Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Երկրաբանի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ եղբայրը

Ալեքսանդր Սպենդիարյան-150

Նոյեմբերի 5, 2021
Այլք
Երկրաբանի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ եղբայրը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
377
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

28 տարեկանում ողբերգաբար զոհված նշանավոր հայի` Լեոնիդ Սպենդիարովի (ժամանակին նրա անվան մրցական է սահմանել Ռուսաստանի երկրաբանական կոմիտեն) մասին առաջին անգամ լսել եմ նախորդ դարի 70-ական թթ. ուսանողական գիտական ընկերության համաժողովներից մեկի ընթացքում: Հենց այդ օրն էլ իմացա, որ նա հռչակավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանի (Սպենդիարով) եղբայրն է: Դրանից մի քանի օր անց այցելեցի մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող Սպենդիարյանի տուն-թանգարան: Շատ բան իմացա անվանի կոմպոզիտորի մասին: Առանձնակի համակրանքով դիտեցի նրա աշխատասենյակը, որտեղ կոմպոզիտորն աշխատել է ,Ալմաստե օպերայի գործիքավորման վրա: Նախնական համակրանքս, անշուշտ, կապված էր այն փաստի հետ, որ Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի (կրում է Ալ. Սպենդիարյանի անունը) շենքը իր դռներն առաջինը բացել է 1933 թ.՝ Թիֆլիսում 1916-ին Հովհաննես Թումանյանին հանդիպելուց հետո նրա ,Թմբկաբերդի առումըե պոեմի հիման վրա Սպենդիարյանի ,Ալմաստե օպերայով, իսկ օպերայի հոգեհույզ հմայքն արդեն վայելել էի, անձամբ զգացել, որ այն բացառիկ կարեւոր տեղ ունի հայկական օպերայի ժանրում: Ոգիս ամեն անգամ փառավորվել է, երբ կողք-կողքի տեսել եմ Սպենդիարյանի եւ Թումանյանի հուշարձանները:

Բայց բոլորովին վերջին օրերին եմ պատահաբար տեղեկացել, որ Երեւանի ,Կարապի լիճե զբոսայգուն հարող պուրակներից մեկում մարմարի մի շիրմաքար կա: Այստեղ թաղված է մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը: Իմացա, որ նախաձեռնության հեղինակը եղել է անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, ով կենդանության օրոք միշտ ծաղիկներ է դրել այդ գերեզմանին: Ժամանակին զարմացել եմ, որ Կոմիտասի անվան պանթեոնում անպտուղ եմ փնտրում անվանի երաժշտի գերեզմանը:

…Ալեքսանդր Աֆանասիի (Ստեփանոս) Սպենդիարյանը ծնվել է 1871 թ. հոկտեմբերի 20-ին (նոր տոմարով` նոյեմբերի 1) Կախոտկա բնակավայրում (այժմ քաղաք Ուկրաինայի Խերսոնի մարզում): Երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ տարիքից: Նրա ընտանիքի բարեկամ, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին Ալեքսանդրին անվանել է ,Երիտասարդ Մոցարտե: Ամենեւին էլ կենսագրական մանրամասները ներկայացնելը չէ նպատակս: Պարզապես կամենում եմ հանրության ուշադրությունը մեկ անգամ եւս բեւեռել նրա՝ հավերժություն ճառագող արվեստին ու հոգեբանական լույսով դեպի հայ երաժշտության ակունքներն ուղղորդել հանրությանը:

Երկար տարիներ ապրելով Ղրիմում (Յալթայում նրա տունը հետագայում դարձել է գործող թանգարան), Սպենդիարյանը գրի է առել այստեղ հնչող հայկական, ինչպես նաեւ այլ ժողովուրդների երգեր եւ պարեղանակներ, որոնց հիման վրա ծնվել են ,Ղրիմի էսքիզներե սինֆոնիկ երկու սյուիտներ: 1924 թ. Սպենդիարյանը Ղրիմից տեղափոխվել է Երեւան եւ անմնացորդ նվիրվել վերածնվող Հայաստանի երաժշտական մշակույթի հոգսերին: Սխրանք էր, անշուշտ, Երեւանում սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպումը նրա կողմից: Նա հաճախ էր ճամփորդում Հայաստանի ճամփաներով, գյուղերով, քաղաքներով, ուր լսում էր ու ձայնագրում ժողովրդական երգերն ու պարեղանակները: Այստեղ նա ստեղծեց ,Երեւանյան էտյուդներե նշանավոր սյուիտը: Նրա սիմֆոնիկ ստեղծագործություններն էապես ազդել են հայ կոմպոզիտորական դպրոցի զարգացման վրա: Սպենդիարյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր: Նրա անունն է կրում Երեւանի թիվ 1 երաժշտական դպրոցը:

Ի դեպ՝ տարին հոբելյանական է նաեւ 1901 թ. Յալթայում ծնված Ալեքսանդր Սպենդիարյանի դստեր՝ խորհրդային բանաստեղծուհի, թարգմանչուհի (գրել է նաեւ պատմվածքներ) Տատյանա Սպենդիարովայի համար: Ժամանակին բարձր գնահատականի են արժանացել հայ դասական գրողների գործերի նրա թարգմանությունները:

…Հավերժական աստղաբույլում տեղավորվածներին հոբելյաններն արդեն պետք չեն: Դրանք ապրողներիս են պետք: Պետք են, որ արժեւորվի մեր պատմությունը, գնահատվեն մեր նախնյանց նվաճումները, դասեր առնենք նրանցից, որ իրավունք ունենանք եւ կարողանանք կերտել լուսավոր ապագա:

Հրապարակումս ուզում եմ ավարտել կոնկրետ առաջարկով՝ արվեստի եւ երաժշտական դպրոցներ (հատկապես մարզերում) կարելի է անվանակոչել Ալեքսանդր Սպենդիարյանի անվամբ, նախաձեռնել երաժշտական օրեր կամ տասնօրյակներ կամ թե անվանակոչել դպրոցական դասասենյակներ, մանկական երաժշտական խմբեր:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Թեգեր: Ալեքսանդր ՍպենդիարյանՀովհաննես Թումանյանմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ալեքսը գերազանց ականանետորդ էր

Ալեքսը գերազանց ականանետորդ էր

«Իրանի արեւը»` հարազատ ու ջերմացնող

«Իրանի արեւը»` հարազատ ու ջերմացնող

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Հետաքրքրական է

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist