկան սպանեցիր…»:

Մարգարիտ ԲԱԲԱՅԱՆ

Երիտասարդ Կոմիտասի երգից հուզված-ցնցված հայուհին, որ չորս տարի սովորել էր Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, նույն ինքը՝ դաշնակահարուհի, ժամանակին համբավավոր երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ ու Կոմիտասի նվիրյալ բարեկամներից մեկն էր՝ ծնված Գերմանիայի Գոթա քաղաքում: Հայոց երգի վեհափառի հետ Մարգարիտը ծանոթացել էր 1895 թ., իսկ 1906 եւ 1914 թթ. մասնակցել նրա համերգներին: Այդ համերգներից մեկի առիթով է ֆրանսիացի մեծահամբավ երաժշտագետ Լուի Լալուան մեծարել Մարգարիտին՝ գրելով. «Ինձ վաղուց ծանոթ էր նրա շատ ճկուն, մեծ ձայնածավալի ու նուրբ տեմբրի ձայնը: Բայց դեռ ծանոթ չէի իր արտահայտչության զարմանալի ճշգրտությանն ու զորեղությանը, հատկանիշներ, որ պահեցին սրահը կախարդանքի մեջ: Նրան պարտական ենք այդ համերգից ստացած հոգեկան հաճույքի լավագույն պահերը»:

Երիտասարդ տարիքից է Մարգարիտա Բաբայանը տեղափոխվել Փարիզ, իսկ մինչ այդ՝ վրաց մայրաքաղաքում հանդես էր եկել իր համերգներով եւ՛ իբրեւ դաշնակահարուհի, եւ՛ իբրեւ երգչուհի, հրապարակել ազգային երաժշտությանը նվիրված հոդվածներ: Տաղանդավոր երգչուհին Փարիզում կատարելագործելու էր իր արվեստը հռչակավոր արվեստագետների մոտ՝ մուտք գործելով ֆրանսիական երգարվեստի դժվարին աշխարհ, որտեղ գործող անձինք Դեբյուսին էր, Ռոլանը, Օբրին, Լալուան: Մարգարիտի հետ այդ անդաստան է մտնում նաեւ քույրը՝ Շուշիկը՝ հետագայում նույն Լալուայի կինը:

Պատահական չէր երաժշտագետի հիացական խոսքը. հայուհին շուտով ճանաչվում է որպես Եվրոպայի լավագույն երգչուհիներից մեկը: Նա էր առաջինը, որ համերգային բեմահարթակներից հնչեցնելու էր ֆրանսիական ժողովրդական երգերը՝ մեծ վարպետների մշակմամբ: Նաեւ առաջին կատարողն էր լինելու Ռավելի նշանավոր հունական երգերի: Իսկ հայ ե՞րգը: Անհնարին կլիներ առանց դրանց. եվրոպական լավագույն համերգասրահներում է Մարգարիտ Բաբայանը հնչեցրել կոմիտասյան ու այլ հայկական երգեր:

Համբավավոր երգչուհին իր մեջ խտացնում էր նաեւ լավագույն մանկավարժ-ձայնամարզչին: Փարիզում հիմնադրել էր իր վոկալ ստուդիան, որտեղ համախմբված էր լավագույն երգիչների ամբողջ մի բույլ: Հրապարակել է ձայնամարզության վարժությունների մեծարժեք ժողովածու:

Այս ամենով հանդերձ՝ երգչուհու կյանքի ու գործունեության ամենանվիրական հատվածը մեծն Կոմիտասի հետ ունեցած բարեկամությունն ու համագործակցությունն էր լինելու, նրա ազգանվեր գործին անմնացորդ ծառայելը: Կոմիտասի թողած ստեղծագործական ժառանգության, նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող տեղեկությունների ամենափառավոր գիտակը տարիների ընթացքում Փարիզից Հայաստան էր ուղարկելու Կոմիտասի աշխատությունները, մնացած ձեռագիր փաստաթղթերը, հիշողություններ, նամակներ, մանրամասներ: «Կոմիտասի միջոցով հայ երաժշտության համամարդկային չափանիշի ստեղծման եւ այն միջազգային ճանաչման ներկայացնելու առաքելության մեջ,- փաստում է մեծավաստակ երաժշտագետ Ցիցիլիա Բրուտյանը,- թերեւս, Մարգարիտ Բաբայանը ամենից մեծ ու նշանակալից ներդրում ունեցողներից է»:

Հավելենք, որ Կոմիտասի եւ Բաբայանի բարեկամական ջերմ ու անեղծ հարաբերությունները շարունակվել են մինչեւ հայ երգի վեհափառի՝ եղեռնով պայմանավորված ողբերգությունը: Առանց հուզմունքի անհնարին է կարդալ նրանց փոխադարձ նամակները: Դրանցից մեկով էլ ամփոփենք. «Թանկագին հայր սուրբիկ. այս ի՛նչ է, Ձեր ձայնը չհասավ մեզ: Գրում եմ Ձեզ Լոնդոնից, որտեղ հայր Կոմիտասի երգերը համա տարածում եմ: Պետք է միասին անեինք այդ, թանկագին հայր սուրբիկ…Ե՞րբ եք գալու մեր կողմերը, ախար շատ կարոտեցանք Ձեզ, Ձեր թանկագին թաթ աջը… Չափազանց շատ բան ունիմ Ձեզ գրելու, Փարիզից Ձեզ ավելի մանրամասն կը գրեմ: Ձեր աղոթարար Մարգարիտ Բաբայան»:

Թեգեր: Կոմիտասմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Վանաձորի նախկին վաստակաշատ ղեկավարի հիշատակին

Վանաձորի նախկին վաստակաշատ ղեկավարի հիշատակին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist