Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Քոնն են որդիքն իմ ջահել…»

Հաղթանակների հորդոր ու պայքարի ոգի՝ ներկա ու գալիք սերունդների համար

Հոկտեմբերի 23, 2021
Այլք
«Քոնն են որդիքն իմ ջահել…»
53
ԿԻՍՎԵԼ ԵՆ
5.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թող նժդեհանա ռազմի մեր ոգին,

Սյունյաց լեռները պահելու գնա…

Համո Սահյան

Ու ընկան շատ որդիք՝ ջահել ու տարեց, ընկան նաեւ արցախյան վերջին՝ քառասունչորսօրյա կոչվող պատերազմի ճակատներում, ընկան ու դարձան անմահ հերոսներ, ովքեր այսօր քարե արձաններով են վերակենդանանում, մեր հուշերում, գրքերում ու երգերում են անմահ մնում: Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջից շատ շրջանավարտներ ու սաներ մասնակից եղան պատերազմին, նրանցից 26-ը մարտիրոսվեցին: 

Քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի նախաձեռնությամբ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանի անմիջական ջանքերով նրանց հիշատակը հավերժացնելու համար հուշակոթող է կառուցվել մարզական կրթօջախի բակում: Այս հարցում աջակցել է սանկտպետերգբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը: Հոկտեմբերի 22-ին քոլեջի բակում տեղի ունեցավ անմահ հերոսների ոգեկոչման, հոգեհանգստյան եւ նրանց նվիրված հուշակոթողի օրհնման արարողությունը: Ներկա էին հերոսների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, այդ թվում նաեւ՝ վիրավորներ, ՀՀ   կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ մարզական մշակույթի ներկայացուցիչներ, օլիմպիական չեմպիոններ, զինվորականներ, հոգեւորականներ: Տուֆակերտ հուշակոթողին 26 անմահ հերոսների անուններն են փորագրված, հերոսներ, ովքեր մեր երկրի պատիվը կարող էին (եւ շատերը կարողացել են) բարձր պահել մարզաշխարհում, սակայն եղավ պատերազմ… Ու նույն մարզիկները հասան առաջնագիծ, կռվեցին թշնամու դեմ, հերոսացան:

Քոլեջի անմահ հերոսներն են՝ Երսալովյան Գոռ Վարդանի, Համբարձումյան Էդգար Հովակիմի, Աղասյան Արսեն Գրիգորի, Ասլանյան Վազգեն Արմենի, Ասատրյան Նարեկ Վլադիմիրի, Առաքելյան Արմեն Ալիկի, Գալստյան Լեւոն Արսենի, Գինոսյան Նարեկ Համլետի, Իսրայելյան Սիմոն Սպարտակի, Խեչոյան Արսեն Կարենի, Խաչատրյան Հրաչ Նորայրի, Խաչատրյան Կարեն Արսենի, Խաչատրյան Վահե Հրանտի, Հովհաննիսյան Մելքոն Թելմանի, Հովհաննիսյան Սերգեյ Արտաշեսի, Հովսեփյան Նարեկ Գրիգորի, Ղամբարյան Հովհաննես Մխիթարի, Ղալումյան Միշա Արմանի, Ղազարյան Արման Արսենի, Մանվելյան Հունան Սարգսի, Մարանջյան Էդուարդ Արտաշի, Մկրտչյան Արամ Մհերի, Նազարյան Ավագ Արթուրի, Չատինյան Արեն Արթուրի, Պապյան Հայկ Վահրամի, Սողոմոնյան Սիփան Արմանի: Հուշակոթողի բազալտե պատվանդանին Եղիշեի հայտնի խոսքն է. «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, Մահ իմացեալ՝ անմահություն…»:

Դերասան, ասմունքող, հաղորդավար Արսեն Ղազարյանը հայտարարեց հուշաքարի բացման արարողությունը: Զինվորական նվագախմբի կողմից հնչեց ՀՀ օրհներգը: Հուշաքարի մոտ պատվո պահակ էին կանգնել հայոց բանակի զինվորները: Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը հոգեւորականների օգնությամբ, Տերունական աղոթքով կատարեց հուշաքարի հոգեւոր արարողությունը:  Մասյացոտն թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն իր խոսքում ասաց. «Ահավասիկ միասնական աղոթքով հոգեհանգստյան արարողություն կատարեցինք արցախյան վերջին պատերազմում նահատակվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջեւ»:

Այնուհետեւ Հայ եկեղեցու ներկայացուցիչն անդրադարձավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, որի ընթացքում հազարավոր քաջորդիների թվում նահատակվեցին նաեւ ԵՕՀՊՄ քոլեջի 26 հերոս-մարզիկները: Այդ առիթով Հայոց Վեհափառի անունից զորակցություն, ցավակցություն եւ Սուրբ հոգու մխիթարություն հայտնեց նահատակների հարազատներին ու մտերիմներին, քոլեջի անձնակազմին եւ բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր արցախյան վերջին պատերազմում կորցրին իրենց սիրելիներին: Հավելեց նաեւ՝ հավատացած են՝ բոլոր նահատակներն արժանի են գնահատվելու Հիսուս Քրիստոսի կողմից: Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը խոսքն ավարտեց՝ ասելով. «Նահատակների օրինակը մեզ պատվիրում է հայրենիքը սիրել ամեն ինչից առավել, եւ մեր մաղթանքն է, որ Աստված Իր աջի ներքո պահի Հայաստան եւ Արցախ աշխարհները, իսկ հայ զինվորի ոգին՝ անպարտ ու կանգուն չար թշնամիների առջեւ այժմ եւ հավիտենից Ամեն:…»:

Հոգեւոր արարողությունից հետո հավերժությունը խորհրդանշող 2 պսակ դրվեց հուշակոթողի մոտ, որի ընթացքում հնչեցին նահատակ քաջորդիների անունները, իսկ  քոլեջի սաները, սպիտակ համազգեստ հագած, խաղաղության աղավնիներ բաց թողեցին երկինք: Քոլեջի տնօրեն Վ. Գալուստյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ ասաց. «Սիրելի՛ ծնողներ, դժվար է երախտագիտության ու սփոփանքի խոսքեր ասելը: Ամեն ինչ կանեի, միայն թե մեր այս հանդիպումը լիներ ձեր զավակների՝ մեր սաների մարզական հաղթանակների մեծարման առիթով: Ավա՜ղ, արցախյան 44-օրյա պատերազմը կանխորոշեց հազարավոր քաջորդիների ճակատագրերը, խլեց նաեւ մեր քոլեջի լավագույն ուսանողներին, մեր չեմպիոններին, հայրենիքի քաջարի զավակներին: Անդառնալի կորուստ է մեզ համար. մեր հերոս նահատակները 26-ն են: Վստահ եմ, որ նրանք մարզաշխարհին դեռ պիտի ցույց տային հայի առնական ուժը, եւ նրանց պատվին, ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, բազմիցս պիտի ծածանվեր հայոց Եռագույնը: Սիրելի՛ ծնողներ, մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, եւ խոնարհվել ձեր առաջ: Ձեր հերոս զավակները սրբազան կյանքի գնով դարձան հայ ժողովրդի հարատեւման երաշխավորը: Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված եւ պատերազմի բովով անցած մեր մարզիկների մարտական սխրանքների մասին բազում հերոսապատումներ կգրվեն: Երախտիքի խոսքս եմ հղում մեր մանկավարժներին ու դաստիարակներին՝ կիրթ ու հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, քոլեջի բոլոր մարզիչներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով մեր սաներին հասցրել ու հասցնում են նվիրական երազանքներին: Սիրելի՛ ներկաներ, թույլ տվեք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր հայրենակից, բարերար Հրաչյա Պողոսյանին, ով դժվարին այս օրերին մեր կողքին է: Պարոն Պողոսյանի աջակցությամբ էլ կյանքի կոչվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոս-մարզիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի կառուցումը: Հոգու պարտքով եւ մեր հերոս զավակների հիշատակի առաջ մեծ խոնարհումով պիտի նշեմ, որ այս հուշակոթողում ոգի է դրված: Այն մեր որդիների անավարտ մարզական հաղթանակներն է նաեւ խորհրդանշում: Այն հաղթանակների հորդոր ու պայքարի ոգի պիտի դառնա ներկա ու գալիք սերունդների համար: Երիցս խոնարհում եւ հավերժ փառք մեր հերոսներին»:

Հաղորդավարը ներկայացրեց Հ. Պողոսյանին՝ հասարակական գործիչ ու բարերար, շուրջ 100 բարեգործական ծրագրերի հեղինակ, Ս. Պետերբուգի եւ Լենինգրադի շրջանի ծառայակից եւ պատերազմի մասնակից զինվորների խորհրդի պատվավոր անդամ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանակիր: Սիրով է Հ. Պողոսյանը համաձայնել ֆինանսավորելու ծրագիրը եւ իր խոսքում ասաց՝ դիմելով ծնողներին. «Այսօր ինձ համար դժվար է խոսել, քանի որ պատերազմի ավարտից դեռ չի անցել մեկ տարի, դժվար է, քանի որ ձեր որդիները հայրենիքին տվեցին ամենաթանկը՝ կյանքը: Այսօր մեր հերոսների սխրանքները հավերժացնելու համար հանրությունը կանգնեցնում է հուշարձաններ, գրում երգեր, գրքեր…»:

Այնուհետեւ Հ. Պողոսյանը շնորհակալություն հայտնեց օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դ. Գաբրիելյանին եւ քոլեջի տնօրեն Վ. Գալուստյանին, որ իրեն են դիմել հուշարձանը կառուցելու համար: Շնորհակալություն հայտնեց հուշարձանի ճարտարապետ Աշոտ Աղայանին եւ քանդակագործ Արտակ Համբարձումյանին, որ կարճ ժամկետում հասցրեցին հուշարձանի կառուցումը: «Կանցնեն բազում տարիներ, չենք լինի մենք, չեն լինի մեր երեխաները, բայց հուշարձանը կպատմի 44-օրյա պատերազմի մասին, այս 26 հերոսների մասին, ովքեր կարող էին հերոսանալ սպորտի ասպարեզում, ոչ թե՝ մարտադաշտում»,- խոսքն ավարտեց բարերարը՝ մաղթելով, որ աշխարհում տիրի խաղաղություն, երբեք պատերազմներ չլինեն, եւ կարեւորը՝ հայոց բոլոր օջախներում նորածնի ճիչ լսվի:

Հուշակոթողի ճարտարապետն իր խոսքում դիմեց նահատակ հերոսների ծնողներին, հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով, որ նման զավակներ են տվել ազգին, ովքեր էլ իրենց կյանքն են տվել հայրենիքին, դարձել հրեշտակներ երկնքում եւ բարձր պահել կրթահամալիրի անունը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դ. Գաբրիելյանն անդրադարձավ հուշակոթողի նախաձեռնման եւ կառուցման գործին՝ կարեւորելով բարերարի դերը, եւ շնորհակալություն հայտնեց նրան: Ելույթներից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի մոտ: Արարողությանը ներկա էր նաեւ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ով 1992-ից ծառայել է հայոց բանակում, մասնակցել մարտական գործողությունների եւ 2008-ից զբաղվում է դպրոցներում ռազմական կրթության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով։ Մեծ ավանդ ունի նաեւ Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցների ՆԶՊ դասասենյակները ուսումնական գույքով ապահովելու գործում: Ասաց՝ մեծ ցավ է, երբ կորցնում ենք նման զավակների: Կարեւորեց հուշակոթողի բացումը քոլեջի տարածքում:

Ի դեպ, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը հիմնվել է 1971 թ.՝ որպես Երեւանի թիվ 10 մարզական թեքումով միջնակարգ դպրոց: ՀՀ կառավարության 2005 թ. որոշմամբ այն վերանվանվել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ: Հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր եւ միջին մասնագիտական կրթության ծրագրեր իրականացնող եւ միաժամանակ հանրապետության հավաքական թիմերը որակյալ մարզիկներով համալրող ուսումնադաստիարակչական, մարզական հաստատություն է: Ունի մասնագիտացված եւ ընդհանուր ֆիզիկական պատրաստության մարզադահլիճներ, ուսումնական եւ հանրակացարանային մասնաշենքեր, բուժվերականգնողական կենտրոն, ճաշարան, հանդիսությունների դահլիճ եւ վարչատնտեսական այլ կառույցներ: Այս կրթօջախում աշխատում են բարձր, համապատասխան որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժներ: Քոլեջում գործում են հետեւյալ մարզական բաժանմունքները՝ հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, աթլետիկա, ակրոբատիկա, մարմնամարզություն, լող, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, բասկետբոլ եւ այլն:  

Թեգեր: հերոսհուշարձանպատերազմ
Կիսվել21Tweet13Կիսվել3
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Այ, հիմա հանգստացա՝ ես երգեցի, Մասիսը լսեց…»

«Այ, հիմա հանգստացա՝ ես երգեցի, Մասիսը լսեց…»

Տեղի ունեցավ  Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը

Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist