Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հոբելյանական ցերեկույթ

Նվիրված բանաստեղծ Մանվել Միկոյանի ծննդյան 60-ամյակին

Նոյեմբերի 10, 2021
Այլք
Հոբելյանական ցերեկույթ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
187
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում նշվեց Հայաստանի գրողների եւ Ժուռնալիստների միությունների Լոռու մարզային բաժանմունքների նախագահ, «Լոռու մարզ» եւ «Երկունք» թերթերի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Մանվել Միկոյանի ծննդյան 60-ամյակը:

Միջոցառումը վարեց Վանաձորի պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: Մ. Միկոյանի խոսքով գրված «Աշնան տերեւները» երգով  միջոցառումը բացեց «Սուրբ Տիրամայր» երգչախմբի մեներգչուհի Անի Տիրացույանը:

 «Դարերով գոյություն ունեցող թեմաներով՝ հայրենասիրություն, սեր… գրելը դժվար է: Դժվար է գրել նաեւ հրապարակախոսական թեմայով եւ ներկա ժամանակով: Միկոյանը կարողանում է: Նա պատկերային ինքնատիպ եւ նուրբ աշխարհ է բերում՝ հաճախ օտարոտի բառերով, բայց տեղին, հեգնական, հումորային շղարշով… երբեմն ճշմարտությունն ասում է ծանր բառերով»,- մասնավորապես ասաց Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը` շեշտելով Մ. Միկոյանի արած գործերը թե՛ որպես ՀԳՄ մարզային բաժանմունքի նախագահ, թե՛ որպես թերթերի խմբագիր: Է. Միլիտոնյանը Մ. Միկոյանին հանձնեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ եւ ժամացույց: Օրհնության եւ շնորհավորանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Բանաստեղծի ստեղծագործական կենսագրությունը ներկայացրեց պոեզիայի թատրոնի արտիստ Հրաչուհի Լոռեցյանը: Մ. Միկոյանի գործերից Պոեզիայի թատրոնի սաների ասմունքով ընդմիջվում էին ելույթները:

Ընթերցվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի շնորհավորագրերը: Ջերմ խոսքեր ասաց տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը՝ շնորհավորագիր եւ խորհրդանշական հուշանվեր հանձնելով նրան: Մ. Միկոյանի՝ վերջերս լույս տեսած «Լռության խոնավ աչքերը» գրքի մասին ծավալուն գրախոսական ներկայացրեց ՎՊՀ  դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը: Մ. Միկոյանի կերպարը կատակ-մանրապատումով ներկայացրեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը: Չորս որդիների անունից խոսեց արձակագիր Արթուր Միկոյանը՝ գեղարվեստորեն ներկայացնելով հոր կերպարը: Աշուղ Շերամի եւ գուսան Սարգիս Զաքարյանի երգերի կատարումները հոբելյարին նվիրեց ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը: 

Սրտառուչ խոսքեր ասացին «Վան Արյան» հրատարակչատան տնօրեն, արձակագիր Վիլյամ Պողոսյանը, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, գեղանկարիչ Փափագ Ալոյանը, բռնցքամարտի հանրահռչակ մարզիչ, գեղանկարիչ Վազգեն Բադալյանը:

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Մելիք-Հայկազյանների նստավայրը՝ Քաշաթաղ-Մելիքաշենը

Մելիք-Հայկազյանների նստավայրը՝ Քաշաթաղ-Մելիքաշենը

«Դո՞ւ ով ես, էդ մեր պապերի երգն է…»

«Դո՞ւ ով ես, էդ մեր պապերի երգն է…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist