Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Մաքառելով անցա ուղին ես իմ…»

Նոյեմբերի 2, 2021
Այլք
«Մաքառելով անցա ուղին ես իմ…»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
465
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ամեն մի բանաստեղծ ունի իր ստեղծագործության բուն էությունը բացող մեկնաբանական բառեր և մեկնաբանական պատկերային գործածություններ: Այսպես՝ Միքայել Նալբանդյանի սիրած բառը ազատությունն է, Պետրոս Դուրյանինը՝ տրտունջքը, Հովհաննես Թումանյանինը՝ հառաչանքը, Վահան Տերյանինը՝ սիրտը… Այս մեկնաբանական բառերի մեջ խտացված է բանաստեղծների գլխավոր հուզապրումը, նրանց վերաբերմունքը աշխարհին, ինչպես և գեղագիտությունը՝ ազատության, տրտունջքի, հառաչանքի, սրտի և այլն, գեղագիտությունը:

Միքայել Նալբանդյանի համար ազատության գաղափարը ամենավերին սրբությունն է՝ աշխարհի հիմքը…»:

Սուրեն ԱՂԱԲԱԲՅԱՆ

Նոր Նախիջևանի միահարկ փայտաշեն տնակներից մեկում լույսաշխարհ եկած ապագա բանաստեղծի նախնիները դարբիններ էին: Նրան, սակայն, չէր վիճակված կռիվ տալ երկաթի ու սալի հետ: Նրա զենքը գրիչն էր դառնալու, գաղափարը՝ ազատություն: Հայրենիքի՛ ազատություն, սեփական ժողովրդի՛ ազատություն: Իսկ նախնական կրթությունը ժամանակի լուսավոր դեմքերից մեկի՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում էր ստանալու՝ Գաբրիելի որդու՝ Ռափալել Պատկանյանի դասընկերությամբ: Լուսավորյալ այս միջավայրում էլ ձևավորվելու էին ընթերցանության սիրահար պատանու գաղափարները: Իսկ առաջին բանաստեղծությունները, որ և գրաբար էին, և աշխարհաբար, տպագրվելու էին «Արարատ» շաբաթաթերթում: Կարճ ժամանակ անց, սակայն, բանաստեղծը նախընտրելու էր աշխարհաբարը: 1848 թ. սկսյալ, նրա ստեղծագործություններում որոշակիորեն արտացոլվում են ազատական հայացքները, ինչը չէր կարող հաճո լինել տեղական իշխանությունների քիմքին ու հոտառությանը: Հոգևորականների հալածանքներից և իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար նա ստիպված էր փախչել Նոր Նախիջևանից Պետերբուրգ, այստեղ համալսարանական քննություններ էր հանձնելու՝ ստանալով հայոց լեզվի ուսուցիչ աշխատելու իրավունք: Այնուհետև մեկնելու էր Մոսկվա,  հայոց լեզու էր դասավանդելու Լազարյան ճեմարանում, միաժամանակ, որպես ազատ ունկնդիր, ուսանելով Մոսկվայի համալսարանի բժշկակա ֆակուլտետում: Մայրենիի ջատագովն իր աշակերտների հոգեբանության մեջ ջանում էր սերմանել նախևառաջ հայեցի մտածելակերպ և չէր զլանում անընդմեջ հորդորել՝ «պիտի հայերեն մտածել սովորենք»: Ավելին՝ իր համոզմամբ «Ժողովրդի հանճարը նրա լեզուն է, նրանով կարող ենք դատել ազգի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին»:

1854-ին, հակաօրինական գործունեության մեղադրանքով, Նալբանդյանին ձերբակալում են, սակայն, կարճ ժամանակ անց, ազատ արձակում:

Հետագայում բանաստեղծը կրկնակի ուղևորությամբ լինում է արտասահմանում, Լոնդոնում ջերմ կապեր հաստատում ազատության ու ազատամտության հայտնի ռուս գաղափարակիրներ Գերցենի, Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ: 1862-ին, վերադառնալով Մոսկվա, մտերմանում և համագործակցում է 1858-ից իր աջակցությամբ «Հյուսիսափայլն» հիմնադրած Ստեփանոս Նազարյանցի հետ, դառնում նրա ամենամեծ աջակիցը: Նրա անունն առավել հայտնի է դառնում շնորհիվ ազատական բնույթ ունեցող այս ամսագրի, որի էջերում հաճախակի էին հայտնվում Մուրացանը, Րաֆֆին, Ռափայել Պատկանյանը, ռուս և եվրոպացի այլ մտավորականներ: Ինքը՝ Նալբանդյանը, ամսագրում հաճախ ներկայանում էր Կոմս Էմանուել ծածկանունով: Սակայն ամսագրում էլ նրա գործունեությունը երկար չի շարունակվում. ընկերոջ հետ վիճաբանությունն առիթ է դառնում հեռանալու խմբագրությունից: Մանավանդ առողջական խնդիրներով մեկնում է եվրոպական կենտրոններ: 1860-ին ուղևորվում է դեպի Հնդկաստան՝ Կալկաթա՝ հնդկահայ համբավավոր վաճառական Մասեհ Բաբաջանի՝ Նոր Նախիջևանի համայնքին կտակած ծանրակշիռ ժառանգությունն ստանալու նպատակով: Հնդկաստանից վերադառնում է միայն որոշակի հաջողությամբ…

1862 թ. բանաստեղծը վերադառնում է, մասնակցում ազատական «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության ընդհատակյա գործունեությանը, ձերբակալվում Լոնդոնում՝ ռուս հեղափոխականների հետ համագործակցելու մեղադրանքով և բանտարկվում Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում: Երեք տարի անց հայ բանաստեղծներից շատերին պատուհասած թոքախտով հիվանդ Նալբանդյանին աքսորում են Սարատովի նահանգի Կամիշին քաղաք: Բանտային պայմաններում լիովին հյուծված ազատության երգիչը այստեղ էլ հրաժեշտ է տալիս ընդամենը երեսունյոթ գարուն ապրած ու չապրած իր կյանքին՝ հայ գրականության գանձարանում թողնելով «Ազատություն», «Մանկության օրեր», «Իտալացի աղջկա երգը» (որն այսօր հնչում է որպես մեր ազգային օրհներգ), բանաստեղծական մարգարիտները, նաև իր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Մեռելահարցուկ», «Մինին խոսք, մյուսին՝ հարսն» ստեղծագործությունները:

Անկորնչելի է Միքայել Նալբանդյանի՝ հայ գրականության ազատության երգչի վաստակը, նրա, ով, Չարենցի բնութագրմամբ, «մաքառելով անցավ իր ուղին» և իր «շռնդալից երգերով» սերունդներին պատգամեց հայրենիքի ու ազգի փրկության, ազատատենչության ոգին…

Թեգեր: Միքայել Նալբանդյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Գթության խոհանոցի» 28-րդ շրջանը

«Գթության խոհանոցի» 28-րդ շրջանը

Փառաբանվում է հավերժական սերը

Փառաբանվում է հավերժական սերը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist