Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Լազարյան տոհմի մեծանուն ներկայացուցիչը

Նոյեմբերի 23, 2021
Այլք
Լազարյան տոհմի մեծանուն ներկայացուցիչը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
450
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1735 թ. նոյեմբերի 23-ին Նոր Ջուղայում (Իրան) ծնվել է Հովհաննես Աղազարի Լազարյանը, ով հայ հանրությանը առավել հայտնի է որպես Մոսկվայում հայագիտական եւ արեւելագիտական ուսումնական ու գիտական խոշոր կենտրոն Լազարյան ճեմարանի հիմնադիր, սակայն դա ընդամենը նրա գործունեության մի փոքր մասն է։ Լինելով ուսյալ ու կրթյալ անձնավորություն, նաեւ մեծ հայրենասեր, սեփական միջոցներով դպրոցներ է բացել Թիֆլիսում, Նոր Նախիջեւանում, Գրիգորիոպոլիսում, ռուսական օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Սելոյում…

Իր կյանքի 65 տարիների ընթացքում Լազարյանն այնպիսի բազմակողմանի ու բազմաբովանդակ գործունեություն է ծավալել Ռուսաստանում ազգային խնդիրների բարձրացման ու իրականացման գործում` ներդնելով թե՛ մտավոր պոտենցիալը, թե՛ սեփական նյութական միջոցները, թե՛ ծանոթությունների շրջանակն ու մինչեւ անգամ` ռուսական արքունիքը, որ վստահաբար կարելի է ասել` նման գործողությունների շրջանակ չի իրականացրել ոչ մի ինստիտուտ ու ոչ մի նախարարություն…

Հովհաննես Լազարյանը եկատերինյան դարաշրջանի ամենահարուստ մարդկանցից էր, 1764-ից` արքունական ոսկերիչ. նրա հետ է կապված Ռուսական կայսրության ամենախոշոր ադամանդի անունը` «Լազարեւ», որն այնուհետեւ նրանից ձեռք է բերում կոմս Օռլովը եւ վերանվանում «Օռլով»։ Լազարյանը Պերմի նահանգում Ստրոգանովներից գնել է մի շարք գործարաններ, կառուցել Ռոպշինյան արքունիքը, տիրապետել Ֆրյանովո դաստակերտին, նախաձեռնել Սուրբ Եկատերինա հայկական եկեղեցու կառուցումը` Նեւսկի պողոտայի վրա, կառուցել Ուրալի մետաղաշինական գործարանները` չուգունաձուլական, պղնձաձուլական, երկաթագործական։ 1800-ականներից նրա ստեղծած լեռնագործարանային համակարգը երկրում մետաղի հիմնական մատակարարն էր։ Անթվարկելի են Ռուսաստանում Լազարյանների գերդաստանի ներկայացուցիչ Հովհաննեսի  հիշարժան գործերը։

Խոսել Հովհաննես Լազարյանի մասին ու չհիշատակել նրա տոհմական ծագումը, անհնար է, քանզի Լազարյանները սերնդե սերունդ են նվիրված եղել հայոց ազգային խնդիրներին, թեեւ ապրել են Հայաստանի սահմաններից դուրս։ Լինելով մեծահարուստ վաճառականներ ու գործարարներ, մեծ դեր են կատարել ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Ռուսաստանի պետական կյանքում։ Տոհմանունի հեղինակը Ղազարի որդի խոջա Մանուկն է, ով 1605 թ. գաղթել է Սպահան, իսկ 1656-ից հաստատվել Նոր Ջուղայի Դաշտ թաղամասում։ Հովհաննեսի հայրը` Աղազար Նազարեթի Լազարյանը, Լազարյանների տոհմի հիմնադիրն է Ռուսաստանում, ով եղել է Նոր Ջուղայի կառավարիչ։ Աղազարը 1747 թ. եղբայրների՝ Հարությունի եւ Մանուկի հետ հաստատվում է Աստրախանում, 1749-ից տեղափոխվում Մոսկվա։ Ռուսաստանում Լազարյանները գնում են կալվածքներ, գործարաններ, աղահանքեր, կառուցում Կիզելի, Պոլազնինոյի գործարանները։ Նրանք Ռուսաստանի մեծահարուստ կալվածատեր-արդյունաբերողներից էին։ 1774 թ. Եկատերինա II-ի հրամանով Լազարյաններին շնորհվում է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս, իսկ Հովհաննես Լազարյանը արքունիքում նշանակվում է արեւելյան հարցերով երկրորդ խորհրդական, այնուհետեւ` Ռուսաստանի պետական բանկի խորհրդական։

Լինելով արքունական մերձավոր շրջապատում, Լազարյանները մեծ ջանքեր են գործադրել հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման ուղղությամբ, ձգտել Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրմանը։ Ռուսաստանի հայության հոգեւոր առաջնորդ, արքեպիսկոպոս իշխան Հովսեփ Արղության-Դոլգորուկիի հետ Հովհաննեսը մասնակցում է Ռուսաստանի հովանավորության ներքո Հայկական թագավորության վերաստեղծման ծրագրի մշակմանը, կազմում եւ ռուսական կառավարություն ներկայացնում «Պրն Իվան Լազարեւի նոտան» ծրագիրը։ Բացի այդ, Արղությանն ու Լազարյանը մշակում են մի այլ ծրագիր, որի նպատակն արդեն Ռուսաստանի կայսրության տիրապետությանն անցած  Հյուսիսային Կովկասի եւ Ղրիմի հողերում հայերի բնակեցումն էր։ Ծրագիրը մեծ մասամբ հավանության ու պաշտպանության է արժանանում ռուսական արքունիքում։ Լազարյանի անմիջական նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրականացվում է հազարավոր հայերի տեղափոխումը Ռուսաստան, նրանց համար հիմնադրվում են բարեգործական, ուսումնական հաստատություններ, հիմնվում են Գրիգորիոպոլիսն ու Նոր Նախիջեւանը։ Լազարյանի հիմնած ուսումնական հաստատություններում ուսանում ու կրթվում են ոչ միայն հայեր, այլեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր բացի հիմնական առարկաներից, սովորել են նաեւ իրենց մայրենի լեզուն, ինչը վկայում է, որ նա ոչ միայն ջանադրորեն աշխատում էր սեփական ազգի կրթության ու լուսավորության ուղղությամբ, այլեւ հոգ էր տանում ժողովուրդների միջեւ բարեկամություն սերմանելուն, ինչն էլ նպաստում է ապրելու համար բարենպաստ միջավայրի ապահովմանը։ Այնուամենայնիվ, նրա հիմնադրած կրթական հաստատությունները եղել են խորապես ազգային ու պահպանել են իրենց հայկական դիմագիծը, իսկ Լազարյան ճեմարանը մեծարվել է «Մայր դպրանոց», «Սերմնացան հայոց դպրոցաց» անուններով։

Լազարյան ճեմարանի շնորհիվ հայ դպրոցները, հայ կրթական գործիչները հաղորդակցվել են ռուսական եւ եվրոպական առաջավոր մտքին։ Ճեմարանի շուրջ համախմբված հայ մտավորականների՝ Մ. Նալբանդյանի, Ս. Նազարյանցի նախաձեռնությամբ ու ջանքերով է դրվել Մոսկվայի հայ մամուլի հիմքը։ Ճեմարանն ուներ տպարան, որը լույս է ընծայել 13 լեզուներով գրականություն։ Ճեմարանի գրադարանի հավաքածուն (1913 թ.՝ 40 հազար գիրք) հետագայում դարձել է Հայաստանի ազգային գրադարանի հիմնարար ֆոնդերից մեկը։ Լազարյան ճեմարանը ուներ նաեւ իր թատրոնը։ Ճեմարանը հայ ժողովրդի սեփականությունն է մինչեւ օրս. այսօր Մոսկվայի Հայկական նրբանցք կոչվող փողոցի Լազարյան ճեմարանի շենքում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

Լազարյան ճեմարանում տարբեր տարիների դասավանդել են Ս. Կարնեցին, ով եղել է առաջին ռեկտորը, Միքայել Նալբանդյանը, Միքայել Սալլանթյանը, Սմբատ Շահազիզը, Վ. Գասպարյանը, Մ. Մադաթյանը, Հարություն Ալամդարյանը։ Ճեմարանում սովորել են բանաստեղծներ Ռ. Պատկանյանը, Գեւորգ Դոդոխյանը, Հ. Հովհաննիսյանը, Վ. Տերյանը, մանկավարժներ Գ. Աբովյանը, Ս. Մանդինյանը, Ա. Բահաթրյանը, նկարիչներ Վ. Սուրենյանցը, Ե. Թադեւոսյանը, Հ. Պատկանյանը, թատերական գործիչներ Մամիկոն Գեւորգյանը, Ս. Տիգրանյանը, Ռ. Սիմոնովը, Է. Տեր-Գրիգորյանը, Գ. Պետրոսյանը, Գ. Չուբարը, գիտնականներից ու գրականագետներից՝ Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը, Մ. Բարխուդարյանը, Կ. Մելիք-Օհանջանյանը, քաղաքական-հասարակական գործիչ Ալ. Մյասնիկյանը, ինչպես նաեւ Իվան Տուրգենեւը, Կոնստանտին Ստանիսլավսկին, Միխայիլ Գլինկան, Յու. Վեսելովսկին եւ շատ ուրիշ անվանի գործիչներ, ովքեր իրենց հերթին սեփական լուման են ներդրել ազգային կրթության ու լուսավորության, մշակույթի ու պետականության ստեղծման ու պահպանման գործում։

1787-1791 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Հովհաննես Լազարյանը ռուսական բանակի հրամանատար, գեներալ-ֆելդմարշալ Գ. Ա. Պոտյոմկինի քաղաքական խորհրդականն էր։ Յասիի հաշտության պայմանագրից հետո Լազարյանը օգնում է Թուրքիայից հայերի վերաբնակեցմանը Ռուսաստան։ Լազարյանն իր գործունեությամբ հայտնի էր ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Եվրոպայում։ Այսպես, 1786 թ. ավստրիական կայսր Իոսիֆ II-ը նրան շնորհել է բարոնի, իսկ 1788-ին՝ կոմսի տիտղոս։ Նրա պարգեւների ու մրցանակների շարքում է Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշանը։ Կյանքի վերջին տարիներին առանձնակի առատաձեռնությամբ օգնել է հայկական բարեգործական հաստատություններին, մենաստաններին, Աստրախանի, Նոր Նախիջեւանի, Գրիգորիոպոլիսի, Մոզդոկի, Թիֆլիսի եւ այլ քաղաքների հայ համայնքներին։

Հովհաննես Լազարյանն ամուսնացած էր Եկատերինա Միրզախանյանի հետ։ Միակ որդին` Արտեմին, կոմս Պոտյոմկինի համհարզն էր, մահացել է հորից 10 տարի առաջ։ Հովհաննեսը վախճանվել է 1801 թ. հոկտեմբերի 24-ին` Սանկտ Պետերբուրգում, հուղարկավորվել Սմոլենսկյան հայկական գերեզմանատանը։

Թեգեր: Հովհաննես Լազարյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Առայժմ միակը Հայաստանի տարածքում

Առայժմ միակը Հայաստանի տարածքում

Լոռու նոր Ասպետները

Լոռու նոր Ասպետները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist