Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Նոյեմբերի 23, 2021
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
55
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1735 թ. նոյեմբերի 23-ին ծնվել է Հովհաննես Աղազարի Լազարյանը՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող, կալվածատեր (մահ.՝ 1801 թ.)։

-1912 թ. նոյեմբերի 23-ին ծնվել է Նագուշ Հարությունյանը՝ հայ մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1949 թ.), պրոֆեսոր (1950 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962 թ.)։

-1920 թ. նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց։

-1923 թ. նոյեմբերի 23-ին ծնվել է Ռոզի Վարդը՝ ֆրանսահայ դերասանուհի (մահ.՝  2012 թ.)։

-1943 թ. նոյեմբերի 23-ին սկսվեց Կահիրեի կոնֆերանսը ԱՄՆ նախագահ Ռուզվելտի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի եւ չինացի գեներալիսիմուս Չան Կայշիի մասնակցությամբ։

-1998 թ. նոյեմբերի 23-ին մահացել է Կարպ Խաչվանքյանը՝ հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1957)։ Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է եւ՛ կատակերգական, եւ՛ երաժշտական կերպարներ։

-2001 թ. նոյեմբերի 23-ին Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Երեւանում տեղի ունեցավ Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի համերգային կատարումը։

-2004 թ. նոյեմբերի 23-ին թողարկվեց «World of Warcraft« համակարգչային խաղը։

-1933 թ. նոյեմբերի 23-ին ծնվել է Քշիշտոֆ Պենդերեցկին՝ լեհ կոմպոզիտոր, դիրիժոր։ «The Guardian»-ը նրան անվանել է լեհ ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր։ Նրա ամենահայտնի գործերից են Հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի հիշատակին, Սբ. Ղուկասի չարչարանքները, Լեհական ռեքվիեմ, Անակլասիս ստեղծագործությունները։ Նա հեղինակել է չորս օպերա, ութ սիմֆոնիա եւ այլ նվագախմբային պիեսներ, բազում գործիքային կոնցերտներ, երգչախմբային ստեղծագործություններ՝ հիմնականում կրոնական տեքստերով, ինչպես նաեւ կամերային եւ գործիքային ստեղծագործություններ։

-1907 թ. նոյեմբերի 23-ին մահացել է Պերճ Պռոշյանը: Նա խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձեւավորման ու զարգացման գործում։ Պատկերելով «գյուղացիական կյանքն իր ամբողջ մերկությամբ եւ ներկայացնելով «գյուղական մի ամբողջ ալբոմ»՝ նա կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը եւ որակական նոր աստիճանի բարձրացրել ռեալիզմի գեղագիտությունը։ Պռոշյանի վեպերը հսկայական նյութ են տալիս 19-րդ դարի հայ գյուղացիության մասին եւ որպես անկրկնելի վավերագրեր այսօր էլ պահպանում են իրենց ճանաչողական ու գեղարվեստական արժեքը։

-1931 թ. նոյեմբերի 23-ին մահացել է Բաբկեն Գաբրիելյանը՝ հայ դերասան։

-1941 թ. նոյեմբերի 23-ին մահացել է Վռամ Կոստանյանը՝ հայ տնտեսագետ, պրոֆեսոր (1935)։

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Մեղրամի՞ս Թեհրան-Բաքու փոխհարաբերություններում

Մեղրամի՞ս Թեհրան-Բաքու փոխհարաբերություններում

Թեհրա՞նն է ավելի «մոտ» Մոսկվային, թե՞ Թել Ավիվը

Թեհրա՞նն է ավելի «մոտ» Մոսկվային, թե՞ Թել Ավիվը

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist