-1926 թ. նոյեմբերի 9-ին Երեւանում կայանում է «Զարե» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
-1937 թ. նոյեմբերի 9-ին ճապոնական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցնում Չինաստանի Շանհայ քաղաքը:
-1972 թ. նոյեմբերի 9-ին Միացյալ Նահանգներն իրականացնում է միջուկային փորձարկում Նեւադա նահանգում:
-1985 թ. նոյեմբերի 9-ին Գարրի Կասպարովը հաղթելով Անատոլի Կարպովին` 22 տարեկանում դառնում է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնը:
-1989 թ. նոյեմբերի 9-ին սկսվեց «սառը պատերազմի» խորհրդանիշ Բեռլինյան պատի քանդումը։
-1994 թ. նոյեմբերի 9-ին առաջին անգամ սինթեզվեց պարբերական աղյուսակի 110-րդ տարրը՝ դարմշտադիումը։
-2002 թ. նոյեմբերի 9-ին ստեղծվեց «Նիգ-Ապարան» կազմակերպությունը։
-2004 թ. նոյեմբերի 9-ին թողարկվեց «Mozilla Firefox» դիտարկիչի առաջին տարբերակը։
-1899 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է Միքայել Մազմանյանը` ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1959), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։
-1900 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է Անահիտ Մասչյանը` հայ խորհրդային դերասանուհի:
-1907 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է Մկրտիչ Մկրյանը` հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), մանկավարժ։
-1920 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է Ալենուշ Տերյանը` Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը։ Առաջին արեւային աստղադիտարանի հիմնադիրն է Իրանի աստղագիտության պատմության մեջ։ Հայտնի է որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»:
-1932 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է Ռիչարդ Հովհաննիսյանը` ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի եւ Միջին Արեւելքի պատմության հարցերին, Հայաստանի XX դ. սկզբի, Հայաստանի առաջին Հանրապետության, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությանը եւ պատմագրությանը:
-1999 թ. նոյեմբերի 9-ին մահացել է Հրաչյա Անդրեասյանը` ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (1993 թ.), Հայաստանի ազգային հերոս (հետմահու, 2021)։