-1493 թ. նոյեմբերի 3-ին Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ տեսնում է Դոմինիկա կղզին:
-1592 թ. նոյեմբերի 3-ին Մեքսիկայում հիմնադրվում է Սան Լուիս Պոթոսի քաղաքը:
-1783 թ. նոյեմբերի 3-ին Լոնդոնում վերջին անգամ է կախաղանը կիրառվում որպես պատժամիջոց:
-1906 թ. նոյեմբերի 3-ին ծովային ռադիոկապի համար «SOS»-ը դառնում է աղետ ազդարարող միասնական ազդանշան:
-1918 թ. նոյեմբերի 3-ին Լեհաստանն անկախություն է հռչակում Ռուսաստանից:
-1972 թ. նոյեմբերի 3-ին Երևանում բացվում է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը: Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյան: Հուշարձանը կառուցված է նարնջագույն տուֆից, բարձրությունը 4 մետր է:
-1976 թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
-1978 թ. նոյեմբերի 3-ին Դոմինիկան անկախացավ Միացյալ Թագավորությունից:
-1997 թ. նոյեմբերի 3-ին մահացել է Աշոտ Նավասարդյանը` հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահը 1990 թվականից:
-1928 թ. նոյեմբերի 3-ին Թուրքիան արաբական այբուբենից անցավ լատինականին։
-1914 թ. նոյեմբերի 3-ին մահացել է Գեորգ Թրակլը` ավստրիացի բանաստեղծ (ծնվ.` 1887 թ.)։
-1954 թ. նոյեմբերի 3-ին մահացել է Անրի Մատիսը` ֆրանսիացի մեծ նկարիչ (ծնվ.` 1869 թ.)։