Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Օբյեկտիվի միջոցով, բայց սուբյեկտիվ հայացքով…»

Քանդակագործ… օպերատորը

Նոյեմբերի 3, 2021
Այլք
«Օբյեկտիվի միջոցով, բայց սուբյեկտիվ հայացքով…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
141
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Յավուրյանի որոնումները կապված էին այն էսթետիկական փնտրտուքների հետ, որ ունեին ֆրանսիական կինոն եւ 50-ականների վերջի, 60-ականների սկզբի ռուսականը: Մեզանում այդ նոր տեսությունը կապվում է հենց նրա անվան հետ «Բարեւ, ես եմ» ֆիլմով: Երբ հետեւում ենք Յավուրյանի կինոխցիկին կամ ֆիլմը դիտում իր աչքերով (քանի որ ֆիլմի առաջին տեսնողը օպերատորն է), կամաց-կամաց մի տպավորություն է ստեղծվում, թե այդ կինոխցիկը պերսոնաժ է՝ շնչավոր էակի նման, մտածում է, լռում, անհանգստանում, հուզվում, փնտրում, այլ ոչ թե մեխանիկական ապարատ, որն ընդամենը գրանցում է, սակայն չի դառնում սուբյեկտ: Դա նորություն էր հայկական կինոյում՝ օբյեկտիվի միջոցով, բայց սուբյեկտիվ հայացքով…»:

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կինոգետ

Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, «Նիկե» միջազգային կինոակադեմիայի անդամ եւ էլի թվարկելիք նվաճումներ, որ զարդարում են Ալբերտ Յավուրյան արվեստագետի անձն ու վաստակի պսակը: Նա՝ ծնունդով գյումրեցի կինոօպերատորը, որ մասնագիտական բարձրակարգ կրթություն էր ստացել Մոսկվայում, փառավորելու էր հայ ազգային կինոն՝ ուսումնառության ավարտին նշանակմամբ իր բեմադրող-օպերատորի գործունեությունն սկսելով Յալթայում:

Նրա համար, սակայն, շրջադարձային էր լինելու Ֆրունզե Դովլաթյանի եւ «Հայֆիլմ» կինոստուդիայի հրավերով վերադարձը հայրենիք՝ «Բարեւ, ես եմ» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար: Կինոնկար, որն իրավամբ ճանաչվելու էր որպես հայ կինոյի նորագույն շրջանի հայտնություն: 60-ականների համաշխարհային կինոյի ոճին ու ասելիքին համապատասխանող եւ հայկական հասցե ունեցող այս կինոերկի ստեղծմանն իր անժխտելի ներդրումն ուներ Ալբերտ Յավուրյանը, որ հաջողությամբ կարողացել էր կիրառել «ազատագրված կինոխցիկի» լայն հնարավորությունները: Եվ բնավ պատահական չէր, որ բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի հետ օպերատորը եւս արժանացավ Հայաստանի պետական մրցանակի: Այդուհետ Յավուրյանը խաղարկային եւ վավերագրական տասնյակ ֆիլմերում էր հանդես գալու որպես բեմադրող օպերատոր՝ «Երեւանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Երջանկության մեխանիկա», «Մենավոր ընկուզենի»: Շատ են այդպիսիք: Նման պրոֆեսիոնալի հետ միշտ էլ երազում են աշխատել անվանի ու խորիմաց բեմադրիչները: Սպասելի էր, որ հանճարեղ Փարաջանովն իր վերջին ֆիլմերին  հրավիրեր հենց Յավուրյանին՝ նկարահանելու «Աշուղ Ղարիբը», «Խոստովանությունը», որը, ավաղ, չհասցրեցին ռեժիսորի մահվան պատճառով…

Անվանի բեմադրող օպերատորն աշխատանքներ է կատարել մեր բարեկամ երկրում՝ Իրանում: Այդ ֆիլմերը երկուսն են՝ «Ընկերը» եւ «Զինապարտը»: Երկրորդը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «Լավագույն օպերատորական աշխատանք»:

Անվանի կինոօպերատորը, որ համագործակցել է նաեւ հայտնի ռեժիսորներ Գրիգոր Մելիք-Ավագյանի, Ներսես Հովհաննիսյանի, Կարեն Գեւորգյանի, Դմիտրի Կեսայանցի հետ, զգալի ավանդ ունի նաեւ սերնդակրթման բնագավառում. երկարատեւ մանկավարժական գործունեություն է ծավալել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ղեկավարել բուհի կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնը, իր հեշտ թվացող, բայց դժվարին արվեստի գաղտնիքներն ու նրբությունները փոխանցել ուսանողներին: «Մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր կենսագրության համար,- հաճախակի է կրկնել իր սկզբունքն ու ավելացրել.- Իմ երազանքն է տեսնել այն Հայաստանը, որը կլինի երիտասարդների ձեռքերում…»:

Փայփայելի երազանք:

Թեգեր: Ալբերտ ՅավուրյանՖիլմՖրունզե Դովլաթյան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Թուրքիան զինում է Իրանի ադրբեջանցիների անջատողական բջիջները

Թուրքիան զինում է Իրանի ադրբեջանցիների անջատողական բջիջները

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist