Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«…Իսկ դու սոված նկարիչ պիտի դառնաս»

Բայց նա կոչված էր ժողովրդական նկարիչ դառնալու

Նոյեմբերի 9, 2021
Այլք
«…Իսկ դու սոված նկարիչ պիտի դառնաս»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
437
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես չեմ որոշել, որ դառնալու եմ նկարիչ: Երեւի այդ շնորհքն ունեի, որովհետեւ մեր պիոներական պատի թերթի ճակատները ես էի նկարում, կարիկատուրաները ես էի նկարում: Այդպես էր նաեւ ճամբարներում՝ պիոներական թերթի ճակատներն էլ ո՞վ պիտի նկարեր, եւ Իսաբեկյանին գտնում էին, ես էլ համեստ, խելոք նկարում էի: Հետո, երբ յոթամյա դպրոցն ավարտեցի, ինձ տարան տեխնիկում: Զոռով տարան, ես չէի ուզում: Ծնողներս իմ գործերին չէին խառնվում, միայն հայրս ուզում էր, որ ես բարձրագույն ավարտեի, իսկ մայրս կես լուրջ, կես կատակ, չանչում էր ձեռքը, ձեռ էր առնում՝ հրեն, տե՜ս, Սիսակը «չիստիլչիկ» ա, տուն ա պահում, իսկ դու սոված նկարիչ պիտի դառնաս…»:

Էդվարդ  ԻՍԱԲԵԿՅԱՆ

Եվ նա դարձավ հայ գեղանկարչության եւ գրաֆիկայի ամենաշքեղ դեմքերից մեկը՝ իր ինքնատիպ ձեռագրով, պատկերավորման վարպետությամբ, թեմատիկ բազմազանությամբ ու ծանրաբեռն հունձքով: Դարձավ, որովհետեւ շնորհն աստվածատուր էր, միայն ընտրյալներին շռայլված: Իսկ մինչ այդ, Իգդիրում ծնված պատանին մասնագիտական կրթություն էր ստանալու Երեւանի «Գեղարդ» տեխնիկումի գրաֆիկայի բաժնում, երրորդ կուրսից տեղափոխվելու էր գեղանկարի բաժին, լինելու էր Լենինգրադում, խորապես տպավորվելու էր Դելակրուայի, Ռուբենսի կտավներով, Թիֆլիսում հանդիպելու էր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին, իսկ 1943-ին Նաիրի Զարյանի, Սողոմուն Տարոնցու, մշակութային դիվիզիայի եւ այլ գործիչների հետ գործուղվելու էր ռազմաճակատ՝ 89-րդ Հայկական դիվիզիայի վերաբերյալ նյութեր հավաքելու եւ գեղանկարչական գործեր ստեղծելու նպատակով: Այնուհետեւ ժամանակներ էին անցնելու, եւ այդ ընթացքում ստեղծվելու էին  մեծածավալ ու բարձրարժեք կոմպոզիցիոն կտավներ, դիմանկարներ, բնանկարներ, գրաֆիկական, թեմատիկ-կոմպոզիցիաներ, գրքի ձեւավորումներ:

Մեծանուն վարպետի արվեստը շնչում է հումանիզմով ու ընդգծված հայրենասիրությամբ: Նրա ոգեշնչման աղբյուրը հայաշունչ գաղափարներն են, որոնք մարմնավորվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Սանասարի, Բաղդասարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Բակունցի, Թամանցիների, ազգային այլ դեմքերի վրձնակերտ կերպարներում: Նրա տաղանդի շնորհիվ էր, որ սկսած անցյալ դարի 40-ականներից, կոմպոզիցիոն-ֆիգուրատիվ ժանրը աննախադեպ վերելք է ապրում հայ կերպարվեստում: Եվ նրան էր վերապահված այդ ժանրի հիմնադիրը կոչվելու պատիվը: Գեղանկարչի ստեղծագործության առանցքում մեր ազգի անցյալն ու ապագան են, ժողովրդի խրոխտ կեցվածքն ու անբեկանելի ոգու ներուժը («Պատանի Դավիթ», «Պատասխան Հազկերտին», «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը», մեծարժեք այլ արարումներ):

Հայ մեծերին փառավորած կտավներում վրձնի վարպետը կիրառելով բնանկարի եւ դիմանկարի համադրման սկզբունքը, առավել ամբողջական ու խոսուն է դարձրել իր հերոսների կերպարները: Այդպիսին են Խաչատուր Աբովյանի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի, հայ մշակույթի այլ դեմքերի դիմանկարները: Այս ժանրում նրա ստեղծագործության անբաղդատելի մասն են կազմում գեղանկարչի ինքնադիմանկարները՝ վաղ երիտասարդությունից մինչեւ խոր ծերություն: Դրանք առանձնանում են խորքից դեպի դիտողը նայող կամ խոնարհած աչքերի արտահայտությամբ, որոնք ավելի են ընդգծում նկարչի բնավորությունը, կամքը: Յուրաքանչյուր շրջանի ինքնադիմանկար ուրվագծում է արվեստագետի անցած կյանքի ուղին, մտածումներն ու ապրած դժվարությունները: Այս գործերը կենսագրության ինքնատիպ վրձնագիր գրառումների են զուգահեռվում:

Վարպետ գեղանկարիչը զբաղվել է նաեւ գրքի նկարազարդումներով: Նրա պատմանկարներին բնորոշ առանձնահատկություններով են օժտված Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք», Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպերի, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը», «Ախթամար», Մետաքսեի «Շամիրամի ողբը» եւ այլ հնչեղ ստեղծագործությունների նկարազարդումները:

Էդվարդ Իսաբեկյանի գեղանկարչական ժառանգության մեջ ուրույն տեղ է գրավում  բնանկարը: Նման գործերում բնությունը կենդանի է, գործող ու շնչող:  Նա նախընտրում է պատկերել հայրենի բնության գողտրիկ այն անկյունները, որոնք աննկատելի կարող են մնալ սովորական մարդկանց հայացքից: Սակայն դրանց զուգահեռ հառնում են հայոց բնաշխարհի խրոխտ լեռներն ու անառիկ ժայռերը՝ իբրեւ հայ ոգու խորհրդանիշ:

Մեծանուն արվեստագետը  անուրանալի վաստակ ունի սերնդակրթման բնագավառում. դասավանդել է մայրաքաղաքի Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Իսկ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինության 22 տարիների ընթացքում նրա գործադրած ջանքերը չափազանց արդյունավետ էին նաեւ այն առումով, որ մայր պատկերասրահի մասնաճյուղեր են բացվում մայրաքաղաքից կտրված շրջաններում՝ Ջերմուկում, Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, Հրազդանում, Էջմիածնում, Եղեգնաձորում, Գավառում, Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան՝ Ջաջուռում, Արա Սարգսյանի, Հակոբ Կոջոյանի տուն-թանգարաններ՝ Երեւանում: Խոնարհման արժանի գործեր, որոնք կրկնակի են զարդարում գեղանկարչի անձն ու վաստակը:

Մեծ է վրձնի վարպետի ցուցահանդեսների աշխարհագրությունը՝ Երեւան,Մոսկվա, Փարիզ, Թբիլիսի, Մոնրեալ, Բուխարեստ, Պրահա, Բեյրութ, Հալեպ, Սանկտ Պետերբուրգ, Քիշնեւ, այլուր:

Նրա շռայլ տաղանդը շողարձակելու էր նաեւ վրձնի սովոր ձեռքը գրիչ վերցնելիս: Ասվածի վկայությունն է «Իգդիր» տարողունակ գիրքը, որը յուրօրինակ ընծայաբերում է իր կորուսյալ ծննդավայրին…

Թեգեր: Էդուարդ ԻսաբեկյանԷդվարդ Իսաբեկյաննկարիչ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արեւի ու լուսնի հայուհի «մայրը»

Արեւի ու լուսնի հայուհի «մայրը»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist