Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Սեւանիտներ. հայ գիտնականների բացահայտումը

Այն թույլ կտա պարզել լճի՝ ցիանոբակտերիաներով ծաղկման բնական պատճառները

Նոյեմբերի 16, 2021
Այլք
Սեւանիտներ. հայ գիտնականների բացահայտումը
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ»-ն առիթով անդրադարձել էր հայ գիտնականների նորարարությանը, որն, ըստ էության, Սեւանը մաքրելու «դեղատոմս» է համարվում։ Նշել էինք, որ Հայաստանը հարուստ է բնական ադսորբենտների հանքային պաշարներով՝ ցեոլիտներ, դիատոմիտներ, պեռլիտներ, կավեր եւ այլն: Ծրագրի շրջանակներում որպես ադսորբենտ օգտագործվել են ցեոլիտները, որոնք բնական միներալներ են՝ կազմված  սիլիցիումի, ալյումինի եւ թթվածնի ատոմներից: Ընտրված սորբենտի ազդեցության տակ 10 րոպեի ընթացքում մանրէների քանակը նվազել է 300 անգամ։ Փորձեր են արվում սորբենտի ազդեցության արագությունը մեծացնելու ուղղությամբ։ Հենց այս ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Սեւանա լճից կկլանվեն լճի համար վնասակար  միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները:

Եվ, ահա, տեղեկանում ենք լճի հետ կապված՝ հայ գիտնականների մեկ այլ բացահայտման մասին։ Եթե մեկ բառով, ապա՝ սեւանիտներ։ ՀՀ ԳԱԱ  Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է Սեւանա լճի ափամերձ եւ ստորգետնյա հատվածներում միկրոբիալիթների կամ սեւանիտների առկայությունը (տեղեկությունը՝ ըստ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության)։ Գիտական աշխատանքները ղեկավարել է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:

Միկրոբիալիթները կամ սեւանիտները նստվածքային (կարբոնատային) գոյացություններ են, որոնք առաջացել են մի քանի հազար տարիների ընթացքում ցիանոբակտերիաների (խոսքն այն կապտականաչ ջրիմուռների մասին է, որ ամեն տարի «ծաղկեցնում» է Սեւանը,- Ա.Մ.) գործունեության արդյունքում, ջրի որոշակի քիմիական կազմի եւ CO2 գազի առկայության պայմաններում: Ցիանոբակտերիաները ամենահին օրգանիզմներն են (նրանց գործունեության արդյունքում մոտ 3.7 մլրդ տարի առաջ ձեւավորվել են Երկիր մոլորակի ամենահին նստվածքային ապարները՝ ստրոմատոլիթները), որոնք արտադրում են թթվածին՝ օգտագործելով CO2 գազը ֆոտոսինթեզի ժամանակ: CO2-ը կարեւոր բաղադրիչ է ցիանոբակտերիաների աճի համար՝ ներառյալ արեւի ճառագայթները, ջուրը եւ ֆոսֆորային ու ազոտական սննդանյութերը: Սեւանիտները տարածված են Սեւանի ավազանի որոշ ափամերձ եւ խորջրյա (մինչեւ 30 մ) հատվածներում: Նախնական տվյալներով` սեւանիտները ձեւավորվել են Արտանիշ թերակղզում՝ 1.355 հազար տարի առաջ, երբ թերակղզին ջրային միջավայրում էր:

«ՀՀ»-ի հետ զրույցում Լիլիթ Սահակյանը հայտնեց, որ սեւանիտների առաջացման պայմաններն ուսումնասիրելու համար կիրականացվեն մի շարք հետազոտություններ. XRF անալիզ՝ նրանց առաջացման ժամանակ լճի քիմիական կազմի (քանի որ նման ապարներ առաջանում են ստորջրյա պայմաններում), թթվածնի իզոտոպային անալիզ (18)՝ ջրի կուտակման/գոլորշիացման հարաբերակցության, եւ ածխածնի իզոտոպային անալիզ (13)՝ լճում սննդանյութերի շրջանառության եւ արտադրողականության տվյալների բացահայտման համար: Բացի դա՝ կուսումնասիրվեն սեւանիտները պարփակող նստվածքներում դիատոմները՝ պալեոէկոլոգիական, իսկ սպոր-ծաղկափոշիները՝ բուսականության եւ կլիմայի վերականգնման համար: Սեւանիտները բնական պահոցներ են, իսկ դրանց իզոտոպային ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզաբանել առաջացման ժամանակահատվածում պալեոմիջավայրի պայմանները։ «Մենք փորձելու ենք բացահայտել Սեւանա լճի ցիանոբակտերիաներով ծաղկման բնական պատճառները»,- նշեց Լ. Սահակյանը:

Ըստ այդմ էլ՝  կառաջարկվեն միջոցառումներ այն չեզոքացնելու համար:

Տեղեկացնենք, որ ծրագրի նախնական ուսումնասիրություններն իրականացվել են բազային ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական Մոնտպելլիե համալսարանի Էվոլյուցիոն գիտությունների ինստիտուտի հետ  համագործակցությամբ: Գիտության կոմիտեի կողմից «Միկրոբիալիթները (սեւանիտներ) որպես Սեւանա լճի պալեոմիջավայրի պահոցներ» ծրագիրը երաշխավորվել է ֆինանսավորման, ինչը հնարավորություն կտա շարունակել ուսումնասիրությունները:

Այս ուսումնասիրությունը ներկայացվել է երկու գիտաժողովներում՝ Հայաստանում եւ Ֆրանսիայում: Եվս մեկ զեկույց 2021 թ. դեկտեմբերի 4-ին կներկայացվի Գերմանիայի Գրեյսֆալդի համալսարանում կազմակերպված աշխատաժողովում:

Թեգեր: Լիլիթ ՍահակյանՍեւանՍեւանիտ
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ազգային լեզվով առաջին տպագրությունն իրականացնողները հայերն էին

Ազգային լեզվով առաջին տպագրությունն իրականացնողները հայերն էին

Ոգեկոչում եւ խնկարկում հայոց արքաներին

Ոգեկոչում եւ խնկարկում հայոց արքաներին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist