Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Լոռու նոր Ասպետները

Նոյեմբերի 23, 2021
Այլք
Լոռու նոր Ասպետները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
112
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քսաներկու տարի առաջ առաջին անգամ «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, Լոռու մարզպետարանի համատեղ որոշմամբ «Լոռու Ասպետ» կոչման եւ պատվո նշանի արժանացան արժանավոր այն լոռեցիները, ովքեր տարբեր բնագավառներում փառք ու պատիվ են բերել Լոռվա աշխարհին ու հայրենիքին, նաեւ՝ օտարերկրացի այն գործարարները, ովքեր բարեգործական լուրջ ծրագրեր են իրագործել հատկապես Լոռիում:

Մինչ այժմ Ասպետի կոչման արժանացել են 27 անձինք, նրանց թվում այնպիսի անհատներ, ինչպես՝ Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, անվանի խաչքարագործ, ժողովրդական վարպետ Սերգեյ Դանիելյանը, բռնցքամարտի բացարձակ աստղեր Վախթանգ Դարչինյանը եւ Սամսոն Խաչատրյանը, ստորջրյա լողի աշխարհի բազմակի չեմպիոն, գավաթակիր եւ ռեկորդակիր Շավարշ Կարապետյանը, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանը, բանաստեղծ Հրաչյա Սարուխանը, ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանը:

Երախտավորների այս փաղանգը օրերս համալրվեց եւս չորս անունով: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը եւ «Ինտերկապ» ԲԿ-ի նախագահ Նորայր Զուլոյանը Լոռու մի խումբ Ասպետների եւ հյուրերի ներկայությամբ, այդ առիթով կազմակերպված հանդիսությանը պատիվ ունեցան ավետելու նորընտիր Ասպետների անունները: Նրանք են՝

Ըմբշամարտի ասպարեզում երկարամյա մարզչական աշխատանքի, օլիմպիական առաջին բարձունքը նվաճող ըմբիշ պատրաստելու համար՝ Հակոբ Գենջյանը,

Թատերարվեստում երկարամյա նշանակալի ավանդի, Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնադրման եւ մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության համար՝ Սերգեյ Մելիքյանը,

Հայ գրականության եւ լրագրության բնագավառներում ունեցած ակնառու ձեռքբերումների եւ ավանդի համար՝ բանաստեղծ Մանվել Միկոյանը,

Հայ եւ համաշխարհային ծանրամարտի պատմությանը նվիրված ծանրակշիռ աշխատություններ հեղինակելու եւ մանկավարժական բեղուն գործունեության համար՝ Վանդոս Ղարագյոզյանը:

Ներկաներից շատերն իրենց ջերմ ելույթներով շնորհավորեցին նորընծա Ասպետներին, մաղթեցին՝ շարունակել մնալ Ասպետ, ինչպես որ եղել են: Բոլորի համար անակնկալ ելույթ ունեցավ նաեւ Ասպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Գեւորգյանը եւ առաջարկեց առաջիկայում Ասպետի կոչման արժանացնել նաեւ բազմաթիվ բարերարություններով աչքի ընկած «Ինտերկապի» տնօրեն Նորայր Զուլոյանին: Ներկա բոլոր Ասպետները միահամուռ հավանության արժանացրին Գ. Գեւորգյանի առաջարկությունը, իսկ երբ Ն. Զուլոյանը փորձեց հրաժարվել դրանից, ըմբոստացան՝ հայտարարելով, թե այդ դեպքում Ասպետի կոչումից իրենք կհրաժարվեն:

Ներկաներին տեղեկացվեց, որ միջոցառման օրը  համընկնում է Առաքելոց վանքի հերոսական պաշտպանության օրվա հետ: Այն բոցավառ օրերից անցել է ուղիղ 120 տարի: Միասին այցելեցին Զորավար Անդրանիկի հիշատակը հավերժացնող հուշակոթող եւ ծաղկեպսակ դրեցին, ծաղիկներ խոնարհեցին մեծն Զորավարի հիշատակին:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Տաղանդավոր վիպասանը, խանդավառ ծերունին

Տաղանդավոր վիպասանը, խանդավառ ծերունին

Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքն այցելեց Մարսելի քրիստոնեական քույր համայնքներին

Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքն այցելեց Մարսելի քրիստոնեական քույր համայնքներին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist